Քննարկվել է 22.12.2023 - 06.01.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի թիվ 543-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի մայիսի 21-Ի թիվ 809-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-310-Ն օրենքի համաձայն քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կազմում ստեղծվել է նոր կառուցվածքային ստորաբաժանում՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչություն, որի ենթկայությամբ պետք է գործեն քրեակատարողական հիմնարկներում տեղակայված օպերատիվ ստորաբաժանումները՝ դուրս գալով քրեակատարողական հիմնարկի պետի ենթակայությունից։ Վերոգրյալով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել լրացումներ և փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 543-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 809-Ն որոշումներում։ 6 1 0 2443
Քննարկվել է 13.12.2023 - 28.12.2023 ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունվել է ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» ՀՕ-301-Ն օրենքը, որով հստակեցվել են հարկադիր կատարողին առանց իր համաձայնության այլ հավասարազոր պաշտոնի փոխադրելու դեպքերը։ Ընդ որում, օրենքով սահմանվել է, որ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված փոխադրման դեպքերը սահմանվում են Կառավարության որոշմամբ։ 3 2 0 2137
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 12.12.2023 - 27.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացված իրավական ակտի նախագծով նախատեսվում է կատարել փոփոխություն ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման N 6 հավելվածում: Նշված փոփոխությունների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնի հաստիքների կրճատման շնորհիվ կավելացվի Քննչական կոմիտեում հիմնական մասնագիտական կառուցվածքային (նախաքննություն իրականացնող) և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքների քանակը, որի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել քրեական վարույթների շրջանակներում նախաքննության պատշաճ իրականացումը՝ Քննչական կոմիտեի գործառույթների ավելացման պայմաններում: 2 8 0 2428
Քննարկվել է 24.11.2023 - 11.12.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի №911-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում նախագծի ընդունմամբ կապահովվի զինվորական կամ հատուկ կոչումների համապատասխանությունը Պետական պահպանության ծառայությունում սահմանված զինվորական կոչումներին և հանրային ծառայության առանձին տեսակով պայմանավորված պաշտոնների համապատասխանությունը 0 1 0 2234
Քննարկվել է 11.09.2023 - 26.09.2023 Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի, այդ թվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և նրա տեղակալի պաշտոնից ազատման և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերից հանել Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումներին հղում կատարելը, քանի որ Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերում արդեն իսկ նախատեսված են Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բոլոր վերաբերելի սահմանափակումները: Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել Օրենքի 15-18-րդ հոդվածներում օգտագործվող «քննիչ» և «օպերլիազոր» հասկացությունները: Բացի այդ, Նախագծով առաջարկվում է Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 7-10-րդ կետերում «վերջին երեք տարվա» բառերը փոխարինել «պաշտոնավարման վերջին երեք տարվա» բառերով: 3 3 0 2388
Քննարկվել է 08.08.2023 - 23.08.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1857-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնի փոփոխություն: 2 2 0 2766
Քննարկվել է 07.06.2023 - 22.06.2023 «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է լուծել գործնականում առաջացած մի շարք խնդիրներ, որոնք կապված են վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության, ինչպես նաև Նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության դեպքում, վարչական պաշտոն զբաղեցնող անձի և նախարարի ու համայնքի ղեկավարի տեղակալի՝ համապատասխան պաշտոններում որպես ժամանակավոր պաշտոնակատարներ պաշտոնավարելու կառուցակարգի կիրառման հետ: 4 5 5 4307
Քննարկվել է 12.04.2023 - 27.04.2023 «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել հանրային ծառայողի և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված և «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ հիմքերով պետական կամ համայնքային սեփականություն դարձած գույքի տնօրինման հետ կապված կարգավորումներ՝ նախատեսելով նշված գույքերը հրապարակային սակարկություններով իրացնելու կամ դրանք նվիրաբերության եղանակով օտարելու վերաբերյալ կարգավորումներ: Առաջարկվում է սահմանել նաև, որ նշված գույքը հրապարակային սակարկություններով իրացնելու արդյունքում ստացված հասույթն ուղղվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կամ համայնքային բյուջե՝ «Բարեգործության մասին» օրենքով սահմանված կարգով ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից իրականացվող բարեգործությանը դրամական աջակցության ապահովման նպատակով: Նախագծով առաջարկվում է սահմանել նաև նշված գույքի նպատակային նշանակությունից ելնելով այն «Բարեգործության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացվող բարեգործական ծրագրերին նվիրաբերելու հնարավորություն, ինչպես նաև շուտ փչացող, պահպանման էական ծախսեր պահանջող գույքերն անհապաղ վերը հիշատակված եղանակներով իրացնելու վերաբերյալ կարգավորումներ: 6 2 0 3238
Քննարկվել է 27.01.2023 - 11.02.2023 «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2019թ.ի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշման N 3 հավելվածով սահմանված՝ նպատակ 10-ի (իրավապահ համակարգի բարեփոխում) գործողություն 2-ի իրականացման անհրաժեշտությամբ, որի համաձայն՝ անհրաժեշտ է մշակել օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված քննիչների աշխատավարձի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարների բարձրացմանը և քննիչների թվակազմի ավելացմանը: 49 8 0 6194