Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 02.09.2022 - 17.09.2022

Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման և Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգերը սահմանելու մասին «Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման և Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգերը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումը և մարդու առողջության ու շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի վնասակար ազդեցությունից։ Նախագծի ընդունմամբ  կսահմանվի սնդիկի արտահանման կարգ, սնդիկի ներմուծման կարգը կհամապատասխանեցվի Կոնվենցիայի պահանջներին, կարգելվի ֆիզիկական անձանց կողմից անձնական նպատակներով Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծումը (այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներից ներքին փոխադրումը) և Հայաստանի Հանրապետությունից արտահանումը (այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ սնդիկի ներքին փոխադրումը)։ Սահմանված կարգավորումների շնորհիվ Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանումը կլինի շահագրգիռ պետական մարմինների հսկողության ներքո, ինչը կնվազեցնի սնդիկի ապօրինի շրջանառության հետ կապված ռիսկերը։ Նախագծով սահմանված կարգավորումները և սահմանափակումները աստիճանաբար կհանգեցնեն սնդիկի ներմուծման կրճատմանը, շրջանառությունից դրա փուլային դուրսբերմանը, ինչպես նաև սնդիկ պարունակող վտանգավոր թափոնների գոյացման կանխարգելմանը։
0 3577

Քննարկվել է 27.09.2021 - 12.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի «Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 252-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) 31, 32 և 33 կետերով կարգավորվում են նախարարական կոմիտեների տեսակները, կազմն ու կառուցվածքը, համաձայն որոնց՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդգրկված է տարածքային զարգացման և շրջակա միջավայրի և ֆինանսատնտեսական կոմիտեներում։ Միաժամանակ, պետաիրավական և սոցիալական կոմիտեներում ներառված են այնպիսի ոլորտներին առնչվող հարցեր, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործառույթներին և բխում են ՀՀ տնտեսական զարգացմանն առնչվող մի շարք հիմնախնդիրներից։ Մասնավորապես, Որոշման 35-րդ կետի համաձայն՝ ազգային անվտանգությանը, արտակարգ իրավիճակներին, պետական կառավարման համակարգին, արտաքին հարաբերություններին, միջազգային պայմանագրերին առնչվող հարցերն ընդգրկված են պետաիրական կոմիտեում, իսկ առողջապահությանը, կրթությանը, գիտությանը, աշխատանքին և զբաղվածությանը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը, երիտասարդությանը, արհմիություններին առնչվող հարցերը՝ սոցիալական կոմիտեում։ Հաշվի առնելով նախարարական կոմիտեներում ընդգրկված հարցերի ոլորտային բաշխվածության առանձնահատկությունը և դրանցում ընդգրկված հարցերի անմիջական առնչությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործառույթներին, ինչպես նաև ազդեցությունը ՀՀ տնտեսության զարգացմանն առնչվող մի շարք կարևոր ուղղություններին՝ ներկայացվող նախագծով առաջարկվում է Որոշման մեջ կատարել փոփոխություն, համաձայն որի՝ կապահովվի ՀՀ էկոնոմիկայի նախարարի մասնակցությունը նաև պետաիրավական և սոցիալական կոմիտեների նիստերին։
0 5567

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 28.11.2019 - 13.12.2019

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Նախագծի ընդունմամբ կապահովվի  համայնքում իրականացվող էկոլոգիական ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության և դաստիարակության ծրագրերի, ինչպես նաև էկոլոգիական կրթության և դաստիարակության բնագավառին վերաբերվող գործողությունների, միջոցառումների իրականացումը
0 7488