Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 19.02.2018 - 08.03.2018 ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված արտաքին առևտրի ոլորտում արտահանման և/կամ ներմուծման սահմանափակումների մեխանիզմի կիրառման անհրաժեշտությամբ։ 1 0 0 9773
Քննարկվել է 29.12.2017 - 15.01.2018 «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանահատման ժամանակ պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման ընթացքի գնահատման հիմնական կատարողական ցուցիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ներդրման ընթացքի գնահատման հիմնական կատարողական ցուցիչների սահմանված չլինելու հանգամանքով պայմանավորված՝ բացակայում է նշված համակարգի արդյունավետության գնահատման հնարավորությունը՝ համակարգի կողմից մատուցվող ծառայությունների հետագա բարելավման և ընդլայնման տեսանկյունից: Նախագծի ընդունման դեպքում սահմանվում են «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման ընթացքի գնահատման հիմնական կատարողական ցուցիչները: 5 0 1 8574