Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 26.03.2021 - 10.04.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1578-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության որոշման նախագիծը մշակվել է նպատակ ունենալով գործող միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կազմում կատարել փոփոխություն` նպատակ ունենալով այն համապատասխանեցնել ներկայիս կառավարության կազմում գործող գերատեսչությունների և շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումներում ներգրավված անձանց պաշտոնների անվանումների հետ: Հանձնաժողովի աշխատակարգում իրականացվող կանոնակարգումներով հստակ սահմանվում են պահանջներ և պայմաններ, որոնք կապահովվեն բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի ըստ նպատակային նշանակության արդյունավետ օգտագործման, տարածքի կայուն զարգացման տեսանկյունից հնարավորություններ ընձեռնման, մրցունակ շրագրերի ներկայացման և կյանքի կոչելու գաղափարները։ 0 0 0 5346
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 21.06.2017 - 06.07.2017 Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ միգրացիոն քաղաքականության ոլորտում անցած հինգ տարիների ընթացքում իրականցվել են ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10–ի թիվ 1593–Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրով նախանշված միջոցառումները: Կապված ժամանակաշրջանի ավարտի, ինչպես նաև այդ տարիների ընթացքում ի հայտ եկած քաղաքական, սոցիալ-տնտեսական նոր իրողությունների հետ, անհրաժեշտություն էր առաջացել սահմանելու ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության մոտեցումները առաջիկա տարիների համար: 2017թ. մարտի 23-ին ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարությունը: Այն Հայաստանի միգրացիոն քաղաքականության սահմանման 4-րդ հիմնարար փաստաթուղթն է 2000 թ.-ից ի վեր: Ռազմավարությունում նշված են 8 հիմնորոշ ուղղություներ, որոնք պետք է իրականացվեն 78 միջոցառումների միջոցով: Եվս մեկ` 9-րդ ուղղությունը վերաբերում է ռազմավարության մոնիթորինգին և գնահատմանը: 1 0 0 10345