Լրամշակման փուլում է Քննարկվել է 06.08.2019 - 21.08.2019 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծ Օրենքի նախագծով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության նպատակը, պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և ուղղությունները, այս ոլորտում կառավարության և լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովմանն առնչվող պահանջները, դրան հասնելու թիրախային ուղղությունները: 7 0 4 10350
Լրամշակման փուլում է Քննարկվել է 16.08.2017 - 01.09.2017 «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2018 թվականի տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2018 թվականի տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նպատակն է իրականացվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը և սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումներ` հանրապետական գործադիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների բազմակողմանի ներգրավվածության միջոցով: Այն ներառում է հասարակական կյանքի բոլոր հիմնական ուղղություններով, տվյալ տարվա ընթացքում տարբեր գերատեսչությունների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող միջոցառումները, դրանց իրականացման ժամանակացույցը, թիրախային արդյունքը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները: 1 1 0 10638