Լրամշակման փուլում է Քննարկվել է 22.08.2018 - 11.09.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 820-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պարզեցնել պետական գույքը մրցույթով մասնավորեցվելու (օտարելու) ընթացակարգը՝ վերացնելով վարչական քաշքշուկները: 1 1 0 7640
Քննարկվել է 11.04.2017 - 26.04.2017 <Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին> ՀՀ օրենքի նախագիծ Մանավորեցման ոլորտում համապատասխան բարեփոխումների իրականացման, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով մշակվել է <Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին> ՀՀ օրենքի նախագիծը /այսուհետ` Ծրագիր/, որոով սահմանվում են մասնավորեցման ընթացիկ փուլի նպատակները, նախապատվությունը և սահմանափակումները: Ծրագիրը բովանդակում է. ա) Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման նպատակները մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքները: բ) Տնտեսության այն ճյուղերը և ոլորտները, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում: գ) Պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունների, ցանկը, որոնք ծրագրով նախատեսված են մասնավորեցման համար դ) Մասնավորեցման ընթացքում գտնվող ընկերությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման մարմինների իրավասությունների սահմանափակումները: ե) Տարաժամկետ վճարումների սանդղակը: 1 0 0 12848
Քննարկվել է 10.02.2017 - 26.02.2017 «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Մշակվել է «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծը, որով ներկայացվում է 2016 թվականի օրացուցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման, լուծարման գործարքների, մասնավորեցման հետևանքով պետական բյուջե մուտք եղած միջոցների, ինչպես նաև մասնավորեցման հետևանքով փաստացի կատարված ներդրումների և ներդրումային պարտավորությունների մասին ամփոփ տեղեկատվություն: 0 0 0 9070