Քննարկվել է 23.07.2024 - 07.08.2024 «Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 3304, 3305, 3306, 3307, 3401, 3402 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով առաջարկվում է հաստատել կոսմետիկա և հիգիենայի միջոցներ, օճառներ, լվացող և մաքրող միջոցների` հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման փորձնական ծրագիրը։ 1 10 0 1141
Քննարկվել է 07.05.2024 - 22.05.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N904-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է հաստատել հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման կարգը և ժամկետները։ Մասնավորապես՝ նախատեսվում է, որ - հսկիչ գնման (գնումների) արդյունքում հանձնարարագիրը ներկայացվելուց հետո, բայց ոչ ուշ, քան հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման համար սահմանված ժամկետները, հարկ վճարողին են վերադարձվում հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքը (ապրանքները), պայմանով, որ գնումից հետո չեն փոփոխվել դրանց ապրանքային տեսքը և սպառողական հատկանիշները՝ երկու օրինակից կազմելով հարկային մարմնի ղեկավարի սահմանած ձևով ապրանքների հետ ընդունման ակտ, - հարկ վճարողը վերադարձնում է ստացված գումարը՝ կատարված գործարքի փաստացի պայմաններով՝ անկախ սահմանված կարգով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու հանգամանքից կամ հաշվարկային փաստաթղթում նշված գումարից - վաճառված ապրանքի հետ ընդունման համար կազմվող ապրանքների հետ ընդունման ակտը ստորագրում են հարկ վճարողը, հսկիչ գնում կատարած անձը (անձինք) և հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող (վաճառող) և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը, - հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքների վերադարձը կատարվում է հետևյալ ժամկետներում. 1) մասնավորապես՝ դեղերի, հատկապես արագ փչացող սննդամթերքի, կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի վերադարձը կատարվում է անմիջապես հսկիչ գնման ժամանակ` հանձնարարագիրը ներկայացնելու պահին. 2) պիտանիության ժամկետ ունեցող ապրանքների վերադարձը կատարվում է մինչև թեմատիկ հարկային ստուգման ավարտը, բայց ոչ ուշ, քան ապրանքների պիտանիության համար սահմանված վերջնաժամկետից տասը օր առաջ կամ անմիջապես, եթե ապրանքների պիտանիության ժամկետը պակաս է տասը օրից. 3) հսկիչ գնում կատարելու պահին սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների ներմուծման, արտահանման, արտադրության, մշակման, վերամշակման, փաթեթավորման, մակնշման, փոխադրման, պահման, իրացման փուլերում անվտանգության համար օրենքով սահմանված պահանջները չբավարարող ապրանքների վերադարձը կատարվում է մինչև թեմատիկ հարկային ստուգման ավարտը։ 4 5 0 1289
Քննարկվել է 15.01.2024 - 30.01.2024 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել պատասխանատվություն կեղծ հսկիչ (նույնականացման) նշաններ պատրաստելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, ձեռք բերելու կամ դրանք օգտագործելու դեպքերի համար։ 4 3 0 1870
Քննարկվել է 15.01.2024 - 30.01.2024 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել պատասխանատվություն՝ հսկիչ (նույնականացման) նշաններ օտարելու կամ ապօրինի ձեռք բերված հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքներ դրոշմավորելու համար։ Միաժամանակ, առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված՝ ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ օտարելու պատասխանատվությունը սահմանել ՀՀ հարկային օրենսգրքով։ 3 2 0 2022
Քննարկվել է 15.01.2024 - 30.01.2024 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ - սահմանել, թե որ իրավական ակտերով են կարգավորվելու հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող չհանդիսացող՝ դրոշմավորման ենթակա ապրանքներ օտարող անձանց համար դրոշմավորման համակարգի կիրառության ապահովումը,- սահմանել, պատասխանատվություն կիրառելու առումով՝ որպես դրոշմավորման կանոնների խախտման հնարավոր դեպքերը,Նախագծով առաջարկվում է նաև դրոշմավորման կանոնների խախտման դեպքերի համար նվազեցնել գործող կարգավորումներին համապատասխան կիրառվող պատասխանատվության չափերը։ 2 3 0 2417
Քննարկվել է 28.12.2023 - 12.01.2024 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ - սահմանել, որ հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված և վերադարձված ապրանքների փաթեթավորմանը ներկայացվող պահանջների խախտման դեպքում (բացվել է փաթեթավորումը), երբ խախտումը կարող է հանգեցնել այդ ապրանքների սկզբնական փաթեթավորման վերականգնման և այդ տեսքով օտարման անհնարինության, հարկ վճարողին տրամադրվում է փոխհատուցում՝ այդ ապրանքների՝ հսկիչ գնմամբ ձեռք բերման արժեքի տասը տոկոսի չափով։ Ընդ որում, փոխհատուցումը տրամադրվելու է հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների միջոցների հաշվին՝ Կառավարության հաստատած կարգով և ժամկետներում, - սահմանել, որ չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված դրոշմապիտակներով կամ դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների բռնագրավման դեպքում այդ ապրանքները ենթակա են օտարման օրենքով սահմանված՝ հրապարակային սակարկությունների միջոցով։ Ընդ որում, այդ պարագայում այդ ապրանքների դրոշմավորման պարտավորություն է կրում հրապարակային սակարկությունների կազմակերպիչը։ 4 3 1 2601
Քննարկվել է 27.12.2023 - 11.01.2024 «Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերի դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ-ում 2024 թվականի փետրվարի 1-ից դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ջրերի դրոշմավորումը իրականացվում է համաձայն ԵՏՀ խորհրդի կողմից 05․03․2021թ․ հաստատված ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի։ 1 3 0 2898
Քննարկվել է 27.12.2023 - 11.01.2024 «Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 0401, 0402, 0403, 0404, 0405, 0406, 2105 00, 2202 99 910 0, 2202 99 950 0, 2202 99 990 0 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով առաջարկվում է հաստատել կաթնամթերքի` հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման փորձնական ծրագիրը։ 1 4 0 2256
Քննարկվել է 26.12.2023 - 10.01.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2203 00 010 0, 2203 00 090 0, 2203 00 100 0, 2202 91 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով առաջարկվում է հաստատել գարեջրի և գարեջրային խմիչքների` հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման փորձնական ծրագիրը։ Ծրագրի իրականացումը նպատակ է հետապնդում ստեղծել թվային էկոհամակարգ, որը ներդաշնակ ինտեգրված կլինի ԵԱՏՄ երկրների տնտեսության հետ և կծառայի ՀՀ-ում շրջանառվող ապրանքների քանակի և որակի իրական ժամանակում վերահսկողությանը (real-time trace and control)։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներկայիս մակարդակը թույլ է տալիս բարձր մակարդակով իրականացնել հետագծելիության և վերահսկողության գործառույթները, այնպես էլ համապատասխանացնել այդ գործառույթները ԵԱՏՄ օրենսդրությանը և ինտեգրել հայկական թվային լուծումները ԵԱՏՄ երկրների համակարգերի հետ։ Ապրանքների դրոշմավորումը իրականացվելու է ապրանքի հատուկ տվյալների մատրիցային Data Matrix կոդով մակնշման միջոցով։ Թվային դրոշմավորման կոդը չկեղծվող է, ունիկալ և չկրկնվող՝ ապրանքների յուրաքանչյուր միավորի համար։ Դրոշմավորման կոդերը արտադրողներին և ներմուծողներին տրամադրելու է Ազգային օպերատորը՝ թվային եղանակով։ Ապրանքների հետագծելիությունը հիմնվում է ապրանքի միավորների կամ ապրանքների խմբաքանակի եզակի նույնականացման իրականացման վրա, ինչն ապահովում է միավորի կամ բեռների շարժի հետագծելիությունը բաշխման ամբողջ շղթայով՝ շրջանառության մեջ մտնելուց (արտադրություն կամ ներմուծում) մինչև շրջանառությունից դուրս գալը: Այսպիսով, յուրաքանչյուր ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է դառնում իրական ժամանակում շրջանառության բոլոր փուլերում։ Համակարգը կնպաստի թվային տնտեսության հետագա զարգացմանը՝ հնարավորություն տալով ինտեգրվելու նաև այլ G2B և B2B էլեկտրոնային ծառայությունների հետ, օրինակ՝ էլեկտրոնային հարկային հաշիվներ, ռիսկերի գնահատում, շուկայի գնահատում, ապահովագրություն և այլն։ Փորձնական ծրագրի տևողությունը նախատեսվում է երեք ամիս, որի ընթացքը հնարավորություն կընձեռի իրականացնել․ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մեխանիզմների և տեղեկատվական համակարգի ֆունկցիոնալության (գործառույթների) փորձարկումը և գործընթացի հղկումը, ծրագրի մասնակիցների էֆեկտիվ (արդյունավետ) փոխգործակցության կազմակերպումը, ծրագրի մասնակիցների տեղեկատվական համակարգերի ինտեգրումը և փորձարկումը Օպերատորի տեղեկատվական համակարգի հետ, դրոշմավորման ենթակա ապրանքների ապրանքաշրջանառության ամբողջ ցիկլի, (հսկիչ նշան պատվիրելուց մինչև շրջանառությունից դուրս գալը) գործառույթների փորձարկումը և կարգավորումը։ Ծրագրի շրջանակներում բջջային հավելվածի ստեղծումը սպառողներին կօգնի հեշտությամբ ստուգել ապրանքի ծագման օրինականությունը և ունենալ ապրանքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, ունենալով նաև որակի նկատմամբ հասարակության անուղղակի վերահսկողություն։ 4 2 0 2067