Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.09.2020 - 23.09.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 175-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի նոր ընդունելության և ծառայության ընթացքում ձեռք բերված հիվանդությունների ուղեկցմամբ ծառայության հետագա ընթացքը:
0 6278

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.03.2019 - 12.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը հստակեցնելու և առավել օբյեկտիվ ու միասնական որոշումներ կայացնելու անհրաժեշտությունից: Ներկայումս բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատված են ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշմամբ: Նույն որոշման N 1 և N 2 հավելվածներով սահմանված են համապատասխան ցանկեր, որոնց դեպքում 2 կամ 4 տարի դիտման պայմաններում հաշմանդամության խմբերը սահմանվում են անժամկետ, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը՝ մինչև 18 տարին լրանալը: Սակայն այդ ցանկերով սահմանված հիվանդությունները և ախտաբանական վիճակները հաճախ չեն համապատասխանում երեխաների տարիքային առանձնահատկություններին: Նշված որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 31-րդ կետի «գ» ենթակետի համաձայն, հաշմանդամությունն անժամկետ սահմանվում է նաև իրականացված միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամություն ունեցող անձի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու մարմինների կողմից դիտման պայմաններում):  Նման ձևակերպումը, հատկապես «առնվազն» բառի կիրառումը, հաճախ հայեցողական որոշումներ կայցնելու տեղիք է տալիս:
2 8640

Քննարկվել է 31.01.2018 - 16.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18 –Ի N 1327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի կարգավորման նպատակն է վերացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18 –ի N 1327-Ն որոշման մեջ առկա բացերը, հստակեցնել խնդրահարույց կարգավորումները:
2 10109