Քննարկվել է 09.06.2023 - 24.06.2023 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը մշակվել են Օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասը «Սնանկության մասին» օրենքի դրույթներին համապատասխանեցնելու, ինչպես նաև «Սնանկության մասին» օրենքում առկա տարընկալումների առիթ տվող որոշ կարգավորումներ հստակեցնելու և հարկային մարմնի բնականոն գործունեությանը նպաստող դրույթներ նախատեսելու նպատակով։ 3 8 1 2985
Լրամշակման փուլում է Քննարկվել է 06.06.2023 - 21.06.2023 «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել հարկային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնների զբաղեցման վերաբերյալ կանոնակարգումներ, մասնավորապես սահմանվել է, որ դրանք կարող են զբաղեցվել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող հարկային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձի կամ մեկ այլ անձի հետ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով։ Արդյունքում ստացվում է, որ հարկային ծառայության պաշտոններ օրենքով սահմանված կարգով, այդ թվում` ժամանակավոր, զբաղեցնող անձինք հանդիսանում են պետական ծառայողներ, ուստի վերջիններիս վրա ևս կտարածվի «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի գործողությունը: 2 5 0 2288
Քննարկվել է 18.05.2023 - 02.06.2023 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը Նախագծերի նպատակը ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումը, ինչպես նաև ծխախոտի արտադրանքը առավելագույն մանրածախ գնից բարձր գնով օտարելու դեպքերի համար վարչական տուգանքի սահմանումն է 1 1 3 3130
Քննարկվել է 27.04.2023 - 13.05.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախատեսվում է, հարկման օբյեկտների կազմում անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հաշվառված ինքնակամ՝ շինությունների, կցակառույցների առկայության դեպքում անշարժ գույքի հարկը հաշվարկել տարեկան դրույքաչափերի և 2,0 գործակցի արտադրյալով հաշվարկվող դրույքաչափերով: 2 5 0 2743
Լրամշակման փուլում է Քննարկվել է 03.04.2023 - 18.04.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա համալիր հարկային ստուգում (վերստուգում) նշանակելու վերաբերյալ դրույթները: Նախագծով նախատեսվում է նաև սահմանել, որ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների՝ հարկերի, տուրքերի և այլ վճարների չվճարման վարույթով եզրափակիչ դատավարական ակտ ընդունվելու դեպքում պետական բյուջեի նկատմամբ հարկ վճարողի հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառումը պետք է իրականացվի` հիմք ընդունելով նշված գործով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն ընդունված և ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտով հաստատված հարկային պարտավորությունները։ 2 1 0 3028
Քննարկվել է 03.04.2023 - 18.04.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը բխել է պարապուրդում գտնվող բնակարանները, բնակելի տները և այգետնակները վարձակալության շուկա ներգրավելու, վարձավճարների չափերի մեղմման, ինչպես նաև նշված գույքերը սահմանված կարգով վարձակալության տրամադրմանն ու վարձակալության պայմանագրից ծագած իրավունքների պետական գրանցում կատարելուն պարտավորեցմանը։ 7 141 10 3681
Քննարկվել է 01.11.2022 - 17.11.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակը ոսկու խտանյութը և համաձուլվածքը ՀՀ-ում զտարկելու համար նպաստավոր հարկային միջավայրի ձևավորումն է: 2 1 0 3312
Քննարկվել է 28.09.2022 - 13.10.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N1497-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N1497-Ն որոշումը համապատասխանեցնել «Մաքսային ծառայության մասին» և «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին: 0 4 0 2943
Քննարկվել է 18.07.2022 - 03.08.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ հարկային օրենսգրքում՝ կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան համարել հաշվետու տարվա կիսամյակը, իսկ վճարումը իրականացնել 1-ին կիսամյակի համար՝ մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, 2-րդ կիսամյակի համար՝ մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: 2 1 0 3436