Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 13.02.2020 - 05.03.2020

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ (ՀԵՀ (EA)) «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ Նախատեսվում է Հավատարմագրման ազգային մարմնի գործունեությունն իրականացնել Եվրախորհրդի N 765/2008/EC տեխնիկական կանոնակարգի ու ԻՍՕ/ԻԷԿ 17011 «Համապատասխանության գնահատում. Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրում իրականացնող հավատարմագրման մարմիններին ներկայացվող ընդհանուր պահանջներ» միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան: Համագործակցել հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ, հասնել հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների ներքո` EA, ILAC, IAF հավատարմագրման վկայագրերի ու համապատասխանության գնահատման մարմինների կողմից իրականացվող համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների ճանաչման` երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի ստորագրման միջոցով: Այս համաձայնագրերը կնպաստեն արտաքին առևտրի պայմանների դյուրացմանը, արտահանման ծավալների մեծացմանը, բիզնեսի զարգացմանը, համապատասխանության գնահատման աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամանակի և ֆինանսական ռեսուրսների կրճատմանը, ստեղծելով բարենպաստ պայմաններ տեղական արտադրողի համար, ապահովելով ապրանքների ազատ տեղաշարժը, բացառելով նույն արտադրանքի կրկնակի փորձարկման և սերտիֆիկացման անհրաժեշտությունը:
0 7518

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 26.11.2018 - 16.12.2018

«Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի եվրոպական և միջազգային հավատարմագրման կազմակերպություններին անդամակցության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրերում առկա որոշակի տարբերությունների/փոփոխություններ հետ:
0 9771

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.11.2017 - 24.11.2017

«Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի եվրոպական և միջազգային կազմակերպություններին անդամակցության, ինչպես նաև ԵԱՏՄ միանալու պայմանագրերում առկա մի շարք փոփոխությունների և փոփոխությունների հետ:
0 8994

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 07.02.2017 - 22.02.2017

Օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավատարագրում իրականացնող միջազգային կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշում Որոշման ընդունման դեպքում միջազգային կազմակերպությունների կողմից կապահովվի Հայաստանի Հանրապետությունում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստումն իրականացնող սերտիֆիկացման մարմինների  հավատարմագրման գործընթացի օրինականությունը
0 10945