Լրամշակման փուլում է Քննարկվել է 13.05.2024 - 28.05.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1671-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 8-ի N 1116-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի N 733-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 18-ի N 760-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր Նախագծերի ընդունման արդյունքում կկատարվեն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջները, որի արդյունքում ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչությունը հնարավորություն կունենա լիարժեք իրականացնելու ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները։ 0 4 0 1114
Քննարկվել է 08.05.2024 - 23.05.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգով ամրագրված իրավակարգավորումների հստակեցման, արդիականացման, ինչպես նաև հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում կիրառվող ընթացակարգերի համանմանությունն ապահովելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը, որով՝ գործող ընթացակարգի պարզեցման և իրավական որոշակիության ապահովման նպատակով վերանայվել է լիցենզավորման գործընթացը և մշակվել են առավել արդյունավետ կարգավորումներ, հստակեցվել են լիցենզիայի գործողության ժամկետների (ժամանակահատվածների) վերաբերյալ առկա կարգավորումները, պարզեցվել են գործարար ծրագրին ներկայացվող պահանջները՝ ի թիվս այլնի վերացնելով նաև առկա կրկնությունները, տարընկալումներից խուսափելու նպատակով Կարգում կատարվել են նաև խմբագրական բնույթի որոշ այլ փոփոխություններ։ 0 3 0 1363
Լրամշակման փուլում է Քննարկվել է 29.02.2024 - 15.03.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1914-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1914-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում «Պայթեցման աշխատանքների կատարում» լիցենզավորվող գործունեության տեսակով զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնագետների մասնագիտական որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» որոշման դրույթները կհամապատասխանեցվեն գործող «Լիցենզավորման մասին» օրենքի պահանջներին։ 1 3 0 1515
Լրամշակման փուլում է Քննարկվել է 06.02.2024 - 21.02.2024 «ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ՝ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ) ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁևԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, ներմուծման կամ արտահանման (բացառությամբ՝ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող նյութերի և պայթեցման սարքավորումների, ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող արտադրատեսակների) լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» և հարակից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի ընդունման արդյունքում պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների ներմուծումը և արտահանումը կբերվի լիցենզավորման դաշտ, ինչը հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու և լիցենզիաների տրամադրման ելակետային չափորոշիչներ և պարտադիր պահանջներ սահմանելու համար։ Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների պահեստավորումը և տեղափոխումը և մի շարք այլ գործունեության տեսակներ կապված պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների հետ նույնպես կբերվեն լիցենզավորման դաշտ։ 6 7 1 1740
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 30.11.2023 - 15.12.2023 «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ, ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախատեսվում է թվայնացնել լիցենզավորման ընթացակարգային ամբողջ գործընթացը` սկսած փաստաթղթերը առցանց ներկայացնելուց մինչև էլեկտրոնային ձևաչափով պաշտոնական լիցենզիա ստանալը` առանց այն վերցնելու ֆիզիկական ներկայության պարտավորության, միևնույն ժամանակ` տրամադրելով լիցենզիայի էլեկտրոնային տարբերակը: Էլեկտրոնային համակարգը պետք է համակցված լինի բնակչության պետական ռեգիստրին, իրավաբանական անձանց պետական ռեգիստրին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում գործող թվային գրանցամատյաններին և այլ պետական և տեղական մարմիններում գործող գրանցամատյաններին, որի արդյունքում պետք է ինքնաշխատ եղանակով ստուգի ներկայացված փաստաթղթերը և բացառի սխալ տեղեկատվության ներակայացումը: 11 1 0 2702
Քննարկվել է 09.11.2023 - 24.11.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ԹԻՎ 1170-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2023 թվականի հունիսի 26-ի ՀՕ-237-Ն օրենքով փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքում (այսուհետ` Օրենք): Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի ընդումամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարաել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման մեջ: Նախագծով նախատեսվում է վերանայել և Օրենքին համապատասխանեցնել արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի իրականացման համար տրվող լիցենզիաների շրջանակում լիցենզավորված անձանց` գործունեությունը սկսելու ժամկետը, սահմանվում է ընթացիկ տարվա մինչև վերջին եռամսյակը լիցենզիայով տվյալ տարվա համար հայցված քվոտաները վերանայելու մասով կարգը, ինչպես նաև մի շարք ձևակերպումներ համապատասխանեցվում են Օրենքով սահմանված ձևակերպումներին: 2 0 0 2609
Քննարկվել է 09.11.2023 - 24.11.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննություններն ու մասնագիտական դիտարկումներն իրականացնում է Կառավարության որոշմամբ (Կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 1795-Ն որոշում) սահմանված փորձագիտական կազմակերպությունը (այսուհետ՝ Փորձագիտական կազմակերպություն): Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման N 19 հավելվածի 3-րդ կետով սահմանված ձևակերպումը համապատասխանեցնել վերոնշյալ իրավական ակտով սահմանված կարգավորումներին: 2 0 0 2658
Լրամշակման փուլում է Քննարկվել է 30.10.2023 - 14.11.2023 «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գործունեության ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գործունեության ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր 8 1 0 2383
Քննարկվել է 22.09.2023 - 07.10.2023 «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսում է կանոնակարգել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնով սահմանված քաղաքաշինության գործունեության տեսակներին համապատասխան հաշվետվությունների ներկայացման համար քաղաքաշինության գործունեության սուբյեկտներին ներկայացվող պահանջներն ու պայմանները: 7 1 0 2587