Քննարկվել է 20.04.2022 - 05.05.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 22.12.2015 թվականին ուժի մեջ են մտել սահմանադրության փոփոխությունները, որոնց արդյունքում, ի թիվս այլ դրույթների, ամրագրվել է, որ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ վարչապետի 02.11.2021թ. N 02/10.3/37766-2021 հանձնարարականով պետական կառավարման համակարգի մարմիններին հանձնարարվել էր գույքագրել համապատասխան գործունեության ոլորտին առնչվող Կառավարության և վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող փոփոխություններ, որի արդյունքում առաջարկվում է սննդամթերքի անվտանգության ոլորտին առնչվող 2 կառավարության գործող որոշումների նախաբաններում լրացնել և հստակեցնել վերջիններիս ընդունման լիազորող նորմերը: 2 0 0 3488
Լրամշակման փուլում է Քննարկվել է 13.01.2022 - 28.01.2022 "Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին" օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Կառավարության համար լիազորող նորմ սահմանելու մասին 0 1 0 5256
Քննարկվել է 05.08.2019 - 20.08.2019 «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը բխում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումից՝ համաձայն որի Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: 5 2 3 13817