Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.09.2020 - 27.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ենթաօրենսդրական իրավական ակտերի համապատասխանեցում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի դրույթին:
0 6951

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.06.2020 - 23.06.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  ՀՀ օրենքի ընդունմամբ: Ներկայացվող նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարու­թյան 2011 թվականի մայիսի 5-ի «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարի չափերն ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների սահմանելու, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» N 668-Ն և ՀՀ կառավարու­թյան 2012 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1238-Ն որոշումները, միաժամանակ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Օրենքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա ընդունել կառավարության նոր որոշում՝ զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարի չափերը՝ ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին:
0 6258