Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 30.08.2021 - 15.09.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1125-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի և Արդարադատության նախարարության կողմից համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում Կենտրոնական բանկի կողմից գրանցված իրավաբանական անձանց մասին տեղեկությունները ներառվում են իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում։ Այդպիսի տեղեկությունների մի մասը պետք է հասանելի դառնա միայն պետական մարմիններին և որոշակի շրջանակում ներառված անձանց, որոնց ցանկը պետք է հաստատվի ՀՀ կառավարության որոշմամբ։ Նախագծի ընդունմամբ սահմանվում է այն անձանց շրջանակը, որոնք ունեն հասանելիություն իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա բոլոր, այդ թվում՝ Կենտրոնական բանկի կողմից գրանցված իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկություններին։
1 4253

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.12.2020 - 23.12.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագիծը մշակվել է Վարչապետի 2020 թվականի  սեպտեմբերի 27-ի N 1097–Ա որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի հանձնարարականի համաձայն և նպատակ ունի ապահովել  ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-323-Ն oրենքի կիրարկումը: Օրենսդրական փոփոխությամբ սահմանվել են, որ նպաստը վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի միջոցով, բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի։ Ընդ որում, նշված օրենսդրական փոփոխությամբ սահմանվել է անկանխիկ եղանակի անցման փուլային ժամանակահատված՝ Կառավարությանը լիազորելով նպաստի անկանխիկ վճարման կազմակերպություն չընտրած անձանց փոխարեն կատարել համապատասխան ընտրություն։  
0 5392

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.12.2020 - 22.12.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագիծը մշակվել է Վարչապետի 2020 թվականի  սեպտեմբերի 27-ի N 1097–Ա որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի հանձնարարականի համաձայն և նպատակ ունի ապահովել ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-322-Ն oրենքի կիրարկումը: Նախագծով նախատեսվում է, որ եթե կենսաթոշակառուն կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու, կենսաթոշակի վճարելը վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը չի ներակայացնում մինչև «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 55-րդ հոդվածի 12-րդ մասում սահմանված՝ կենսաթոշակի վճարումը անկանխիկ եղանակով շարունակելու ժամկետները, ապա վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով։ Ընդ որում, կենսաթոշակն անկանխիկ եղանակով  վճարող կազմակերպության ընտրությունը նախատեսվում է կատարել Ծրագրային մոդուլի միջոցով․ այն է՝  տվյալ ամսվա վճարման ցուցակ ձևավորելիս կենսաթոշակը համապատասխան բնակավայրում հաշվառված՝ կանխիկ եղանակով ստացող անձանց  համար անկանխիկ եղանակով վճարող կազմակերպությունը (բանկը կամ Ազգային օպերատորը) Ծրագրային մոդուլի կիրառմամբ պատահականության սկզբունքով ընտրվում  է՝ հաշվի առնելով  այդ ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ ներառման ենթակա՝ տվյալ բնակավայրում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող անձանց թվի համամասնություններն ըստ վճարող կազմակերպությունների։    
0 5669

Քննարկվել է 09.09.2020 - 29.09.2020

«Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերով առաջարկվում է «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», ինչպես նաև «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքներում ուժը կորցրած ճանաչել դրույթները, որոնք վերաբերում են ֆինանսական կազմակերպությունների կողմից գործարար վարվելակերպի կանոնների պահանջների՝ խախտման փաստը հաստատվելու դեպքերում վերջիններիս տուժանքի ենթարկելու կարգավորումներին։ Ինչպես նաև,  «Բանկային ավանդների ներգրավման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին»  և «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքների համապատասխան հոդվածներում «իրավունքներ» բառը լրացնել «սույն օրենքով նախատեսված իրավունքներ» բառերով, որի արդյունքում կհստակեցվի այն իրավունքների շրջանակը, որոնց չապահովման համար կազմակերպությունը կենթարկվի իրավական որոշակիությունից բխող տուժանքի։  Առաջարկվող նախագծերի ընդունման պարագայում կապահովվի բանկի, վարկային կազմակերպության, կրեդիտավորողի և այլոց համար նախատեսվող տուժանքի օրենքով հստակ սահմանված չափորոշիչներից բխելու և թույլ տված խախտմանը համաչափ լինելու հանգամանքը, ինչպես նաև կնպաստ դատարանների անհարկի ծանրաբեռնվածության նվազմանը:
5 6464

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 17.08.2020 - 02.09.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշումներում լրացումներ ևփոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-109-Ն օրենքի (ուժի մեջ է մտնելու 2020 թվականի հունիսի 25-ին) ընդունմամբ: Ներկայացվող նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա բանկ ներկայանալու, եթե շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկը ճշտել է՝ 1) բանկի աշխատակցի՝ Հայաստանի Հանրապետությունում շահառուի գտնվելու վայր այցելությամբ, 2) իր ներքին ընթացակարգերին համապատասխան՝ տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ ամրագրել է շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելը: Նախագծով առաջարկվում է նաև երկարաձգել ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքներին վճարվող ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության գումարների՝ անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրման ժամկետը: Այս դեպքում հարկ է հաշվի առնել այն հանգամանքը, որ ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը, հրատապ օգնությունը վճարվում են կենսաթոշակների, նպաստների, պարգևավճարների և պարբերական բնույթ կրող դրամական այլ վճարների վճարման կարգից էականորեն տարբերվող մեխանիզմներով՝ բացառապես կանխիկ եղանակով: Նշված վճարներն անկանխիկ եղանակով վճարելու նոր, գործուն մեխանիզմներ ներդնելու համար անհրաժեշտ է կատարել որոշակի նախապատրաստական աշխատանքներ: Նախագծով առաջարկվում է հստակեցնել կենսաթոշակ վճարելը դադարեցնելու հիմքերը այդ հիմքերին ավելացնելով սահմանված ժամկետում կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին բանկի հաստատումը չստանալը:
3 6583

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 17.08.2020 - 02.09.2020

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5 ի N 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն, ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-240-Ն և ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-239-Ն oրենքների ընդունմամբ: Վերը նշված օրենսդրական փոփոխություններով էապես պարզեցվել է պարբերական և միանվագ բնույթ կրող վճարներն անկանխիկ եղանակով վճարելու վարչարարությունը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, որպես հատուկ բանկային հաշիվ, սահմանվել է միանվագ դրամական վճարների հաշիվը՝ միանվագ բնույթ կրող նպաստները և դրամական այլ վճարները, ինչպես նաև սոցիալական ապահովության հաշիվը` կենսաթոշակները և պարբերական բնույթ կրող այլ վճարներն անկանխիկ եղանակով վճարելու համար:
1 6426

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 14.05.2019 - 30.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ 14.12.17 թվ. ՀՕ-319-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում՝ սահմանվեց, որ քաղաքացիաիրավական պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը: Պրակտիկայում առաջացան որոշակի խնդիրներ կապված՝ տոկոսների հաշվարկի և վճարումների, դրույքաչափի, «պարտքի հիմնական գումար» հասկացության և այլ հարցերի շուրջ: Բացի այդ, գործող իրավակարգավորումները վերաբերվում են բոլոր պարտավորություններին՝ թե դրամական և թե ոչ դրամական: Նման պարագայում շատ դժվար է իրականացնել ոչ դրամական պարտավորությունների չկատարման համար սահմանված տույժերի հաշվարկը, գործող օրենսգրքով օգտագործվում է չափ և դրույքաչափ արտահայտություններ, որոնք միմյանց հետ չեն հարաբերակցվում, Նախագիծը մշակվել է կարգավորելու պրակտիկայում առաջացած խնդիրները:
0 10096

Քննարկվել է 14.03.2019 - 29.03.2019

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՒ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերի մշակումը պայմանավորված է Համահայկական բանկի փոխակերպմամբ: Համահայկական բանկը փոխարկվել է ներդրումային ֆոնդի, որի կառավարումն իրականացնում է մասնագիտացված ֆոնդը: Հետևաբար՝ գործող իրավակարգավորումները ուժը կորցրած են ճանաչվում։ 
2 8686

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 12.04.2017 - 27.04.2017

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Գրավի առարկայի իրացմանն կարգավորումներն հստակեցնող, տուժանքի համաչափության ապահովմանն ուղղված  նախագիծ
1 13007