Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 04.08.2023 - 20.08.2023

ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Ռիելթորական գործունեության ոլորտում բացակայում է կարգավորման պետական համակարգը: Ռիելթորական գործունեության ներկայիս վիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և ոլորտի կանոնակարգման համար անհրաժեշտ է ստեղծել ռիելթորական գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտ, որը կհամապատասխանի ոլորտում առկա առանձնահատկություններին և կբավարարի շուկայի այսօրվա պահանջներին:
0 5143

Քննարկվել է 17.07.2023 - 01.08.2023

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն ուրիշի հողամասի վրա գտնվող անշարժ գույքի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս հողամասի  համապատասխան մասի օգտագործման հետ կապված հարաբերությունները:
0 3124

Քննարկվել է 27.06.2023 - 12.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԿԱՄ ՏԻՐԱՊԵՏՈՂԻ՝ ԻՐ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԷՈՒԹՅԱՆ, ԾԱՎԱԼԻ, ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու «Հայասատանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էության, ծավալի, պայմանների և իրականացման կարգը սահմանելու մասին» որոշման նախագծի հանրային բաց լսումների և (կամ) քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված  որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2023 թվականի հունիսի 27-ից հուլիսի 12-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: 2023 թվականի հուլիսի 13-ին՝ ժամը 15:00-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի տաշիր  համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները սահմանելու մասին» որոշման նախագծի հանրային քննարկում:
0 2591

Քննարկվել է 20.06.2023 - 05.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 1134 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 4-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու համար:
0 2609

Քննարկվել է 20.06.2023 - 05.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 791-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 222 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1-ին կետի պահանջների կատարումն ապահովելու համար:
0 2517

Քննարկվել է 20.06.2023 - 05.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 434-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու համար:
0 2368

Քննարկվել է 10.05.2023 - 25.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՆ ԸՍՏ ԲԱՐՁՈՒՆՔԱՅԻՆ ՆԻՇԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 756 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկում ենք ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշումը, փոխարենը ընդունելով նոր խմբագրությամբ շարադրված «ՀՀ բնակավայրերն ըստ բարձունքային նիշերի դասակարգելու և ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշում:
0 2777

Քննարկվել է 27.04.2023 - 13.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2062-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2062-Ն որոշմամբ՝ անշարժ գույքի կադաստր վարող մարմնին Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգում լրացվում է ինքնակամ կառույցների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու կարգավորումները:
0 2402

Քննարկվել է 27.04.2023 - 13.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախատեսվում է, հարկման օբյեկտների կազմում անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հաշվառված ինքնակամ՝ շինությունների, կցակառույցների առկայության դեպքում անշարժ գույքի հարկը հաշվարկել տարեկան դրույքաչափերի և 2,0 գործակցի արտադրյալով հաշվարկվող դրույքաչափերով:
0 2741