Քննարկվել է 02.04.2019 - 17.04.2019 Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 338-Ն և 2016 թվականի մայիսի 26-ի N 539-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին Նախագծով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 338-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված միջոցառումների ցանկի 8-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 539-Ն որոշման N 2 հավելվածի 8-րդ կետի կատարման ժամկետները երկարաձգել՝ հայեցակարգից բխող միջոցառումները մշակելու նպատակով։ 1 2 0 7030
Լրամշակման փուլում է Քննարկվել է 24.11.2017 - 14.12.2017 «Ջրային համակարգերում հոսակորուստները կրճատելու նպատակով իրավական, տնտեսական, վարչական խթանիչների մշակման և ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ «Ջրային համակարգերում հոսակորուստները կրճատելու նպատակով իրավական, տնտեսական, վարչական խթանիչների մշակման և ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծով ներկայացվում է հոսակորուստների կրճատմամբ Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների պահպանման, արդյունավետ օգտագործման հիմնական սկզբունքներն ու անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամաբ ջրային համակարգերի արդիականացման շնորհիվ նվազեցնել հոսակորուստները, բարելավել ջրօգտագործման արդյունավետությունը: 1 0 0 9595