Քննարկվել է 10.08.2022 - 31.08.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումը և մարդու առողջության ու շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկ և սնդիկի միացություններ պարունակող ապրանքների վնասակար ազդեցությունից։ Սույն նախագիծը միտված է սնդիկ պարունակող ապրանքների ներմուծման և արտահանման արգելք սահմանելու միջոցով, ապահովել այդ ապրանքների փուլային դուրսբերումը շրջանառությունից, աստիճանաբար անցում կատարելով այդ ապրանքների գոյություն ունեցող այլընտրանքների օգտագործմանը, որոնք իրենց բաղադրության մեջ չեն պարունակում սնդիկ կամ վտանգավոր այլ նյութ։ 4 2 0 3657