Քննարկվել է 08.06.2019 - 24.06.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի №455Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 12.12.2018թ. №455Ն որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորեցվել է մինչև սույն թվականի հունիսի 1-ը վերակնքել նույն որոշման 11-րդ կետում նշված համապատասխան պայմանագրերը: Սակայն ընկերությունը տեղեկացրել է հանձնաժողովին, որ նշված պայմանագրերի մի մասը օբյեկտիվ պատճառներով հնարավոր չի եղել վերակնքել՝ խնդրելով երկարաձգել վերակնքման ժամկետը երկու ամսով: 0 0 2 6877
Քննարկվել է 27.05.2019 - 11.06.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի №218Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 31.05.2017թ. №218Ն որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորեցվել է մինչև սույն թվականի հունիսի 1-ը վերակնքել բաժանորդների հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերը՝ համաձայն նույն որոշմամբ սահմանված նոր օրինակելի ձևի: Սակայն ընկերությունը տեղեկացրել է հանձնաժողովին, որ բաժանորդների բացակայության, անհրաժեշտ փաստաթղթերի թերի լինելու կամ դրանք չներկայացնելու պատճառներով, չի կարող նշված ժամկետում բաժանորդների հետ վերակնքել պայմանագրերը՝ խնդրելով երկարաձգել վերակնքման ժամկետը մեկ տարով: 1 0 0 6882