Քննարկվել է 01.08.2018 - 17.08.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ « » 2018 թվականի N -Ն ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2018 թվականի հունիսի 27-ին կառավարության կողմից ընդունվել է «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» N 707-Ն որոշումը: Վերոնշյալ կառավարության որոշման ընդունման համար համապատասխան փոփոխություններ են իրականացվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում: 3 1 0 9011
Քննարկվել է 12.04.2018 - 30.04.2018 ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵ¬ՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՆՐ, ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ, ՇՐՋԱՆԱ¬ՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ՝ ԹՄՐԱ¬ՄԻՋՈՑՆԵՐ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ), ԽԻՍՏ ՆԵՐԳՈՐԾՈՂ ԿԱՄ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԲՈՒՅ¬ՍԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՄԱՆՐ, ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱ¬ՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈ¬ԳԵ¬ՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ, ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒ¬ԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԽԻՍՏ ՆԵՐ¬ԳՈՐԾՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-241 օրենքի և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-242 օրենքների ընդունմամբ, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2018 թվականի 29 հունվարի N 50 –Ա որոշման 1-ին կետի պահանջով: 4 0 1 13404
Քննարկվել է 09.10.2017 - 24.10.2017 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է կարգավորել ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի» ցուցակ 1-ում (թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը ՀՀ տարածքում արգելվում է) ընդգրկված «Օքսիկոդոնի» տեղափոխումը նույն ցանկի ցուցակ 2-ում՝ «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը սահմանափակ է», որի արդյունքում հնարավոր կլինի «օքսիկոդոն» պարունակող դեղեր գրանցել և կիրառել հանրապետությունում: 14 0 0 8748