Լրամշակման փուլում է Քննարկվել է 07.02.2024 - 22.02.2024 «Հայաստանի Հանրապետության մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով կապահովվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի N2017-Ն որոշման 3-րդ կետով սահմանված պահանջը։ 6 34 0 2296
Լրամշակման փուլում է Քննարկվել է 22.11.2023 - 07.12.2023 «Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի մշակման և սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ ներկայացրած իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց արտանետման թույլտվությունների տրամադրման կամ մերժման կամ ուժը կորցրած ճանաչելու մասին կարգը հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1673-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշումների նախագծեր Ներկայում գործող ՀՀ կառավարության 27 դեկտեմբերի 2012 թվականի N1673-Ն որոշմամբ սահմանված մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների (այսուհետ՝ ՍԹԱ) նորմատիվների մշակման ու հաստատման կարգը կանոնակարգում է մթնոլորտային օդի աղտոտման նվազեցմանը և վնասակար ներգործությունները սահմանափակմանն ուղղված միջոցառումները: ՍԹԱ նորմատիվների նախագծերի հիման վրա լիազոր մարմինը տրամադրում է արտանետումների թույլտվություն։ Կարգի կիրառման ընթացքը ցույց տվեց, որ ընդունված իրավակարգավորումները հաշվի չեն առնում մի շարք հանգամանքներ, որոնք ներկայացված նախագծում հստակեցվում են: Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել մշակել «Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի մշակման և սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ ներկայացրած իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց արտանետման թույլտվությունների տրամադրման կամ մերժման կամ ուժը կորցրած ճանաչելու մասին կարգը հաստա տելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը և ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1673-Ն որոշումը: 1 0 0 2569
Քննարկվել է 10.10.2023 - 25.10.2023 ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 545 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Կառավարության որոշմամբ սահմանել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրման կարգը: 4 3 2 2357
Քննարկվել է 08.08.2023 - 23.08.2023 ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄՆ ԱՌԱՆՑ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել հայտարարատուի դիմումի հիման վրա ապրանքների բացթողումն առանց համապատասխան փաստաթղթերի իրականացման հնարավորություն՝ այդպիսի փաստաթղթերի հետագայում ներկայացման պայմանով։ 3 0 0 1965
Քննարկվել է 28.07.2023 - 13.08.2023 ««ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Ներկայումս դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույտվություններ ստանալու համար ներկայացված հայտերի ուսումնասիրության համար պետական տուրք սահմանված չէ: Ներկայացված օրենսդրական նախագծով առաջարկվող իրավակարգավորումները պայմանավորված են դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույտվություն տրամադրող լիազոր մարմնի` Առողջապահության նախարարության աշխատանքային ռեսուրսների և աշխատաժամանակի առավել նպատակային և արդյունավետ օգտագործմանը: Գովազդի թույտվություն ստանալու մասին հայտի ուսումնասիրության համար պետական տուրքի սահմանումը կհանգեցնի հայտ ներկայացնողների կողմից մի շարք գործողությունների իրականացմանը` այդ թվում համապատասխան մասնագետների ներգրավում, իրավական դաշտի ուսումնասիրություն, առավել պատշաճ և պատասխանատու մոտեցում գործընթացին: 0 3 1 3848
Քննարկվել է 12.07.2023 - 27.07.2023 ««ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է՝ 1. պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության՝ մրցույթի հիման վրա իրականացման կարգավորումներ․ 2. անմաքս առևտրի խանութների տիրապետողների գործունեության համակարգի կատարելագործում՝ տվյալ բնագավառում ծառայությունների մատուցման որակի բարելավման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծման միջոցով (նախաորակավորման և մրցույթի անցկացում)․ 3. մինչև նախաորակավորման և մրցույթի կարգերի ընդունումը գործող անմաքս առևտրի խանութների գործունեության մասով անցումային դրույթ․ 4. պետական մասնակցությամբ կազմավորված կազմակերպությունների՝ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ներառման սահմանափակման վերացում։ 2 2 0 2165
Քննարկվել է 03.07.2023 - 18.07.2023 ՄԵԾ ՉԱՓԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԲԵՌՆՄԱՆ, ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԿԱՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել մեծ եզրաչափեր և պահպանման հատուկ պայմաններ պահանջող ապրանքների՝ մաքսային պահեստներից տարբերվող վայրերում պահպանելու թույլտվության տրամադրման կարգը և այդպիսի վայրերին ներկայացվող պահանջները, մասնավորապես նախատեսվում է սահմանել՝ 1) մաքսային մարմին թույլտվության ստացման նպատակով փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման կարգը. 2) մաքսային մարմնի կողմից համապատասխան տեղեկությունների և փաստաթղթերի ուսումնասիրության կարգը. 3) մաքսային պահեստներից տարբերվող վայրերին ներկայացվող պահանջները: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել մեծ եզրափչափեր ունեցող և պահպանման հատուկ պայմաններ պահանջող ապրանքների՝ մաքսային պահեստներից տարբերվող այլ վայրերում պահպանության համար մաքսային մարմինների կողմից թույլտվությունների տրամադրման գործընթացը։ 2 1 0 2090
Քննարկվել է 28.06.2023 - 13.07.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 139-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել «Վերամշակում՝ մաքսային տարածքում», «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների վերամշակման թույլտվությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին և «Մաքսային կարգավորման մասին» օրենքին համապատասխան։ Նախագծի ընդունման արդյունքում նաև տարբեր փաստաթղթերի ձևերի և փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացման հանգամանքով պայմանավորված նախատեսվում է հնարավորինս պարզեցնել թույլտվությունների տրամադրման գործընթացը։ 2 0 0 2224
Քննարկվել է 26.06.2023 - 11.07.2023 ««ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԱՅԼ ԱՆՁԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել ժամանակավոր ներմուծված ապրանքները այլ անձի տիրապետման և օգտագործման իրավունքով փոխանցելու համար մաքսային մարմինների կողմից թույլտվության ստացման հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես նախագծով նախատեսվում է սահմանել՝ 1) մաքսային մարմին թույլտվության ստացման նպատակով փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման կարգը. 2) մաքսային մարմնի կողմից համապատասխան տեղեկությունների և փաստաթղթերի ուսումնասիրության կարգը. 3) հայտարարատուի կողմից ներկայացվող դիմումի, ինչպես նաև մաքսային մարմնի կողմից թույլտվության տրամադրման և այդպիսի թույլտվության մերժման ձևերը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել ժամանակավոր ներմուծված ապրանքների՝ այլ անձանց տիրապետման և օգտագործման իրավունքով փոխանցման համար մաքսային մարմինների կողմից թույլտվությունների տրամադրման գործընթացը։ 1 0 0 2357