Քննարկվել է 12.10.2023 - 27.10.2023 ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է հստակեցնել Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումը՝ շեշտադրելով, որ ծառայողական բնակարանով ապահովվելու կամ ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքից նշված հոդվածով սահմանված դեպքերում օգտվում են պաշտպանության նախարարության պայմանագրային զինծառայողները: 2 2 0 2420
Լրամշակման փուլում է Քննարկվել է 25.09.2023 - 11.10.2023 Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի կիրարկման գործընթացի արդյունավետության շարունակական բարելավումն է: Կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման 1-ին հավելվածով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով հատուցման գումար վճարելու հետ կապված հարաբերությունները, այդ թվում, ինքնաշխատ (էլեկտրոնային) եղանակով ստացվող տեղեկատվության կազմը: Հաշվի առնելով վերջին շրջանում հատուցման հիմնադրամի տեղեկատվական ենթակառուցվածքի զարգացման միտումները և սոցիալական ծառայությունները առցանց ստացվող տեղեկատվություն` առաջարկվում է ընդլայնել ինքնաշխատ (էլեկտրոնային) եղանակով ստացվող և տրամադրվող տեղեկատվության կազմը` համապատասխան փոփոխություններ կատարելով Կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ։ 0 0 0 1939
Լրամշակման փուլում է Քննարկվել է 27.07.2023 - 14.08.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2169-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծով առաջարկվում է Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2169-Ն որոշման մեջ այդ որոշման շրջանակներում շահառու երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի առնել նաև զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո, սակայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողության կամ պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծագած հիվանդության կամ ստացած վնասվածքի հետևանքով մահացած զավակը՝ հաշվի առնելով համապատասխան ուժային մարմնի տված Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման հավելվածով սահմանված՝ զինծառայողի զոհվելու մասին N 1 ձևի տեղեկանքը և անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի տված տեղեկանքը՝ զոհված զավակի մահվան պատճառական կապի մասին: 5 1 0 2286
Քննարկվել է 25.07.2023 - 09.08.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի №939-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծի ընդունման արդյունքում յուրաքանչյուր տարի պետական պահպանության մարմնի 20 ծառայող հնարավորություն կստանա բարելավել բնակարանային պայմանները: 1 3 0 2297
Քննարկվել է 25.07.2023 - 09.08.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի №665-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի №670-Ն, 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի №916-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի №141-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի №1119-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի №1749-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն Ծառայության զինծառայողներին կենսաթոշակ նշանակելու և վճարումն ապահովելու, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու և դրամական աջակցության, զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հատուցելու, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափի և վճարման, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերի, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգի, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի, ծառայողներին դրամական օգնություններ տալու կարգի, չափերի և պայմանների, Ծառայության զինծառայողների և Ծառայությունում զինվորական ծառայության և աշխատանքի ընդունվող թեկնածուների ռազմաբժշկական փորձաքննությանն առընչվող աշխատանքների հետ կապված հարաբերությունները: 2 1 0 2442
Քննարկվել է 07.07.2023 - 23.07.2023 «ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած ընդհարումների, միջադեպերի, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքների երեխաների հանդեպ պետական հոգածության, կորստի հետևանքով հնարավոր հոգեբանական խնդիրների հաղթահարման, նրանց զարգացման հնարավորությունների ընդլայնման համար պայմանների ստեղծմամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջացել։ 1 1 0 2719
Լրամշակման փուլում է Քննարկվել է 28.10.2022 - 14.11.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծերի նպատակը Հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացի արդյունավետության բարելավումն է: Միաժամանակ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը իրավասություն կստանա Կառավարության համաձայնությամբ իրականացնել համապատասխան ծրագրեր (այդ թվում` այն միջոցների հաշվին, որոնք այսօր վերադարձվում են): Կբարելավվի նաև այն զինծառայողների սոցիալական վիճակը, ովքեր հանդիսացել են Հիմնադրամի շահառու, սակայն ճանաչվել են երրորդ խմբի հաշմանդամ: Կհստակեցվի նաև զինծառայողի հետ համատեղ զավակ ունեցող անձի հատուցման իրավունքը, ինչպես նաև օրենքով կկարգավորվի անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից դրոշմանիշային վճար վճարելու հետ կապված հարաբերությունները:։ 7 2 8 4594
Քննարկվել է 08.08.2022 - 24.08.2022 «Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին Որոշման նախագծի համաձայն սահմանվում են պատրաստի բնակարանների գնումն իրականացնող պետական մարմինը, գնման արդյունքում ձեռքբերված բնակարանները ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցելու (ամրացնելու) ընթացակարգը, ձեռքբերվող բնակարանների գտնվելու վայրը, նվազագույն և առավելագույն մակերեսները, վիճակը, բնակարանների հատկացման ընթացակարգը, բնակարանների հատկացման շրջանակներում վիճակահանության արդյունքների արձանագրման և զինծառայողին տրվող ծառայողական օրդերի ձևերը, անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքման կարգը, հատկացված բնակարանի նկատմամբ զինծառայողի անհատույց օգտագործման իրավունքի դադարման դեպքում պայմանագրի լուծման և զինծառայողի կողմից բնակարանն ազատելու հետ կապված հարցերը: 16 4 3 3316
Քննարկվել է 29.03.2022 - 13.04.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ Ներկայացված նախագծով նախատեսվում է որոշման 1-ին հավելվածում փոփոխություններ և լրացում կատարելու միջոցով ապահովել 22.02.2022թ. ուժի մեջ մտած` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները 0 0 0 3984