Լրամշակման փուլում է Քննարկվել է 26.05.2022 - 15.06.2022 «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդի 2022 թվականի մարտի 17-ի «Մաքսային միության հանձնաժողովի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու և ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցանկերը հաստատելու մասին» №37 որոշմամբ (այսուհետ Որոշում) մի շարք ապրանքների հանդեպ սահմանվել է մաքսատուրքից ազատման արտոնություն։ Որոշմամբ հաստատված ցանկերում նշված որոշ տեսակի ապրանքներ մաքսատուրքից ազատվում են լիազոր մարմնի կողմից տրված նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության հիման վրա։ Նշյալով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել մշակել «Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծվող մի շարք ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող հայաստանի հանրապետության լիազոր պետական կառավարման մարմիններ սահմանելու և նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։ Նախագծով հաստատվում է Որոշմանը կից №2-9 հավելվածներում նշված ԵԱՏՄ մաքսային տարածք «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող ՀՀ լիազոր պետական կառավարման մարմինների ցանկը՝ ըստ ոլորտների։ 0 0 0 3668
Քննարկվել է 09.12.2021 - 27.12.2021 «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով կարգավորվում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում առկա վրիպակները և այլ խնդիրներ, որոնք կարող են ազդել օրենքի կիրառման արդյունավետության վրա։ 0 5252
Լրամշակման փուլում է Քննարկվել է 10.06.2021 - 25.06.2021 «Օզոնային շերտը քայքայող նյութերը, դրանք պարունակող արտադրանքը և հիդրոֆտորածխածինները Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման կարգը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնային շերտը քայքայող նյութերի, դրանք պարունակող արտադրանքի և հիդրոֆտորածխածիններ տեղափոխման եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տրամադրման կարգը, հայտի և եզրակացության ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի N 771-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հաշվի առնելով ԵՏՄ իրավական ակտերի պահանջներն ու օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի ներմուծման և արտահանման ոլորտի նոր իրավակարգավորումներն՝ անհրաժեշտություն է առաջացել ընդունել նոր իրավական ակտ՝ ԵՏՄ իրավական ակտերի պահանջներին համապատասխան: Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանն (այսուհետ՝ ԵՏՄ) անդամակցությամբ պայմանավորված՝ անհրաժեշտ է ապահովել ներպետական և ԵՏՄ օրենսդրության ընթացիկ ներդաշնակեցումը՝ սահմանված կարգով տեղայնացնելով նոր իրավակարգավորումները: 0 0 0 6432
Քննարկվել է 21.04.2021 - 06.05.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջների ապահովման համար սահմանված վերջնաժամկետը: Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N1419-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀԴՄ-ների մոդել(ներ)ի՝ ՀՀ հարկային օրենսգրքով և ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջներին (բացառությամբ անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջների) համապատասխանության դեպքում տրվում է համապատասխանության նախնական եզրակացություն: ՀԴՄ-ների մոդել(ներ)ի՝ անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջներին համապատասխանության դեպքում տրվում է համապատասխանության եզրակացություն: Ընդ որում, իրացման կամ վարձակալության տրամադրման ենթակա են միայն համապատասխանության եզրակացություն ստացած ՀԴՄ-ները: Նշված կարգավորման արդյունքում կբացառվի առանց անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջների ապահովման՝ ՀԴՄ-ների իրացումը կամ վարձակալության տրամադրումը: Արդյունքում, բացակայում է անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջների ապահովման համար վերջնաժամկետի սահմանման անհրաժեշտությունը: 2 1 0 5422
Քննարկվել է 21.04.2021 - 06.05.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N1419-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀԴՄ-ների մոդել(ներ)ի՝ ՀՀ հարկային օրենսգրքով և ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջներին (բացառությամբ անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջների) համապատասխանության դեպքում տրվում է համապատասխանության նախնական եզրակացություն: ՀԴՄ-ների մոդել(ներ)ի՝ անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջներին համապատասխանության դեպքում տրվում է համապատասխանության եզրակացություն: Ընդ որում, իրացման կամ վարձակալության տրամադրման ենթակա են միայն համապատասխանության եզրակացություն ստացած ՀԴՄ-ները: Նշված կարգավորման արդյունքում կբացառվի առանց անկանխիկ վճարման տեսակի կիրառման պահանջների ապահովման՝ ՀԴՄ-ների իրացումը կամ վարձակալության տրամադրումը: 3 6 0 4930
Քննարկվել է 20.04.2021 - 06.05.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է հանրապետական զորակոչային հանձնաժողովի համապատասխան եզրակացություններից հանել հանձնաժողովի անդամների ստորագրության պահանջը, թողնելով միայն հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրությունները: 3 7 1 5307
Լրամշակման փուլում է Քննարկվել է 21.08.2020 - 10.09.2020 «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացության (թույլատրագրի) տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է սահմանել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացության (թույլատրագրի) տրամադրման կարգը, ներառյալ՝ եզրակացություն ստանալու համար իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրավասու մարմին ներկայացվող փաստաթղթերի ցանկը, եզրակացություն տրամադրելու կամ մերժելու ժամկետը, ինչպես նաև եզրակացության տրամադրման մերժման հիմքերը: 0 5883
Լրամշակման փուլում է Քննարկվել է 11.10.2019 - 28.10.2019 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը մշակվել է նպաստառու ընտանիքների համար ինքնուրույնաբար կայուն եկամտի ձևավորման հնարավորությունների ստեղծման և դեպի պետական նպաստն առկա ձգտումների առավելագույնս ապախթանման նպատակով: Նախագծով առաջարկվում է. Տալ հնարավորություն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքին՝ ընտանիքի աշխատունակ անդամների (գործազուրկներ, առանձին խմբի գործազուրկներ կամ որևէ սոցիալական խումբ չունեցող անձինք) աշխատանքի անցնելու դեպքում 6 ամիս շարունակել ստանալ նպաստը, ինչպես նաև զբաղվածության ակտիվ ծրագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումներից օգտվելու համար, որով կխթանվի տնտեսապես ակտիվ անձանց աշխատանքային գործունեություն ծավալելու ցանկության իրականացումը, Ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող բնութագրիչները ավելացնել ևս մեկով՝ 100 հազար դրամ և ավելի գումարով ամենամսյա վարկեր սպասարկելը: 4 4 1 7901
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 03.07.2019 - 18.07.2019 «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել որակավորման հանձնաժողովի եզրակացության բնույթը և սահմանել հաշտարարների որակավորման դասընթացին մասնակցելու, որակավորման քննություն հանձնելու և որակավորման վկայագիր տրամադրելու համար գանձվող պետական տուրքի չափը: 0 7337