Լրամշակման փուլում է Քննարկվել է 10.02.2023 - 26.02.2023 «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ փախստականներին կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրելու հարաբերությունները կարգավորելու նպատակով կսահմանվի իրավական հիմք, ապահովելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի «Փախստականին, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը և փաստաթուղթը տալու կարգը հաստատելու մասին» N 1417-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխությունների և լրացումների կատարումը՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերի տրամադրման շարունակականությունն ապահովելու և փախստականների իրավունքներն արդյունավետորեն իրացնելու նպատակով։ 1 3 0 4239
Քննարկվել է 07.12.2022 - 28.12.2022 «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է. - սահմանել ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ. - ուժը կորցրած ճանաչել այլևս գոյություն չունեցող ՔԿԱԳ գործառույթի համար սահմանված դրույքաչափը և ավելացնել գործնականում մատուցվող մեկ այլ հյուպատոսական ծառայության դրույքաչափը, որը ներկայումս սահմանված չէ։ - սահմանել տեսակապի միջոցով որոշ հյուպատոսական ծառայություններ մատուցելու համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը։ - վերացնել այլևս օգտակար նպատակ չհետապնդող և որևէ խնդիր չլուծող արտոնությունը։ Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել ՀՀ վերադարձի վկայական ստանալու համար մեկ միասնական դրույքաչափ, դրույքաչափերը համապատասխանեցնել ՀՀ գործող օրենսդրությանը, սահմանել նոր ստեղծված հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափեր, վերացնել ներկայումս չհիմնավորված արտոնություն սահմանող մեկ նորմ։ 4 1 0 3380
Լրամշակման փուլում է Քննարկվել է 27.07.2022 - 11.08.2022 «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նույնականացման քարտերի մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիները իրենց իրավունքներն իրացնելու նպատակով հնարավորություն կունենան բիոմետրիկ անձը հաստատող փաստաթղթերից բացի ստանալ նաև ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը՝ մինչև նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրումը։ 0 0 0 3978
Քննարկվել է 08.02.2022 - 23.02.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1465-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված «Մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ պետական սահմանի անցման կետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու ծառայությունները մատուցվում են Հայաստանի հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից։ 0 0 0 3236
Լրամշակման փուլում է Քննարկվել է 20.01.2022 - 04.02.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը նախապատրաստվել է համանման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը միմյանց համապատասխանեցնելու նպատակով։ Մասնավորապես, 27․12․2021թվականից ուժի մեջ է մտել ««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-376-Ն օրենքը /այսուհետև՝ Օրենք/, սակայն նույնաբովանդակ փոփոխություններ չեն կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ։ Արդյունքում, անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու կարգը սահմանող համանման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերում առաջ են եկել անհամապատասխանություններ, ինչով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել լրացումներ ու փոփոխություններ կատարել նաև ՀՀ կառավարության 25.12.1998թ. թիվ 821 որոշման մեջ: 0 1 0 6278
Քննարկվել է 04.10.2021 - 21.10.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 951-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է երկարաձգել որոշման գործողության ժամկետը և հնարավորություն տալ Լիբանանի Հանրապետությունում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում բնակվող քաղաքացիներին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր: 0 0 0 7528
Լրամշակման փուլում է Քննարկվել է 03.09.2021 - 18.09.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» որոշման նախագիծ Նախագծով ուժը կորցրած են ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման այն դրույթները, որոնք կարգավորում են ՀՀ քաղաքացու անձնագրում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման հետ կապված հարաբերությունները՝ հաշվի առնելով, որ նշված հարաբերությունները կարգավորված են ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի թիվ 725-Ն որոշմամբ։ 1 3 2 7736
Լրամշակման փուլում է Քննարկվել է 23.06.2020 - 08.07.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1465-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Փոփոխությունը հնարավորություն կտա քաղաքացիներին ոչ հրատապ դեպքերում կորած նույնականացման քարտի փոխարեն ստանալ նորը՝ վճարելով ավելի քիչ գումար, ինչպես նաև ապահովվում է կատարաված օրենսդրական փոփոխություններին դրանից բխող իրավական ակտերի համապատասխանությունը: 1 1 0 6594
Քննարկվել է 18.02.2020 - 04.03.2020 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ 1 0 0 8642