Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 20.06.2023 - 05.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1365-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի N 1365-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ Կառավարության որոշման չեղարկման անհրաժեշտությունը բխում է սույն թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հաստատելու մասին» թիվ 79-Ն հրամանի ուժի մեջ մտնելու փաստով պայմանավորված:
0 2171

Քննարկվել է 20.06.2023 - 05.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 04-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունվարի 26-ի թիվ 04-ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» նախարարի հրամանի անհրաժեշտությունը բխում է 2023 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հաստատելու մասին» թիվ 79-Ն հրամանի ուժի մեջ մտնելու փաստով պայմանավորված:
1 2319

Քննարկվել է 20.06.2023 - 05.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 1134 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 4-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու համար:
0 2383

Քննարկվել է 20.06.2023 - 05.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 791-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 222 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1-ին կետի պահանջների կատարումն ապահովելու համար:
0 2303

Քննարկվել է 20.06.2023 - 05.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 434-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու համար:
0 2165

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 20.06.2023 - 05.07.2023

ՀՀՇՆ «ՀԵՆԱՊԱՏԵՐ, ՆԱՎԱՐԿԵԼԻ ՋՐԱՐԳԵԼԱԿՆԵՐ, ՁԿՆԱԹՈՂՄԱՆ ԵՎ ՁԿՆԱՊԱՇՏՊԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ 1․ Սույն շինարարական նորմերի պահանջները տարածվում են նոր կառուցվող և վերակառուցվող հիդրոտեխնիկական կառույցների՝ հենապատերի, նավարկելի ջրարգելակների, ձկնաթող և ձկնապաշտպան կառույցների նախագծման վրա: 2․ Ափամերձ գոտիներում նախատեսված կառույցների նախագծումը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով ջրային օբեկտների յուրահատուկ պայմաններն արտացոլող պահանջները, ներառյալ՝ ջրաբանական ռեժիմը և ջրի ագրեսիվությունը: 3․ Սեյսմիկ գոտիներում, նստող, ուռչող գրունտերի, կարստի, սողանքների և սելավների առաջացման պայմաններում նախատեսվող կառույցները նախագծելիս անհրաժեշտ է հաշվի առնել համապատասխան նորմերի լրացուցիչ պահանջները:
0 2073

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 19.06.2023 - 04.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները սահմանելու մասին» Սևան համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.1 կետի հիման վրա, այն է` «Համայնքի ավագանին սահմանում է համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, սահմանները և պայմանները»: Վերոհիշյալ կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է գիշերային ժամերին լռության խախտման, գիշերային ժամերին իրականացվող հրավառությունների օգտագործման կանոնների խախտումների վերաբերյալ դեպքերից և դժբախտ դեպքերից հնարավորինս զերծ մնալու հանգամանքներով, ինչպես նաև համակեցության կանոնների պահպանմամբ: Նախագծի հավելվածում առկա կանոնների խախտումն առաջացնում է վարչական պատասխանատվություն:  Օրենքի նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմաններ
0 1979

Քննարկվել է 19.06.2023 - 11.07.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2390-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1259-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1160-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 10-րդ բաժնի 53-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթների կատարում՝ համաձայն որի Միության տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից անդամ պետությունների տարածքներում արտադրանքին ներկայացվող համապատասխան ազգային օրենսդրությամբ պարտադիր պահանջները նույնական արտադրանքի համար չեն կարող գործել։
0 1954

Քննարկվել է 19.06.2023 - 11.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 605-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Աղեղ» արտադրանք ներմուծող տնտեսավարողների կողմից սերտիֆիկացման/մաքսազերծման հետ կապված խնդիրներ են բարձրացվել արտադրանքի մաքսազերծման հնարավորության բացակայության հետ կապված, ինչը ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի N 605-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգով թեև սահմանված են արբալետների, նետ ու աղեղների համար, սակայն բացակայում է տվյալ դեպքում կոնկրետ «սպորտային աղեղ» արտադրանքին վերաբերող ստանդարտը (մեթոդիկան)։
0 1966