Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 02.05.2025 - 17.05.2025

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ««ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի նպատակն է կատարելագործել դատավորների գործունեության գնահատման համակարգը՝ լավագույնս արտացոլելով դատավորների գործունեությունը, ինչի արդյունքում էլ ավելի արդյունավետ կիրականացվեն դատավորների կարողությունների գնահատումները, ինչպես նաև այն, թե նրանց կողմից ինչ որակի և ծավալի աշխատանքներ են իրականացվում: Նախագծերի ընդունումը կնպաստի առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները կազմելիս լավագույն թեկնածուների ընտրությանը, դատավորների կարիքների գնահատմանը, դատական իշխանության զարգացմանը, դատավորների աշխատանքի արդյունավետության բարելավմանը:
Մնաց {days} օր
0 1643

Քննարկվել է 30.04.2025 - 15.05.2025

«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծի հիմնական նպատակն է. 1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև նույնականացման քարտ ունեցող ֆիզիկական անձանց ծանուցումները իրականացնել  Հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի կամ Անձնական տվյալների և փաստաթղթերի էլեկտրոնային հարթակի միջոցով՝ ծանուցման գործընթացը դարձնելով դյուրին։ 2. Հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգը և Անձնական տվյալների և փաստաթղթերի էլեկտրոնային հարթակը միացնել e-notify համակարգին, որով իրականացվել է ծանուցումը։  3. Սահմանել պատշաճ ծանուցման պահը՝ Հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգ կամ Անձնական տվյալների և փաստաթղթերի էլեկտրոնային հարթակ ծանուցումը մուտքագրելու պահը։ 4. Որպես ծանուցման լրացուցիչ երաշխիք նախատեսել անձանց տեղեկացման հնարավորություն նշված սուբյեկտների պաշտոնական էլեկտրոնային, ինչպես նաև նրանց կողմից տրամադրված էլեկտրոնային փոստին՝ հարթակում կամ համակարգում համապատասխան ծանուցման առկայության մասին։ 
Մնաց {days} օր
6 2334

Քննարկվել է 30.04.2025 - 16.05.2025

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ    Նախագծերով առաջարկվող փոփոխությունների և լրացումների պայմաններում հնարավորություն կստեղծվի անձի իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար՝ նկատի ունենալով, որ Նախագծերով առաջարկվող փոփոխությունների և լրացումների համատեքստում կսահմանվեն անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր՝ ապահովելու համար Սահմանադրությամբ ամրագրված՝ անձի մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանության լիարժեքությունը: Նախագծերի ընդունման արդյունքում օրենսդրորեն հստակ կամրագրվեն կազմակերպական այնպիսի կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնք կապահովեն անձի նկատմամբ վիրավորանքի, ինչպես նաև իրականությանը չհամապատասխանող, նրա պատիվն, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալների ներկայացման պայմաններում (անկախ դրանք ներկայացրած սուբյեկտի) դրանք հրապարակայնորեն հերքելու, դրանց վերաբերյալ պատասխան հրապարակելու, հեռացնելու իրավական հնարավորություն, քանի որ անձի՝ իր հերքման և պատասխանի իրավունքներից օգտվելը՝ կախված այն հանգամանքից, թե ինչպիսի սուբյեկտի կողմից է նախկինում հրապարակվել զրպարտություն համարվող տեղեկատվությունը, ինչպես նաև վիրավորանքի և զրպարտության դեպքում հեռացման հնարավորության բացակայությունը հակասում է Սահմանադրության 31 և 75-րդ հոդվածներին:
Մնաց {days} օր
4 2968

Քննարկվել է 28.04.2025 - 13.05.2025

«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է էկոպարեկային ծառայության լիազորություններում ներառել բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործընթացին մասնակցությունը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը։
Մնաց {days} օր
3 2170

Քննարկվել է 23.04.2025 - 09.05.2025

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը Նախագծով առաջարկվում է Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքի (ՀO-165) 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել ևս երկու տարով՝ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը՝ սահմանելով արտոնություն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող՝ այն էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման  կամ օտարման հանդեպ, որոնց թողարկման պահից անցել է 2 տարուց ոչ ավելի:
Մնաց {days} օր
0 3067

Քննարկվել է 23.04.2025 - 08.05.2025

«ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Արխիվային գործի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի ընդունումը պայմանավորված է դրա՝ ներկա պայմանների հետ համապատասխանությունն ապահովելուն, և արխիվային գործի ոլորտում իրականացվող գործունեությունն առավել կարգավորելուն։
Մնաց {days} օր
1 1682

Քննարկվել է 23.04.2025 - 08.05.2025

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել իրավական բացը, իսկ անձի վարելու իրավունք ձեռք բերելուց հետո վերջինիս մոտ տրանսպորտային միջոց վարելու հակացուցում համարվող առողջական վիճակ առաջանալու դեպքում` այն դադարեցնելու միջոցով նպաստել երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Մնաց {days} օր
1 2017

Քննարկվել է 22.04.2025 - 16.05.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐ «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը հետամուտ է  ջրային ռեսուրսների կառավարման համապատասխան մեխանիզմների ստեղծման միջոցով ազգային ջրային  պաշարի պահպանմանը, օգտագործելի ջրային ռեսուրսների  արդյունավետ կառավարման միջոցով անհրաժեշտ քանակի և որակի  ջրով քաղաքացիների և տնտեսության պահանջների բավարարմանը, ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակի վատթարացման կանխմանը, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովմանը, ինչպես նաև Ջրային օրենսգրքի խնդիրների լուծման ապահովմանը։ «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ևս ակնկալվում է ապահովել ստորերկրյա ջրային պաշարների արդյունավետ կառավարումը, նպաստել ստորերկրյա արտեզյան ավազանի վերականգնմանը։
Մնաց {days} օր
0 1738

Քննարկվել է 22.04.2025 - 07.05.2025

«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ Անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նաև «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), մասնավորապես՝ «ֆիզիկական արատներ ունեցող» բառերը փոխարինել «ֆիզիկական խնդիրներ ունեցող» բառերով:
Մնաց {days} օր
0 2048
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: