Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 20.05.2025 - 04.06.2025

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանել, որ անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղված անձինք նույն օրենքի հիման վրա անձնավորված հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներում։ Միաժամանակ, նախագծով սահմանվում է, որ նույն օրենքի իմաստով անհատ ձեռնարկատեր չեն համարվում ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված` բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերը։
Մնաց {days} օր
0 1865

Քննարկվել է 19.05.2025 - 03.06.2025

««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերով առաջարկվում է․ 1․  «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով հստակ սահմանել ձերբակալված և կալանավորված անձանց փոխադրումը, տեղափոխումը և ուղեկցումն իրականացնող պետական մարմինները։ 2․ Դատարաննրում ստեղծել ձերբակալված անձանց պահելու վայրեր, որոնցում անհրաժեշտության դեպքում դատական դեպարտամենտի կողմից կպահվեն դատարան ներկայացված ձերբակալված և կալանավորված անձինք, ինչպես նաև դատապարտյալները։ 3․ Ձերբակալված և կալանավորված անձանց, ինչպես նաև դատապարտյալներին դատարաններում պահելու հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով լիազորություններ վերապահել Բարձրագույն դատական խորհրդին և դրա նախագահին։ 4․ «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում 37-րդ հոդվածի դատական կարգադրիչների ծառայության գործառույթներում ավելացնել դատարան ներկայացված ձերբակալված և կալանավորված  անձանց, ինչպես նաև քրեական այլ վարույթի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունեցող դատապարտյալներին պահումը։
Մնաց {days} օր
0 1817

Քննարկվել է 13.05.2025 - 28.05.2025

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին նախադասությունը կհամապատասխանեցվի Սահմանադրական դատարանի 2025 թվականի ապրիլի 22-ի ՍԴՈ-1780 որոշմանը:
Մնաց {days} օր
0 1747

Քննարկվել է 13.05.2025 - 01.06.2025

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում», «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթը Ներկայումս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հնարավորություն չի տրվում ընկերությունների բաժնետերերին, փայատերերին կամ անդամներին ներդրումներ կատարել սեփական կապիտալում։ Հարկ է նշել, որ ներկայումս ընկերությունների բաժնետերերը և փայատերերը ներդրումներ են կատարում ընկերության կանոնադրական կապիտալում փոխառությունների տեսքով, որը կատարվում է ընկերության բոլոր բաժնետերերի և փայատերերի մեծամասնության համաձայնությամբ և խոչընդոտներ է առաջացնում ներդրումներ կատարելու համար։
Մնաց {days} օր
5 1812

Քննարկվել է 12.05.2025 - 28.05.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը միտված է կատարելագործելու պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու համակարգը և պատիժ կատարող հիմնարկների կամ մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների, անգործության կամ ընդունած որոշումների բողոքարկման և բողոքների քննության մեխանիզմները:
Մնաց {days} օր
0 2303

Քննարկվել է 07.05.2025 - 22.05.2025

«Ներդրումների մասին» օրենքի նախագիծ «Ներդրումների մասին» օրենքի նախագծի նպատակն է ամրագրել ներդրումային հարաբերությունների արդի պահանջներին համապատասխանեցված, պարզ, թափանցիկ և կանխատեսելի իրավական հիմքեր՝ ապահովելու ներդրողների իրավունքների պաշտպանությունը, ներդրումների ազատությունը և խթանումը՝ ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։ Նախագծի ընդունմամբ կձևավորվի ներդրումային հստակ և կանխատեսելի իրավական միջավայր, որը հնարավորություն կտա Հայաստանին բարձրացնել իր միջազգային ներդրումային վարկանիշը և մրցունակությունը, ներդրումային գրավչությունը և խթանել կայուն ու ներառական տնտեսական աճ։
Մնաց {days} օր
7 2964

Քննարկվել է 06.05.2025 - 21.05.2025

«Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր «Կիբեռանվտանգության մասին» օրենքի լրամշակված նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ֆիզիկական և վիրտուալ տարածքներում տեղեկատվական համակարգերի և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների ապահով և հուսալի գործունեության անհրաժեշտությունից: Այն կօգնի կիբեռանվտանգության ոլորտում պետական համալիր քաղաքականություն և գործողությունների ծրագրի մշակման, կիբեռանվտանգության մարտահրավերների և ռիսկերի գույքագրման, դրանց դասակարգման, կիբեռմիջադեպերին արձագանքման համակարգված միջոցառումների և սկզբունքների սահմանման, արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ կիբեռանվտանգության ապահովման ուժեղացման, լրացուցիչ գործողությունների պլանի և համապատասխան սցենարների մշակման, դերերի և պատասխանատվության շրջանակի հստակեցման, կիբեռվարժանքների պլանավորման և իրականացման, հասարակության լայն շրջանակների իրազեկման և կիբեռգրագիտության մակարդակի բարձրացմանը միտված ծրագրերի իրականացման համար։ «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի լրամշակված նախագծի ընդունումը կնպաստի հանրային տեղեկությունների արդյունավետ կառավարմանը, բաց տվյալների քաղաքականության, տվյալների հավաքագրման «մեկանգամյա» սկզբունքի ներդրմանը, պետական տեղեկատվական համակարգի, դրանում թվային տեխնոլոգիաների ներդրման ինստիտուցիոնալ մեխանիզմների՝ թվայնացման ստանդարտների, անվտանգության չափանիշների մշակմանը և ներդրմանը, տվյալների միասնական օգտագործման գործուն համակարգի (փոխգործելիություն),  ներդրման և այլ հարցերում, միաժամանակ հնարավորություն ստեղծելով առավել արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի թվայնացման, ՀՀ կառավարության, տնտեսության և հասարակության թվային փոխակերպման նպատակները: «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կտա ստեղծել տեղեկատվական համակարգերի կարգավորման ոլորտում մասնագիտացված մարմին՝ ինքնավար մարմնի կարգավիճակով, որի իրավասության տիրույթում է լինելու Հայաստանի Հանրապետության միասնական թվայնացված միջավայրի և թվային տնտեսության ձևավորման խթանման և պաշտպանվածության ապահովումը, մասնակցությունը ​​տեղեկատվական համակարգերի, կիբերանվտանգության բնագավառում պետական քաղաքականության մշակմանը, ինչպես նաև վերը նշված  օրենքների և դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական իրավական ակտերի կիրառման ապահովումը, օրենքների պահանջների խախտումների կանխարգելումը:
Մնաց {days} օր
28 9672

Քննարկվել է 05.05.2025 - 20.05.2025

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 1-ից ծխախոտային արտադրանքի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում գործում են միայն Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» (այսուհետ՝ ՄՄ ՏԿ 035/2014) դրույթներով սահմանված պահանջները։ Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ մի շարք իրավական ակտերում, մասնավորապես՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում», որից հետո նախատեսվում էր կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում՝ հաշվի առնելով, որ ներկայումս ծխախոտային արտադրանքի նկատմամբ գործում են Եվրասիական տնտեսական միության կողմից սահմանված պարտադիր պահանջները, իսկ փոխարինիչ հանդիսացող ծխախոտային արտադրատեսակների համար՝ նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պահանջները։
Մնաց {days} օր
0 1956
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: