Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 13.02.2026 - 28.02.2026

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների  հետ կապված հարաբերությունները խաղաղ ժամանակ կարգավորում տալու, պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանկը  հաստատելու վերաբերյալ լիազորող նորմ սահմանելու, ինչպես նաև հաղորդակցուղիների տեղադրման և ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգության կառավարման հետ կապված մի շարք դրույթները լրամշակելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 365

Քննարկվել է 13.02.2026 - 28.02.2026

«Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ակտիվների կառավարման, տվյալների հավաքման և վերլուծության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ ՏԿԵ նախարարի հրամանի նախագիծ «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման  ավտոմոբիլային ճանապարհների ակտիվների կառավարման, տվյալների հավաքման և վերլուծության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2024 թվականի հոկտեմբերի 2-ի N 887-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ 299-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 3-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման անհրաժեշտությունից։
Մնաց {days} օր
0 209

Քննարկվել է 12.02.2026 - 27.02.2026

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԿՅԱՆՔԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում շարունակվում են հանրային ծառայությունների արդիականացման աշխատանքները: Այս համատեքստում սույն նախագիծը միտված է կանոնակարգելու հանրային ծառայությունների թվային վերափոխման գործընթացները` միասնական մեթոդաբանության ու ճանապարհային քարտեզի սահմանման միջոցով: Մասնավորապես` առաջարկվում է հաստատել հանրային ծառայությունների թվայնացման մեթոդաբական ուղեցույցը, որը հիմնված է «մեկ բիզնես գործընթաց՝ մեկ ծառայություն» սկզբունքի վրա և նպատակ ունի ծառայությունները դիտարկելու բացառապես քաղաքացու ստացած վերջնարդյունքի տեսանկյունից: Այն սահմանում է ծառայությունների օպտիմալացման համար պատասխանատու մարմինները, որոնք պարտավորվում են առաջնահերթությունների հիման վրա կազմել թվային վերափոխման ճանապարհային քարտեզ և առաջնորդել իրենց վերապահված կյանքի իրադարձության թվայնացումը: Առաջարկվում է վերոնշյալ ճանապարհային քարտեզով նախատեսված ծառայության թվայնացումը մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը չմեկնարկելու դեպքում տվյալ հանրային ծառայությունը նախատեսող ու դրա մատուցման ընթացակարգերը կանոնակարգող իրավական ակտերը կամ դրանց համապատասխան դրույթները համարել ուժը կորցրած։
Մնաց {days} օր
0 312

Քննարկվել է 12.02.2026 - 27.02.2026

Կենսաբազմազանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի վերանայման և 7-րդ ազգային զեկույցի նախագիծ Հայաստանի Հանրապետության յոթերորդ ազգային զեկույցի (ԱԶ) պատրաստման գործընթացն իրականացվում է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի 26-րդ հոդվածի և Կողմերի համաժողովի 15/6 որոշման հիման վրա։ Զեկույցի նպատակն է Կունմին-Մոնրեալի «Կենսաբազմազանության պահպանության գլոբալ շրջանակի» (ԿԳՇ) նպատակներին ու թիրախներին համահունչ ապահովել Հայաստանի հաշվետվողականությունը՝ ներկայացնելով ազգային մակարդակում իրականացված գործողությունների, գրանցված արդյունքների և առկա մարտահրավերների համապարփակ վերլուծություն։
Մնաց {days} օր
0 602

Քննարկվել է 12.02.2026 - 27.02.2026

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանում բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) միասնական համակարգի ներդնում,  IMEI միասնական գրանցման և վերահսկողության ապահովում, անհատի կողմից իր նոր բջջային հեռախոսի IMEI կոդի առցանց գրանցման հնարավորության ապահովում, ստվերային շրջանառության, անվտանգային ռիսկերի նվազեցում, կիբեռանվտանգության մակարդակի բարձրացում:
Մնաց {days} օր
0 471

Քննարկվել է 12.02.2026 - 27.02.2026

«Պետական մասնագիտական ուսումնական հաստատության խորհրդի անդամին ներկայացվող նվազագույն պահանջները, առաջադրման, փոխարինման լիազորությունների դադարման ու դադարեցման կարգը հաստատելու մասին» Նախագծով սահմանվում են պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների խորհրդի անդամներին ներկայացվող նվազագույն պահանջները, ինչպես նաև նրանց առաջադրման, փոխարինման և լիազորությունների դադարման ու դադարեցման միասնական ընթացակարգերը՝ ի կատարումն «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ ՀՕ-250-Ն օրենքի պահանջների։ Կարգավորումը նպատակ ունի ապահովել պետական ՄՈՒՀ-երի կառավարման նոր՝ կորպորատիվ մոդելի գործնական իրականացումը, խորհրդի կազմի ձևավորման արժանիքահեն և թափանցիկ մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև պետություն–մասնավոր հատված համագործակցության արդյունավետությունը։ Կարգի ընդունմամբ կստեղծվի իրավական հստակ հիմք՝ ոլորտային փորձառությամբ, կառավարչական կարողություններով և ռազմավարական մտածողությամբ մասնագետներից կազմված անկախ և արդյունավետ խորհուրդներ ձևավորելու համար, ինչը կնպաստի քոլեջների ռազմավարական կառավարմանը, հաշվետվողականությանը և համակարգի որակական զարգացմանը։
Մնաց {days} օր
0 420

Քննարկվել է 11.02.2026 - 26.02.2026

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով ամրագրված է հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունը` հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման չափանիշների սահմանման վերաբերյալ։ «Հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի ընդունումը պայմանավորված է դպրոցի սովորողների, մանկավարժական և վարչական աշխատողների, ինչպես նաև դպրոցում օրինական հիմքով գտնվող այլ անձանց կյանքի, առողջության, արժանապատվության և գույքի պաշտպանության անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
14 685
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: