Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 10.10.2023 - 25.10.2023

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 545 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Կառավարության որոշմամբ սահմանել օտար­­երկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պետական գաղտնիք պա­րունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրման կարգը:
2 2127

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.10.2023 - 26.10.2023

«Ռազմավարական էկոլոգիական գնահատման կարգի և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված պահանջի կատարումը։ Նախագծով ամրագրվում է ռազմավարական  էկոլոգիական գնահատման կարգը և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվությանը ներկայացվող պահանջները, նկարագրվում է հիմնադրույթային փաստաթղթի և նախատեսվող գործունեության իրականացման   գործընթացների հետ կապված գործողությունները։
0 2753

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 10.10.2023 - 25.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2022ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է համայնքի կողմից լրացուցիչ ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև  համայնքի 2023թ-ի ֆոնդային բյուջեում մի շարք հոդվածներով պլանավորված տնտեսված գումարները  ճանապարհային տնտեսությանն ուղղված ծրագրերի իրականացման  անրաժեշտությամբ: Սևան համայնքի Գագարին բնակավայրում «Հայաստանյ ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի  կողմից իրականացվելու է խոտածածկով ֆուտբոլի  խաղադաշտի կառուցվման ծրագիր, որի համար անրաժեշտ է կատարել 2 957.9 հազար դրամ համայնքային ներդրում: Համայնքի բյուջեի մյուս փոփոխությունը կապված է համայնքի ֆոնդային բյուջեում  հոդվածային տեղաշարժերի հետ:  ֆոնդային բյուջեում  առկա մի շարք հոդվածների տնտեսված և մինչև տարեվերջ չծախսվող  գումարները, ինչպես նաև  հողի օտարումից գոյացող գումարները ուղղվելու են ճանապարհային տնտեսության ծրագրերի իրականացմանը:
0 1968

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 09.10.2023 - 24.10.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N432, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N1024-Ն, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N1337- Ն, 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N1402-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N1329-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային հարցերը կարգավորող մի շարք իրավական ակտերում լիազորող նորմերի մասով կատարել լրացում, ինչպես նաև պետական կառավարման մարմինների անվանումները համապատասխանեցնել ներկայիս անվանումներին:
0 1795

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 09.10.2023 - 25.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության որոշումներով 2022 թվականի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների  չափերի բարձրացման պատճառով սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ, միաժամանակ պայմանավորված անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման ժամկետների փոփոխությամբ, որը պայմանավորված է «Սոցիալական աջակցության մասին» և ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի լրամշակված փաթեթի ընդունմամբ, որոնցով էլ կձևավորվի անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման իրավական հենքը։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման  N 3 Հավելվածի 27-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ վճարվող դրամական աջակցության, պարգևավճարների չափերը համարվում են ընտանիքի ամբողջական եկամտի կազմի մեջ մտնող եկամուտ և դրանց փոփոխության դեպքում նվազում է ընտանիքների անապահովության միավորը, ինչն էլ իր հերթին նպաստի իրավունքի դադարեցման հնարավոր պատճառ է դառնում: Առկա խնդրին լուծում տալու նպատակով ներկայացվող նախագծով առաջարկվում է 2023 թվականին հնարավոր բարձրացումներն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքի ամբողջական եկամտի կազմում չհաշվարկելու ժամկետը երկարաձգել (մինչև 2024 թվականի հունվարի 1-ը չհաշվարկել), որը պայմանավորված է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ներդրմամբ, ինչպես նաև վերոգրյալ օրենքների նախագծերի ընդունմամբ։  
0 2092

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 09.10.2023 - 25.10.2023

«Նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցման կամ ընդլայնման կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինման կամ վերապրոֆիլավորման կամ կոնսերվացման կամ տեղափոխման կամ դադարեցման կամ փակման կամ քանդման կամ նախագծային փոփոխության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության անհրաժեշտությունը որոշելու կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված պահանջի կատարումը և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված գործուն մեխանիզմներ ներդնելու համար։
0 2141

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 09.10.2023 - 24.10.2023

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 37-39-րդ հոդվածները սահմանում են ակտիվների այն տեսակները՝ համապատասխան սահմանաչափերով, որոնցում կարող են ներդնել կենսաթոշակային ֆոնդերը: Այս առումով խնդիրը կայանում է նրանում, որ ներդրումների առկա սահմանաչափերը որոշ չափով խոչընդոտում են կենսաթոշակային ֆոնդերի միջոցները լիարժեք կերպով տարբեր ներդրումային նախագծերի (այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման), ինչպես նաև տնտեսության այլ հատվածների ֆինանսավորմանն ուղղելուն: Ուստի օրենքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները թույլ կտան ընդլայնել ֆոնդերի կողմից կատարվող ներդրումների հնարավորությունները՝ հնարավորություն ստեղծելով  ֆոնդերի միջոցները տարբեր ֆինանսական գործիքների կիրառման միջոցով ուղղելու ՀՀ տնտեսության ֆինանսավորմանը:
1 2396

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 09.10.2023 - 24.10.2023

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի չափն ու տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի չափն ու տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից գիտական աստիճանի համար հավելավճար հատկացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին` պահպանելով այս պահին գործող` ՀՀ կառավարության 2008 թ. հունվարի 10-ի N 2-Ն որոշմամբ սահմանված գիտական աստիճանի համար հավելավճարների չափը՝ գիտությունների դոկտորին 50 000 դրամ, գիտությունների թեկնածուին 25 000 դրամ: Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կփոխի գիտական ներուժի կադրային կառուցվածքը և կնպաստի գիտության ոլորտում կադրերի ամրապնդմանը, գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճին և գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրությանը, լրացուցիչ խթան կհանդիսանա գիտական աշխատանքը՝ որպես հիմնական աշխատանք ընտրելու գործում և կբարձրացնի ՀՀ պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը։ Նախագծի ընդունմամբ ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ կառավարության 2008 թ. հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար հավելավճարի չափը սահմանելու մասին» N 2-Ն որոշումը:
5 3128

Քննարկվել է 09.10.2023 - 24.10.2023

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով Կառավարությանը առաջարկվում է ընդունել որոշում և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով սահմանված կարգով  համաձայնություն տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 10 դատավորով ավելացնելուն:
3 2558