Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.11.2017 - 24.11.2017

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի №116-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Սույն որոշման ընդունման նպատակն է կազմակերպությունների մրցանակաբաշխության հետ կապված մի շարք տեխնիկական խնդիրների լուծումը և կառավարության կազմի փոփոխությունների հիման վրա մրցանակաբաշխության հանձնաժողովի նոր կազմի ձևավորումը, ինչի արդյունքում հնարավոր կլինի սահմանված կարգով և ժամկետներում իրականացնել արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակաբաշխությունը:
0 8109

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.11.2017 - 25.11.2017

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տեխնիկական կանոնակարգման ոլորտում մի շարք գործընթացների, գործընթացի արդյունքում տրամադրվող փաստաթղթերի ձևաթղթերի (դրանց կից հավելվածների) հստակեցմամբ, համակարգող մարմնի լիազորությունների, համակարգող մարմնի կողմից իրականացվող գործընթացների և վերջինիս կողմից սահմանվող կամ հաստատվող փաստաթղթերի առկա որոշակի տարբերությունների/փոփոխություններ հետ:
0 8505

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.11.2017 - 24.11.2017

«Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի եվրոպական և միջազգային կազմակերպություններին անդամակցության, ինչպես նաև ԵԱՏՄ միանալու պայմանագրերում առկա մի շարք փոփոխությունների և փոփոխությունների հետ:
0 8416

Քննարկվել է 28.02.2017 - 16.03.2017

<ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N942-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագիծ <ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N942-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագիծ /<Գանձաքար> կինոթատրոնի շենքը Գանձաքարի գյուղական համայնքին ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին/, որով գնորդի կողմից կատարվող ներդրումների ժամկետը նախատեսվում է երկարացնել մինչև 2020թ.:
0 8640