Լրամշակման փուլում է Քննարկվել է 12.10.2023 - 02.11.2023 Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1045-Ն և 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1045-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից, Վարչապետի 2022 թվականի հուլիսի 22-ի N 861-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի պահանջից, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել կարգավորել բնության հատուկ պահպանվող տարածքների ռեկրեացիոն և տնտեսական գոտիների անտառներում հատատեղերի հատկացման (խնամքի և սանիտարական հատումներ իրականացնելու նպատակով) գործընթացը։ Նախագծով առաջարկվում է հատատեղերի հատկացման կարգը սահմանել նոր հավելվածով, ինչը պայմանավորված է կարգի փոփոխությունների ծավալով և մի շարք հստակեցումներով, այդ թվում բնության հատուկ պահպանվող տարածքներում գտնվող անտառներից բնափայտի մթերման աշխատանքների կազմակերպման անհրաժեշտությամբ։ 2 0 0 1784
Քննարկվել է 11.10.2023 - 27.10.2023 «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական գրանցման և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայականների ձեռքբերում 0 0 0 1568
Քննարկվել է 10.10.2023 - 26.10.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է վերը նշված հիմքով տարկետման իրավունք ունեցող քաղաքացիների տարկետման իրավունքի իրացման անխոչընդոտ իրականացման համար: 5 1 0 1696
Լրամշակման փուլում է Քննարկվել է 10.10.2023 - 25.10.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի ԹԻՎ 429-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի թիվ 429-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվի «աղեղ» արտադրանք ներմուծող տնտեսվարողների կողմից սերտիֆիկացման/մաքսազերծման հետ կապված խնդիրները։ 1 2 0 1642
Քննարկվել է 10.10.2023 - 27.10.2023 «Էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը, ձևերը սահմանելու և Հայաստանի հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի №308-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծը ՀՀ հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողով տեղեկատվությունների ներկայացման կարգի և ձևերի կատարելագործման և հստակեցման արդյունքում կընդլայնվի ու կհստակեցվի կարգավորման գործընթացների համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչպես նաև հաշվի կառնվեն էներգետիկայի բնագավառում սակագնային քաղաքականության և շուկայի ազատականացման գործընթացների բարելավմամբ պայմանավորված վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխությունները։ 2 3 0 1798
Քննարկվել է 10.10.2023 - 26.10.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԾՈՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԾՈՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ «Առևտրային ծովագնացության» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը անհրաժեշտ է նավերով բեռների, ուղեւորների եւ ուղեբեռի փոխադրման, քարշակման համար նավերի օգտագործման, փրկարարական գործողությունների իրականացման կապակցությամբ ծագող հարաբերությունների, ինչպես նաեւ առեւտրային ծովագնացության ոլորտում այլ հարաբերությունների կարգավորման համար: Նախագծի ընդունումը պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունը 2013 թվականի մարտի 23-ից միացել է «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առեվտրի մասին» կոնվենցիային: Բացի այդ Նախագծով առաջարկվում է կարագավորել հետյալ կանոներն ու իրավահարաբերությունները. - Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո նավարկելու իրավունքը, - նավի ազգային պատկանելությունը, - նավերի ռեեստրների վարումը և պետական գրանցումը, - նավի վարձակալությունը, - նավի վրա գտնվող նավային փաստաթղթերը և դրանց վարումը, - նավի անձնակազմին ներկայացվող պահանջները և աշխատանքային հարաբերությունները, - նավի կառավարման նկատմամբ սահմանված պահանջները, - ծովային փոխադրումները, - փոխադրողի, ուղարկողի եվ նավավարձորդի պատասխանատվությունները, - ընդհանուր եվ մասնավոր վթարների ժամանակ պահանջվող գործողությունները և այլն: Ներկայումս Հայսատանի Հանրապետությունը, որպես դեպի ծով ելք չունեցող երկիր, չունի համապատասխան ոլորտում գործող իրավական ակտեր և Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի կարգավորել ոլորտի կանոներն ու իրավահարաբերությունները, ինչպես նաև խթանել ոլորտի զարգացումը: Նախագծի ընդունման նպատակն է՝ կարգավորել ծովագնածության իրավական դաշտը՝ համապատասխանեցնելով գործող միջազգային նորմերին: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա նաև առևտրային ծովագնածության միջոցով խթանելու տնտեսության զարգացումը: 0 2 0 1703
Քննարկվել է 10.10.2023 - 25.10.2023 ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 545 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Կառավարության որոշմամբ սահմանել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրման կարգը: 4 3 2 1880
Լրամշակման փուլում է Քննարկվել է 10.10.2023 - 26.10.2023 «Ռազմավարական էկոլոգիական գնահատման կարգի և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված պահանջի կատարումը։ Նախագծով ամրագրվում է ռազմավարական էկոլոգիական գնահատման կարգը և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվությանը ներկայացվող պահանջները, նկարագրվում է հիմնադրույթային փաստաթղթի և նախատեսվող գործունեության իրականացման գործընթացների հետ կապված գործողությունները։ 0 2377
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 10.10.2023 - 25.10.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2022ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է համայնքի կողմից լրացուցիչ ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև համայնքի 2023թ-ի ֆոնդային բյուջեում մի շարք հոդվածներով պլանավորված տնտեսված գումարները ճանապարհային տնտեսությանն ուղղված ծրագրերի իրականացման անրաժեշտությամբ: Սևան համայնքի Գագարին բնակավայրում «Հայաստանյ ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի կողմից իրականացվելու է խոտածածկով ֆուտբոլի խաղադաշտի կառուցվման ծրագիր, որի համար անրաժեշտ է կատարել 2 957.9 հազար դրամ համայնքային ներդրում: Համայնքի բյուջեի մյուս փոփոխությունը կապված է համայնքի ֆոնդային բյուջեում հոդվածային տեղաշարժերի հետ: ֆոնդային բյուջեում առկա մի շարք հոդվածների տնտեսված և մինչև տարեվերջ չծախսվող գումարները, ինչպես նաև հողի օտարումից գոյացող գումարները ուղղվելու են ճանապարհային տնտեսության ծրագրերի իրականացմանը: 1 0 0 1748