Քննարկվել է 08.02.2022 - 23.02.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ՄՈԴԵԼԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել Հայաստանի Հանրապետության համար «Մեկ կանգառ, մեկ պատուհան» էտալոնային մոդելը, ինչի արդյունքում կապահովվի արտաքին առևտրային գործառնությունների ժամանակ մաքսային մարմիններին և նշված գործառնություններին ներգրավված այլ պետական մարմիններին փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման գործընթացը մեկ անգամ, ինչպես նաև պետական սահմանի անցման կետերում հսկողության իրականացում մեկ անգամ, մեկ վայրում և հսկողական ու վերահսկողական գործառույթներ իրականացնող բոլոր պետական մարմինների կողմից միաժամանակ։ 0 2 0 3675
Քննարկվել է 08.02.2022 - 23.02.2022 «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոններում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից տրամադրվելիք հիմնական ծառայությունները։ 0 2 0 3458
Քննարկվել է 08.02.2022 - 23.02.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված «Մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ պետական սահմանի անցման կետերում բեռների ներմուծման կամ արտահանման, կամ տարանցիկ փոխադրման գործընթացներում պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն։ 0 0 0 3575
Քննարկվել է 08.02.2022 - 23.02.2022 «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ազգային անվտանգության ծառայությունը և մաքսային մարմինը։ 0 1 0 3443
Քննարկվել է 08.02.2022 - 23.02.2022 «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ տրանսպորտային միջոցներում թվային տախոգրաֆի շահագործման պահանջների տեսչական վերահսկողությունն իրականացվում է ինչպես տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի, այնպես էլ ազգային անվտանգության ծառայության և մաքսային մարմինների կողմից՝ պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան։ 0 1 0 3275
Քննարկվել է 08.02.2022 - 23.02.2022 «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված «Մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով ֆիզիկական անձանց սահմանի հատման դեպքում՝ տրանսպորտային հսկողության, անձնագրային հսկողության, ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող սահմանային հսկողության, ինչպես նաև տրանսպորտային միջոցների, մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ անձնական օգտագործման ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակների և առանց մաքսատուրքի և հարկերի անձնական օգտագործման ապրանքների չափաքանակների նկատմամբ իրականացվող հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը։ Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է սահմանել, որ ազգային անվտանգության մարմինները, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «Մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից, մաքսային կարգավորման օրենսդրության համապատասխան իրականացված սահմանային հսկողության արդյունքները ընդունում են այնպես, ինչպես ազգային անվտանգության մարմինների կողմից համապատասխան օրենսդրությանը համապատասխան իրականացված հսկողությունը։ 0 0 0 3184
Քննարկվել է 08.02.2022 - 23.02.2022 «ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ ստորև նշված գործառույթները Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված «Մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ իրականացնում եմ մաքսային մարմինները․ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, տրանսպորտի ոլորտի օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրանսպորտային հսկողության իրականացում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան․ անձնագրային և ճանապարհային օրենսդրության խախտումների նկատմամբ հսկողության իրականացում, սահմանապահ հսկողության իրականացում, բուսասանիտարական, սննդամթերքի անվտանգության, անասնաբուժական հսկողության իրականացում։ Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է սահմանել, որ մաքսային մարմինները, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «Մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից մարդատար ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով սահմանը հատող ֆիզիկական անձանց նկատմամբ հսկողության արդյունքները ընդունում են այնպես, ինչպես մաքսային մարմինների կողմից համապատասխան օրենսդրությանը համապատասխան իրականացված հսկողությունը։ 0 0 0 3338
Քննարկվել է 08.02.2022 - 23.02.2022 «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն տալիս և երկարաձգում են «Օտարերկրացիների մասին» օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասի «ա» և «դ» կետերում նշված մուտքի վիզաների տեսակները: 0 0 0 3376
Քննարկվել է 08.02.2022 - 23.02.2022 «ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ պետական սահմանի անցման կետերում անձանց, տրանսպորտային միջոցների մուտքը (ելքը), բեռների, կենդանիների և այլ գույքի տեղափոխումն իրականացվում է ինչպես սահմանապահ զորքերի, այնպես էլ մաքսային մարմինների թույլտվությամբ: 0 0 0 3134