Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 14.03.2022 - 29.03.2022

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր ՀՀ վարչապետի 02.11.2021թ. N 02/10.3/37766-2021 հանձնարարականով  պետական կառավարման համակարգի մարմիններին հանձնարարվել էր գույքագրել համապատասխան գործունեության ոլորտին առնչվող  Կառավարության և վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ այն հաշվով, որ համապատասխան օրենքները ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022 թվականի գարնանային հերթական նստաշրջանի ավարտը:           Վերոգրյալ հանձնարարականի հիման վրա տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից՝ տեսչական մարմինների հետ համատեղ իրականացվել են գույքագրման աշխատանքներ, որոնց արդյունքում վեր են հանվել կառավարության մի շարք որոշումներ, որոնց լիազորող նորմերը բացակայում են: Վերոգրյալի արդյունքում մշակվել են սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներին առնչվող օրենքների նախագծեր, որոնցով սահմանվում են համապատասխան լիազորող նորմեր՝ արդեն իսկ գործող որոշումների համար:  
0 4223

Քննարկվել է 28.02.2022 - 15.03.2022

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել իրավասություն Տեսչական մարմնին դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող պետական վերահսկողության ընթացքում պետական մարմիններից և այլ անձանցից պահանջելու և ստանալու (այդ թվում՝ էլեկտրոնային հարցման եղանակով) դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտներին առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ։
0 3736

Քննարկվել է 08.02.2022 - 23.02.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված «Մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ պետական սահմանի անցման կետերում բեռների ներմուծման կամ արտահանման, կամ տարանցիկ փոխադրման գործընթացներում պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն։
0 3575

Քննարկվել է 08.02.2022 - 23.02.2022

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ազգային անվտանգության ծառայությունը և մաքսային մարմինը։
0 3444

Քննարկվել է 08.11.2021 - 23.11.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1139-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակն է բարելավել 2018 թվականի N 1139-Ն որոշման Հավելված 2-ով հաստատված տուգաթերթերը, որի արդյունքում կբարձրանա տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների արդյունավետությունն ու կնպաստի հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության որակի առկա խնդիրների ավելի օբյեկտիվ բացահայտմանը:
0 4384

Քննարկվել է 08.11.2021 - 23.11.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1153-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակն է շտկել մեթոդաբանությունում առկա թերությունները, որի արդյունքում ստուգումների տարեկան պլանը կկազմվի ավելի արդյունավետ և առավելագույնս կուղղվի դեպի ավելի ռիսկային ուսումնական հաստատություններ:
0 4632

Քննարկվել է 08.11.2021 - 23.11.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է հաստատել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից տրանսպորտի ոլորտում տեխնիկական զննության կայաններում իրականացվող ստուգումների կազմակերպման պետական վերահսկողության իրականացման 1 ստուգաթերթ:   
0 4306

Քննարկվել է 25.10.2021 - 09.11.2021

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծով առաջարկվում է հնարավորինս պարզեցնել տեսչական մարմինների կողմից Կարանտինի ընթացքում  տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների, այդ թվում՝ կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների խախտումների հետ կապված վարույթները՝ նախատեսելով, որ  Կարանտինի ընթացքում  տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների, այդ թվում՝ կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում միայն խախտում թույլ տված անձանց կողմից արձանագրված խախտումները չվիճարկելու պարագայում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնի ներկայացուցիչը տեղում կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, գործնականում հնարավոր տարընթերցումներից խուսափելու նպատակով ամրագրվել է, որ  խախտում թույլ տված անձանց կողմից արձանագրված խախտումները վիճարկելու պարագայում վարույթը իրականացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Վերոգրյալով պայմանավորված նույնաբովանդակ փոփոխություններ են կատարվել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:
0 4655

Քննարկվել է 18.10.2021 - 02.11.2021

«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի բնագավառի վերահսկողության մասով հստակ և համապարփակ կարգավորումները սահմանել մեկ համապարփակ օրենքով, ինչը թույլ կտա ապահովել տրանսպորտի բնագավառի վերահսկողության առավել արդյունավետ, անխափան և բնականոն գործունեությունը: Նախատեսվում է նաև տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին օժտել համապատասխան գործիքակազմով, որով վերջինս հնարավորություն կունենա պատշաճ վերահասկողություն իրականացնել նաև այն կարգավորումների նկատմամբ որոնք ներկայիս գործաքակազմով հնարավոր չէ պատշաճ վերահսկողություն իրականցնել: Դիտարկվող փաթեթով մասնավորապես առաջարկվում է հստակեցնել տրանսպորտի բանագավառի վերահսկողության ուղղությունները և վերահսկողության ենթակա ընդհանուր պահանջների շարքը, սահմանել նոր վերահսկողության ձևը՝ դիտարոկումը, որով Տեսչական մարմինը հնարավորությոթյուն կունենա վերահսկողություն իրականացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրմանը վերաբերող պահանջների պահպանման նկատմամբ և այն իրականցվելու է առանց տնտեսավարող սուբյեկտին նախնական ծանուցման, ինչպես նաև դիտարկամն շրջանակներում հնարավորություն կընձեռնվի հսկիչ կետերի միջոցով իրականացնել ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումների նկատմամբ, դիտարկման շրջանակներում տեսչական մարմնին վերապահել լիազորություն տրանսպորտային միջոցը կանգնեցնելու, սահմանել սահմանային վերահսկողության կազմակերպմանը վերաբերող կարգավորումներ, Ավտոտրանսպորտային միջոցը կանգնեցնելու լիազորությունը վերապելու շրաջանակներում սահմանել նաև համազգեստ կրելու պահանաջ, ինչպես նաև ծառայողական ռազմամթերք, ձեռնաշղթա (հատուկ միջոցներ) կրելու  հնարավորություն և երկաթուղային տրանսպորտի օրենսդրության նկատմամբ վերահսկություն իրականացնելու լիազորությունը վերապահել տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:
0 5205