Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 27.11.2025 - 12.12.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը    Նախագծով առաջարկվող փոփոխությամբ հստակ ամրագրվում է, որ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի կողմից հաստատված տվյալները հանդիսանում են ուղղակի հիմք՝ համապատասխան ամսվա վերջին օրվա դրությամբ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ցուցակի ինքնաշխատ ձևավորման համար, և ընդգծվում է, որ ստեղծվող համակարգը ապահովում է թվային կառավարման և ավտոմատացված տվյալների մշակման սկզբունքը, ինչը նվազեցնում է մարդկային միջամտությունից կախված սխալների հավանականությունը և բարձրացնում գործընթացի արդյունավետությունը:
Մնաց {days} օր
0 782

Քննարկվել է 27.11.2025 - 12.12.2025

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Ներկայում կարգում նախատեսված են կարգավորումներ, որոնք հանրակրթության պետական չափորոշչի ներդրման ճանապարհային քարտեզին զուգահեռ գործարկվել են, և ներկայում այլևս կիրառելի չեն, ինչպես նաև կարող են տարընկալման առիթ հանդիսանալ: Միաժամանակ, կարգում բացակայում է կարգավորումն առ այն, թե բնութագրող գնահատմամբ դասարաններում սովորողներին ինչ չափանիշների համաձայն է գովասանագիր տրամադրվելու: Հստակեցվում են նաև ավարտական և պետական ավարտական քննությունների անցկացման և գնահատման, ինչպես նաև սովորողի փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման հետ կապված իրավահարաբերությունները: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ շատ զարգացած երկրներում հրաժարվել են նույն դասարանում ուսուցումը կրկնելու մոտեցումից, սակայն որոշ երկրներ պահպանել են, օրիակ՝ Մեծ Բրիտանիան, սույն փոփոխությամբ ամրագրվում է, որ որևէ առարկայից տարեկան 1-3 միավոր գնահատված լինելու դեպքում սովորողը հանձնում է վերաքննություն, չհաղթահարելու և առնվազն երկու առարկայից վերաքննությունների արդյունքում 1-3 միավոր գնահատված լինելու դեպքում սովորողը կրկնում է տվյալ դասարանում ուսուցումը:    Կրթական մակարդակի ավարտին կազմակերպվող քննությունների դեպքում վերաքննությունների փուլից  հետո առնվազն 2  առարկայից 1-7 միավոր (20-միավորային սանդղակով)  ստացած լինելու դեպքում   սովորողը կրկնում է տվյալ դասարանում ուսուցումը:   Տարեկան 200 ժամից ավելի բացակայած սովորողը հանձնում է լրացուցիչ քննություններ ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից՝ գրավոր։ Սովորողի փոխադրման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում՝ նրա հանձնած լրացուցիչ քննությունների կամ վերաքննությունների արդյունքներով: Լրացուցիչ քննությունների արդյունքները լրացվում են որպես կիսամյակային և տարեկան գնահատականներ այն դասարաններում, որտեղ կիրառվում է միավորային գնահատում։ Այն դասարաններում, որտեղ միավորային գնահատում չի կիրառվում, վերաքննությունների արդյունքները ներառվում են սովորողի կիսամյակային և տարեկան բնութագրերում։ Լրացուցիչ քննություններին կամ վերաքննություններին չներկայանալու կամ միավորային գնահատմամբ դասարաններում վերաքննության արդյունքում առնվազն երկու առարկայից 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու դեպքում սովորողը կրկնում է տվյալ տարվա դասընթացը:    Հստակեցվել են նաև ոչ միավորային գնահատմամբ դասարաններում գերազանցության հետ կապված կարգավորումները: Սահմանվել է, որ այն դասարաններում, որտեղ տարեկան գնահատումն իրականացվում է բնութագրման միջոցով, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գովասանագրով սովորողները պարգևատրվում են բնութագրման «A» մակարդակում նվազագույնը 70% և «B» մակարդակում առավելագույնը 30% բնութագրված լինելու դեպքում:
Մնաց {days} օր
28 3969

Քննարկվել է 26.11.2025 - 12.12.2025

«ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3206 11 000 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՉՈՐ ՆՅՈՒԹԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՈՎ 80 ԶԱՆԳՎ.% ԿԱՄ ԱՎԵԼԻ ՏԻՏԱՆԻ ԵՐԿՕՔՍԻԴ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՈՒՆԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է ազատում հակագնագցման տուրքի վճարումից՝ տարեկան 250 տոննա ծավալով, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3206 11 000 0 ծածկագրին դասվող չոր նյութի վերահաշվարկով 80 զանգվ.% կամ ավելի տիտանի երկօքսիդ պարունակող գունանյութերը և պատրաստուկները (բացառությամբ Որոշման թիվ 2 հավելվածում թվարկված գունանյութերի տեսակների) Որոշումը ուժի մեջ մտնելուց հետո՝ 2025 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2030 թվականի նոյեմբերի 17-ը։
Մնաց {days} օր
0 558

Քննարկվել է 26.11.2025 - 11.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համայնքի ավագանու որոշմամբ կարգավորվում է ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների հետ կապված հարաբերությունները՝ օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների տեսակների և դրույքաչափերի շրջանակներում  տեղական տուրքերի և վճարների սահմանումը։
Մնաց {days} օր
0 453

25.11.2025 17.12.2025
«ԱՆՇԱՐԺ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏՆ ԱՂՏՈՏՈՂ (ՎՆԱՍԱԿԱՐ) ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» կոնվենցիայի Եվրոպական մոնիթորինգի և գնահատման ծրագրի / Եվրոպական շրջակա միջավայրի Գործակալության (EMEP/EEA) օդի աղտոտիչների արտանետումների հաշվարկման ուղեցույցի (2023 թվականի հրատարակչություն) դրույթներին համապատասխան անշարժ աղբյուրներից մթնոլորտն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների հաշվարկման միասնական մեթոդաբանության և տվյալների համադրելիության ապահովում։
Մնաց {days} օր
0 611

Քննարկվել է 25.11.2025 - 10.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1990-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ  Նախագծով առաջարկվում է՝ 1.        Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատող անձանց ևս հնարավորություն տալ օգտվելու Որոշմամբ սահմանված միջոցառումից: 2.       Որոշման N 2 հավելվածով հաստատված՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման իրականացման կարգում կատարել լրացումներ և փոփոխություններ՝ իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները լուծելու նպատակով: 3.       Սահմանել Որոշմամբ՝ աջակցության իրավունքի դադարեցման համար  եկամտային հարկի առավելագույն չափ՝ 150000 դրամ: 4.       Սահմանել տարբեր մարմինների տեղեկատվական բազաների և միջոցառման իրականացման համակարգի տվյալներում, կամ դրանց միջև տվյալների փոխանակման ընթացքում առաջացած տեխնիկական վրիպակների արդյունքներով աջակցության իրավունքը դադարեցված շահառուների աջակցության իրավունքի վերականգնման մեխանիզմներ: Ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ վրիպակների հետևանքով կրճատվում է աջակցությունից օգտվելու ժամանակահատվածը, առաջարկվում է աջակցությունից օգտվելու 24 ամսյա ժամկետի պայմանը փոխարինել 24 անգամ վճարումների պայմանով։ 5.       Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել համապատասխան փոփոխությունների իրականացման ինքնաշխատ եղանակով  գործընթացների ծրագրային ապահովման մշակումն ու ներդրումը: 6.       Սահմանել նաև դրույթ, ըստ որի մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Որոշմամբ սահմանված միջոցառման իրականացման տեղեկատվական համակարգի և  «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի տեղեկատվական բազայի միջև ինքնաշխատ եղանակով տվյալների փոխանակման ընթացքում ի հայտ եկած տեխնիկական վրիպակների արդյունքում շահառուի վարկային պարտավորության (պարտավորությունների) մարմանն ուղղված աջակցության ավել վճարված գումարները Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լուծարման գործընթացում գտնվող առևտրային բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից պետական բյուջե հետ վերադարձման ենթակա չեն, հաշվի առնելով, որ այն շահառուի վարվելակերպ չէ:
Մնաց {days} օր
0 495

Քննարկվել է 25.11.2025 - 10.12.2025

ՀՀՇՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՏԵՍԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ    Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակել արդի, միջազգային փորձին  համահունչ նոր ազգային Բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր ախտորոշիչ տեսակով գործունեություն իրականացնող կազմակերպությունների շենքեր և շինություններ» ՀՀ շինարարական նորմեր: ՀՀ տարածքում ներկայումս առողջապահական նշանակության շենքերի և շինությունների նախագծումն իրականացվում է «ՀՀՇՆ 31-03-2020 «Հասարակական շենքեր և շինություններ» ՀՀ շինարարական նորմերով: Նշված նորմերը չեն արտացոլում բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր ախտորոշիչ տեսակով գործունեություն իրականացնող կազմակերպությունների շենքերի և շինությունների արդի, գիտահենք և լավագույն միջազգային, նորմատիվ փաստաթղթերի սկզբունքային պահանջները:
Մնաց {days} օր
0 434

Քննարկվել է 25.11.2025 - 10.12.2025

«ՀՀՇՆ __________-2025 «ՇԵՆՔԵՐԻ և ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ     Սույն շինարարական նորմերը մշակվել են ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) սկզբունքներին համապատասխան։ Կոնվենցիայի հիմնարար սկզբունքներն են՝ բոլոր մարդկանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը հասարակական կյանքին, հավասար հնարավորությունները և մատչելիությունը։ Սույն նորմերի հիմքում դրված է համընդհանուր դիզայնի սկզբունքը, որը նախատեսված է Կոնվենցիայով և արտացոլված է ազգային և միջազգային ստանդարտներում։Կոնվենցիայի սկզբունքների կիրառումը նախագծման և շինարարության գործընթացում նպատակ ունի ձևավորել անարգել, անվտանգ և հարմարավետ միջավայր բոլոր անձանց համար՝ անկախ նրանց ֆիզիկական, զգայական, տարիքային կամ այլ առանձնահատկություններից, առանց հետագա վերակառուցման կամ հարմարեցման անհրաժեշտության։
Մնաց {days} օր
0 509

Քննարկվել է 24.11.2025 - 09.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՇՆՈՐՀՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԴԻՊԼՈՄՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ընդունելության և ուսումնառության կազմակերպման ընդհանուր պահանջները, գիտական աստիճանի շնորհման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով ներդրվել է բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ, որի երրորդ մակարդակը հաջողությամբ ավարտած անձինք պետք է ստանան դոկտորի որակավորում (PhD)։ Այս համակարգը նախատեսում է ներկայիս ասպիրանտական կրթության՝ բարձրագույն կրթության երրորդ մակարդակին համարժեք դարձնելը՝ համաձայն Բոլոնիայի գործընթացի և Զալցբուրգյան սկզբունքների։ Նախագիծը նախատեսում է վերոնշյալ սկզբունքների պահանջներին համահունչ վերանայել և արդիականացնել բարձրագույն կրթության երրորդ մակարդակի՝ դոկտորական կրթության համակարգը:
Մնաց {days} օր
0 1240
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: