Քննարկվել է 11.11.2022 - 26.11.2022 ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը սահմանվում է միասնական սկզբունքով և ժամանակում իրականացնելու նպատակով: 3 2 4 3995
Քննարկվել է 07.11.2022 - 22.11.2022 «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության աճ, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության ոլորտում տեղեկատվական բազայի ամբողջականության և թափանցիկության, պետական գրանցման ճշգրտության ապահովում: 2 1 0 3110
Քննարկվել է 25.10.2022 - 09.11.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Փրկարարական ծառայության կազմակերպման և անցկացման արդյունավետության բարձրացման, ծառայության անցման հետ կապված այլ հարաբերությունների կարգավորման և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքների ապահովման անհրաժեշտությունից ելնելով կատարվել է կառուցվածքային փոփոխություն, ինչի նպատակն է ծառայության համապատասխանությունը ըստ պաշտոնների վերադասության սահմանումը, որով հստակեցվում է ստորաբաժանումներում ծառայողների ենթակայությունը, աստիճանակարգությունը, ինչը կնպաստի փրկարար ծառայության կատարողական կարգապահությունը բարձր և պատշաճ մակարդակով կազմակերպելու, ստորաբաժանումներին ծառայողական և մարտական առաջադրանքները ճիշտ ու որակով հանձնարարելու, խնդիրների կատարման հսկողությունը կազմակերպելու նպատակով։ Հաստիքացուցակով փոփոխվել են այն պաշտոնների խմբերի դասակարգումները, որոնցով կամ հավասարեցվել են հաստիքով նախատեսված կոչումների խմբերին, կամ նպատակ է հետապնդել պաշտոնների ուղղահայաց դասակարգումը՝ ըստ աստիճանակարգության, հաշվի առնելով ստորաբաժանման կարևորությունը անձնակազմի թվաքանակով և իրենց առջև դրված խնդիրների կատարման բարդության։ 28 0 0 4013
Քննարկվել է 12.09.2022 - 27.09.2022 «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը 40 6 1 10589
Լրամշակման փուլում է Քննարկվել է 02.09.2022 - 18.09.2022 «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացումը բխում է ԵՏՄ ապրանքային նշանների պայմանագրի 25-րդ հոդվածից, համաձայն որի Անդամ պետությունները սահմանում են Միության ապրանքային նշանների և Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակները, ինչպես նաև իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի չափերը՝ ելնելով Միության ապրանքային նշանների և Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակների ցանկից և իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման համար տուրքերի դրույքաչափերից, որոնք հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: Վերը նշված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի չափերի առնչությամբ անդամ պետությունների օրենսդրության մեջ փոփոխությունների կատարումն իրականացվում է անդամ պետությունների կողմից, տուրքերի դրույքաչափերի փոփոխությունների հիման վրա, որոնք հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: Անդամ պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովին գրավոր ծանուցում են իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակները և տուրքերի չափերն իրենց օրենսդրության մեջ սահմանելու մասին: Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, Եվրասիական տնտեսական միության սպասարկման նշանների և Եվրասիական տնտեսական միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պաշտպանության և օգտագործման ժամանակ իրավական նշանակություն ունեցող գործողությունների տեսակների ցանկը և այդպիսի իրավական նշանակություն ունեցող գործողությունների համար տուրքերի դրույքաչափերը սահմանվում են ԵՏՄ ապրանքային նշանների պայմանագրի Հրահանգի (այսուհետ՝ Հրահանգ) համաձայն: Համաձայն Հրահանգի՝ եթե Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունը Պայմանագրի 25-րդ հոդվածում նշված տուրքերի չափը սահմանում է շվեյցարական ֆրանկից տարբեր արժույթով, ապա այդ պետությունը տուրքերը սահմանում է ելնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի՝ ԵՏՄ ապրանքային նշանների պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ շվեյցարական ֆրանկի փոխարժեքով (Հրահանգից քաղվածքը կցվում 1 3 1 4006
Լրամշակման փուլում է Քննարկվել է 29.08.2022 - 13.09.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 173 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» Կառավարության 1998 թվականի մարտի 13-ի թիվ 173 որոշման մեջ՝ մի քանի կետերում ավելացնելով պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկություններին տնօրինելու ՀՀ արդարադատության նախարարության լիազորությունը։ 3 2 0 3241
Լրամշակման փուլում է Քննարկվել է 24.08.2022 - 08.09.2022 ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագիծը նպատակ ունի ապահովել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-78-Ն օրենքի կիրարկումը: Նախագծով սահմանվում է դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները՝ սկզբունքայնորեն պահպանելով մինչև 2022 թվականի ապրիլի 22-ը գործող կարգավորումները։ Նախագծով նախատեսվել է պետական պաշտոն զբաղեցրած անձի պաշտոնավարման ընթացքում կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար իր նկատմամբ կայացված դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում նրան «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դրույթ։ Նախագծով հստակեցվել է կենսաթոշակառուի ներկայացրած գրավոր դիմումի և լրացուցիչ փաստաթղթերի հիման վրա կենսաթոշակի չափը վերահաշվարկելու կարգը։ Նախագծով հստակեցվել է պետական պաշտոն զբաղեցրած անձի զոհվելու դեպքում նրա ընտանիքի համար նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում ընտանիքի մյուս անդամին կենսաթոշակ նշանակելու կարգը և ժամկետները։ Նախատեսվել է նաև զոհվածի ընտանիքի անդամների թիվը փոխվելու դեպքում բաժնեմասով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու կարգը և ժամկետները։ Նախագծով սահմանվում են նաև, դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող, մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձանց հաշվառելու համար դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, նրանց կենսաթոշակը հաշվարկելու կարգը։ 15 5 16 3981
Լրամշակման փուլում է Քննարկվել է 24.08.2022 - 12.09.2022 Պետական կառավարման համակարգի մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար պետական սեփականություն հանդիսացող տարածքով ապահովելու կամ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքները վարձակալությամբ ձեռքբերման կարգը հաստատելու մասին Պետական մարմինների և կազմակերպությունների առաջնահերթ գործառույթների իրականացման համար պետական գույքի օգտագործման տրամադրան կամ դրա բացակայության դեպքում ոչ պետական տարածքների վարձակալությամբ ձեռքբերման գործընթացի կանոնակարգում։ 3 3 0 3289
Քննարկվել է 18.08.2022 - 02.09.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 703-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ պետական սահմանի նոր անցման կետեր ստեղծելու մասին 7 86 8 11557