Քննարկվել է 02.12.2019 - 17.12.2019 «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Կադաստրի կոմիտեի համակարգում բարեփոխումները կրում են շարունակական բնույթ: ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 331-րդ կետով նախատեսվում առցանց, ինքնաշխատ, անթուղթ անշարժ գույքի կադաստրի ներդրում: Այն ենթադրում է օրենսդրական դաշտի կարգավորում, որի արդյունքում կիրականացվեն իրավունքների գրանցման ու տեղեկատվության տրամադրման բարեփոխումներ գրանցման, տարածական տվյալների ոլորտներում: Օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 25-ի N 560-Լ որոշմամբ, որի արդյունքում ակնկալվում է Հայաստանի գործարար միջավայրի դիրքի բարելավում: 9 3 2 10584
Քննարկվել է 21.05.2019 - 05.06.2019 «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բանակի փողոց, 8 հիվանդանոցային համալիր հասցեում գտնվող շենքի 2’153.88 քառ. մետր մակերեսով մանկագինեկոլոգիական մասնաշենքը և 0.33 հա հողամասը Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին ամրացնելու հանգամանքով: 1 1 0 8325
Քննարկվել է 21.05.2019 - 05.06.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 6-ի N 1258-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածների պահանջների կատարմամբ: 3 0 0 7092
Քննարկվել է 07.03.2019 - 23.03.2019 «Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման hայեցակարգ» Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման hայեցակարգը (այսուհետ՝ Հայեցակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից (այսուհետ՝ Կադաստրի կոմիտե): Հայեցակարգում նախանշվում են՝ Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ (ավտոմատացված) տեղեկատվական համակարգի (այսուհետ` Համակարգ) ստեղծման, ձևավորման մեկնարկային ուղղությունները և ռազմավարությունը: Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի հասցեավորման, ինչպես նաև հասցեների պետական գրանցման ոլորտում իրականացվելիք բարեփոխումները: Ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությունները, քաղաքականության մշակման հիմնավորվածությունը և անհրաժեշտությունը: Հայեցակարգի մշակումը նպատակաուղղված է ոլորտի պետական քաղաքականության հայեցակարգային վերանայմանը և ժամանակակից պահանջներին համահունչ դարձնելուն: Հայեցակարգի ընդունումը կնպաստի՝ 1) հասցեավորման առկա իրավիճակն օրենսդրությամբ սահմանված կարգի պահանջներին համապատասխանեցնելու գործընթացի արագացմանը, 2) հասցեի տրամադրման և գրանցման գործընթացի պարզեցմանը, յուրաքանչյուր բնակավայրի համար հասցեների քարտեզների ստեղծմանը և դրանց հրապարակայնությանը, 3) հասցեների ռեեստրը ինքնաշխատ տեղեկատվական համակարգի միջոցով հասանելի դարձնելը, Գործընթացների իրավական կարգավորման հայեցակարգի ընդունմանը պետք է հաջորդի դրանում ամրագրված տեսլականի իրականացման օրենսդրական դաշտի կատարելագործումը: 7 1 2 9054
Քննարկվել է 19.07.2018 - 04.08.2018 <<Գեոդեզիայի և քարտեզագրության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին>>, <<Աշխահագրական անվանումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>>, <<Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին>>, <<Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը Գործող օրենքներում, 2005 թվականի Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխություններին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին վերապահված ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարին սահմանվում էր իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով ընդունելու գերատեսչական ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների համաձայն նշված իրավասությունների ողջ շրջանակը վերապահվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել օրենքներում կատարել անհրաժեշտ վերանայումներ: Օրենքների նախագծերով սահմանվում է, որ անշարժ գույքի կադաստրի ոլորտի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը հաստատում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին համապատասխան հստակեցվում են գործընթացի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության, անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի լիազորությունները: 5 1 0 8897
Քննարկվել է 23.05.2018 - 08.06.2018 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1905-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի կիրառման դեպքում կթարմացվի Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը: Ներկայացվող նախագծի հիման վրա լրացվում է ՀՀ Վայոց ձորի մարզի աշխարհագրական օբյեկտների անվանումների ցանկը:Իրավական ակտի կիրառման դեպքում կթարմացվի Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը: Ներկայացվող նախագծի հիման վրա լրացվում է ՀՀ Վայոց ձորի մարզի աշխարհագրական օբյեկտների անվանումների ցանկը: 5 0 0 8741
Քննարկվել է 12.02.2018 - 02.03.2018 «Անշարժ գույքի շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Սույն օրենքը սահմանում է անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի կադաստրային արժեքի շուկայական գնահատման կարգը: 2 2 0 13502