Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

12.01.2026 28.01.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2025 թվականի մարտի 26-ի ՀՕ-46-Ն, «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի մարտի 26-ի ՀՕ-49-Ն, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մարտի 26-ի ՀՕ-50-Ն օրենքներով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի սեպտեմբերի 4-ի N 778-Լ որոշումով, որոնց համաձայն խաղային բնագավառի գործունեության կարգավորման ոլորտում՝ խաղային բնագավառի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի մշակումը, ինչպես նաև այդ բնագավառում նոր գործիքների ու տեխնոլոգիաների ուսումնասիրությունն ու ներդրումը, խաղային գործունեության կարգավորման ապահովումը, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման մասով վարչարարության իրականացումը վերապահված է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությանը:
Մնաց {days} օր
0 346

Քննարկվել է 06.10.2025 - 21.10.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1717-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը կկանոնակարգի և կդյուրացնի Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարության շրջանակներում ֆինանսական պլանավորման, մասնավորապես՝ դրա շրջանակներում հետաղետային վերականգնման և այդ ուղղությամբ միջազգային ֆինանսական աջակցություն ներգրավելու գործընթացը, կապահովի հետաղետային վերականգնման միջոցառումների իրականացմանն ուղղված ֆինանսական միջոցների ներգրավումն ու կառավարումն, ինչպես նաև ոլորտում ներգրավված շահագրգիռ պետական մարմինների, մասնավոր և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ կնպաստի աղետների ռիսկի կառավարման շրջանակներում միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսական միջոցների ներգրավմանը։
Մնաց {days} օր
0 1335

Քննարկվել է 15.02.2022 - 02.03.2022

ՄԻԿՐՈԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՁԵՌՆԱՐԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է հաստատել միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկը
Մնաց {days} օր
0 7104

Քննարկվել է 13.01.2022 - 28.01.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվող կարգավորումների սահմանումը նպատակ է հետապնդում հնարավորություն ստեղծել, որ գնման գործընթացներին մասնակցող ընկերությունները ունենան իրենց ֆինանսական գործարքները ճիշտ պլանավորելու հնարավորություն՝ հաշվի առնելով ֆինանսական կանխատեսելիության մակարդակի աճը
Մնաց {days} օր
0 6890

Քննարկվել է 03.01.2022 - 18.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 296-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2020թ. մարտի 12-ի թիվ 296-Ա որոշմամբ սահմանված կարգավորումների արդիականության ավարտով:
Մնաց {days} օր
0 6635

Քննարկվել է 16.12.2021 - 31.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առևտրա­­­կան (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղ­վող շահութահարկ վճա­րողների մոտ խոտան ապրանքի տեսքով ձևավորված որակական կորուստները համա­­­­խառն եկամ­տից նվա­զեց­նելու հնարավորությունների ընձեռում
Մնաց {days} օր
1 7198

Քննարկվել է 14.12.2021 - 29.12.2021

«Մաքսային կարգավորման մասին», «Վարչական իրավա­խախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել «Եվրասիական տնտեսական միության մաք­սային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով Եվրասիական տնտեսա­կան միության անդամ պետությունների ազգային օրենսդրությանը վերապահված հարա­բերու­թյուն­ները, սահմանել մաքսային ոլորտում իրավախախտումների մասով պատասխանատվության միջոց­ները:
Մնաց {days} օր
0 8711

Քննարկվել է 10.12.2021 - 25.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 386-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1370-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 386-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ
Մնաց {days} օր
0 6840

Քննարկվել է 29.11.2021 - 14.12.2021

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Նախագծի նպա­տակը «Դիլի­ջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտո­նու­թյուն­ներ տրա­մադ­րելու մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրարկումն ապահովելն է: Նախագծով առաջարկվում է հաստա­տել «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2022 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­ծառ­նությունների ծրագրերը
Մնաց {days} օր
0 6612
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: