Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

23.04.2026 11.05.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 27-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) 2025 թվականի մարտի 17-ից ՀՀ Կոտայքի և Սյունիքի մարզերում ներդրվել է ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը (այսուհետ՝ Գնահատման համակարգ), որն ամբողջ հանրապետությունում կներդրվի 2026 թվականին հուլիսի 1-ից։ Նշված մարզերում համակարգի փորձնական կիրառման արդյունքների վերլուծության արդյունքում՝ առաջացրել է Որոշման մեջ որոշակի փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն։ Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է ընտանիքի անապահովության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության փոփոխության դեպքում՝ մինչև 18 տարեկան անձանց թվի ավելացման և ընտանիքի անդամի մահվան դեպքերի ժամանակ, անհրաժեշտ տվյալները ստանալ ինքնաշխատ, 18 տարեկանից մինչև 22 տարեկանը ներառյալ առկա ուսուցմամբ սովորող անձ սոցիալական խմբի դեպքում հանել տարիքային սահմանափակումը՝ նախնական, միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ սովորող անձանց համար, անշարժ գույքի առկայության դեպքում սահմանված բացառող գործոնի մասով՝ ներկայիս սահմանված գույքահարկի չափի շեմն ավելացնել 25 տոկոսով, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքի առկայության դեպքում՝ բացառող գործոն դիտարկել միայն շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կազմակերպություններին, տվյալ տարվա ամառային ամիսների ընթացքում ընտանիքի կողմից էլեկտրաէներգիայի և բնական գազի սպառման սահմանաչափը գերազանցելու հանգամանքի դեպքում կիրառվող հաշվարկման բանաձևում կատարել փոփոխություն։ Առաջարկվող փոփոխությունները միտված են Գնահատման համակարգի հասցեականության և արդյունավետության բարձրացմանը։    
Մնաց {days} օր
0 115

Քննարկվել է 02.04.2026 - 20.04.2026

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով կարգավորվում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից բխող՝ պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ սոցիալական ծառայություն տրամադրող) ու «Փաստաբանության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի (այսուհետ՝ Հանրային պաշտպանի գրասենյակ) կողմից իրավաբանական օգնություն տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները: Իրավաբանական օգնությունը տրամադրվում է սոցիալական ծառայություն տրամադրողի իրավասության շրջանակներում՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված այն անձանց կամ ընտանիքներին (այսուհետ՝ շահառու), որոնք դիմել են իրավաբանական օգնություն ստանալու համար: Իրավաբանական օգնությունը տրամադրվում է քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, վարչական, քրեական և այլ իրավահարաբերություններում առաջացող իրավական խնդիրների դեպքում՝ իրավաբանական օգնության կարիք ունեցող շահառուի իրավունքների և շահերի արդյունավետ պաշտպանության համար: Նախագծով հաստատվող իրավաբանական օգնությունը ներառելու է՝ 1) խորհրդատվությունը` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի վարչական կամ դատավարական փաստաթղթերի կազմում, ներառյալ` իրավաբանական տեղեկատվության տրամադրում. 2) այլ աջակցությունը՝ անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, փաստաթղթերի վերականգնման կամ դրանց բացակայության դեպքում դրանց ձեռքբերման համար, այդ թվում՝ դատական կարգով, ներառյալ՝ սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացքում անհրաժեշտ աջակցությունը:  
Մնաց {days} օր
6 684

Քննարկվել է 18.09.2025 - 03.10.2025

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանել բժշկական օգնության և սպասարկման որակի կառավարման մեխանիզմները, այդ թվում կազմակերպության որակի պատասխանատուի գործառույթները, որակի բարելավման և մշտադիտարկման խորհուրդների ստեղծման և գործունեության կարգը, հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման որակի գնահատման ցուցանիշներն և ցուցանիշների ներկայացման կարգն ու պարբերականությունը, հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից բժշկական օգնության և սպասարկման ընթացքում արձանագրված անբարենպաստ դեպքերի գրանցման և հաղորդման կարգը, ինչպես նաև հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ստացիոնար պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած պացիենտների փորձառության գնահատման կարգը։
Մնաց {days} օր
0 2500

Քննարկվել է 26.02.2025 - 16.03.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի №1119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ կսահմանվեն դրամական օգնության չափեր 28-րդ և 33-րդ խմբերի պաշտոն զբաղեցնող Ծառայության զինծառայողների համար :
Մնաց {days} օր
0 3117

Քննարկվել է 15.01.2025 - 05.02.2025

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է լավարկել ապաստանի ոլորտում օրենսդրական դաշտը։ Մասնավորապես՝ առաջարկվող բարեփոխումների արդյունքում նախատեսվում է ունենալ, ի թիվս այլնի, միջազգային պաշտպանության հստակ ձևեր, որոնք ներառում են ոչ միայն փախստականներին ապաստան տրամադրելը, այլև չվերադարձելիության սկզբունքից օգտվող օտարերկրացիների պաշտպանությունը, «փախստական» հասկացության տարրերի առավել հստակ բնորոշում, ապաստանի մերժման հստակ և կանխատեսելի հիմքեր, ապաստան հայցողների սոցիալական աջակցության արդարացի ընթացակարգեր, իրավաբանական օգնություն ստանալու ապաստան հայցողների իրավունքի ապահովման երաշխիքներ, առավել թափանցիկ, հեշտացված և կանխատեսելի ընթացակարգեր և պատճառաբանված որոշումներ, անձնական տվյալների օգտագործման հստակ կանոններ, սահմանին ապաստան հայցողների, քրեական հետապնդման ենթարկվող և հանձման ենթակա օտարերկրացիների, երեխաների իրավունքների երաշխիքներ։ Առաջարկվող փոփոխությունները միտված են նաև ապաստանի վերաբերյալ օրենսդրությունը Եվրոպական միության իրավական համակարգին առավելագույնը մոտարկելուն։ Մասնավորապես՝ նախագծերով առաջ քաշված մի շարք բարեփոխումների հիմքում ընկած են ապաստանի ոլորտում Եվրոպական միության հրահանգներով սահմանված դրույթները, որոնք ձևավորվել են միջազգային լավագույն փորձի ամփոփման արդյունքում։  
Մնաց {days} օր
0 3406

Քննարկվել է 27.11.2024 - 12.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով սահմանվում է 2025 թվականի համար ընտանեկան կամ սոցիալական նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային միավորը, ինչպես նաև հաստատվում է ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն՝ ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների:  
Մնաց {days} օր
0 2576

Քննարկվել է 16.10.2024 - 31.10.2024

ՀՀՇՆ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ. ԱՌԱՋՆԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Սույն շինարարական նորմերը տարածվում են բժշկական կազմակերպությունների նոր կառուցվող, վերակառուցվող, կապիտալ վերանորոգվող շենքերի, ինչպես նաև բնակելի, հասարակական և արտադրական շենքերում ներկառուցվող բժշկական նպատակով ծառայող սենքերի նախագծման վրա և ապահովում են տեխնիկական, սանիտարահամաճարակաբանական և էրգոնոմիկայի պահանջների կատարումը: Սույն նորմերի պահանջների շրջանակներում դիտարկվում են առաջնային բժշկական օգնության օբյեկտները, որտեղ բուժառուներն ստանում են բժշկական ծառայություններ և օգնություն՝ առանց շուրջօրյա բժշկական հսկողության անհրաժեշտության, ինչպես նաև բժշկական օժանդակ ստորաբաժանումներ, որոնք ապահովում են այդ ծառայությունների մատուցումը:
Մնաց {days} օր
0 2985

Քննարկվել է 10.05.2024 - 25.05.2024

«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ (ՍՏԱՑԻՈՆԱՐ) ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՆԱԽԱԳԻԾ 1. Սույն շինարարական նորմերը կիրառելի են բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող (խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, պալիատիվ, դեղորայքային օգնության ցուցաբերում, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացում, հարբժշկական և ոչ բուժական բնույթի ծառայությունների համալիր և այլն՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի և համապատասխան սպասարկման պայմանագրերի համաձայն) ստացիոնար առողջապահական կազմակերպությունների կառուցման, վերակառուցման (հիմնանորոգման, վերականգնման, արդիականացման, ընդլայնման, վերազինման) նախագծային աշխատանքների կատարման համար։2. Բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների (այսուհետ՝ ԲԿԿ) շենքերի և շինությունների նախագծման ընթացքում անհրաժեշտ է ղեկավարվել առողջապահության, քաղաքաշինության և շրջակա միջավայրի օրենսդրական ակտերով, նորմատիվատեխնիկական փաստաթղթերով, միջազգային պայմանագրերի պահանջներով։
Մնաց {days} օր
0 3366

Քննարկվել է 26.03.2024 - 10.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱ­ՍԻՆ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Կառավարության որոշման համապատասխան դրույթներում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և տնօրենի տեղակալների պաշտոններն այլևս զինվորական ծառայության պաշտոններ չեն հանդի­սա­նում։
Մնաց {days} օր
0 3987
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: