Քննարկվել է 03.09.2024 - 19.09.2024 ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՂԱԿԱՁԵՎ ԱՅԳՈՒ 4-ՐԴ ՀԱՏՎԱԾԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երևանի քաղաքապետարանի կողմից մշակվել է նախագիծը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 14-րդ կետը ներկայացվել է ՀՀ ՏԿԵՆ նախագիծը և դրա ընդունման հիմնավորումը՝ սահմանված կարգով շրջանառության մեջ դնելու համար և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով։ ՀՀ կառավարության 2006 թ. սեպտեմբերի 7-ի N 1402-Ն որոշմամբ հաստատված՝ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի (2006-2020 թթ.) իրականացման հիմնական միջոցառումների ծրագրի և Երևան քաղաքի ավագանու 2023 թ. դեկտեմբերի 26-ի N 46-Ա որոշմամբ հաստատված` Երևանի զարգացման 2024-2028 թթ. հնգամյա ծրագրի շրջանակներում մայրաքաղաքում նոր այգիների հիմնումը, զբոսայգիների ու հանրային կանաչ տարածքների վերականգնումն ու զարգացումը, բնակիչների համար հարմարավետ կենսամիջավայրի ապահովումը, զբոսաշրջային գրավիչ էկոհամակարգի ձևավորումը, կլիմայական դիմակայունության բարձրացումը և օդի աղտոտվածության մակարդակի կրճատումը սահմանված են որպես առաջնահերթություններ: Այս համատքեստում Օղակաձև այգու տարածքն այն առանձնահատուկ վայրերից է, որտեղ քաղաքային զբոսայգուն հարիր միջավայրի վերականգնումն էապես նպաստելու է բերված առաջնահերթույունների կյանքի կոչմանը: Համաքաղաքային նշանակության այս հանրային կանաչ տարածքում ֆունկցիոնալ գոտիների փոխկապվածության ու ճարտարապետական գրագետ լուծումների ապահովման, տարածքի արդյունավետ և նպատակային օգտագործման, շրջակա միջավայրի և պատմամշակութային հուշարձանների պահպանության ու դրանց՝ քաղաքային զբոսայգու միջավայրին ներդաշնակեցման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նշված տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ: 3 13 0 777
Քննարկվել է 03.05.2024 - 24.05.2024 «Բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կարգը սահմանելու մասին» № 72-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ: Հիմք ընդունելով ԲՀ-ների դասակարգման և ընտրության իրավական հենք ունեցող գործիքակազմի խիստ անհրաժեշտությունը, առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի №72-Ն որոշման մեջ ներդնել բնության հուշարձանների չափորոշիչները, դրանց գնահատման բալային համակարգը, կիրառման առանձնահատկությունները և դասակարգումը։ 1 3 0 1267
Քննարկվել է 04.04.2024 - 26.04.2024 ԿԱՐԵՎՈՐ ԹՌՉՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԹՏ-ների որոշումը և առանձնացումը հանդիսանում է BirdLife International միջազգային կազմակերպության նպատակային խնդիր, որին անդամակցում է նաև մեր երկիրը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնապահպանական ազգային քաղաքականությունը ձևավորվում է հիմք ընդունելով նաև այն միջազգային պարտավորությունները, որոնք երկիրը ստանձնում է համապատասխան միջազգային պայմանագրերին մասնակցելու շնորհիվ, ինչպես նաև հաշվի առնելով թռչունների պահպանության միջազգային միության (BirdLife International) կողմից մշակված՝ ԿԹՏ-ների որոշման միջազգայնորեն ճանաչված չափորոշիչները տեղայնացնելու և ազգային օրենսդրական կարգավորումներում արտացոլելու հանգամանքը՝ մշակվել է սույն հրամանի նախագիծը: 3 6 1 1780
Լրամշակման փուլում է Քննարկվել է 21.03.2024 - 05.04.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՂԱՆՔԱՎՏԱՆԳ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության սողանքավտանգ տարածքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը։ 2 3 0 1670
Քննարկվել է 01.12.2023 - 17.12.2023 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 1 0 0 1740
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 23.03.2023 - 07.04.2023 «ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻՑ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ (1-ԻՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ) Սույն նորմերը տարածվում են տարածքների, շենքերի և շինությունների` վտանգավոր երկրաբանական երևույթներից (գործընթացներից) (սողանքներից, փլուզումներից, կարստից, սելավաջրերից, ձնահյուսերից, մակսառցաշերտի գոյացումից, թերմոկարստից, ջրամբարների, լճերի և գետերի ափերի` ջրհեղեղից և ջրածածկումից տարածքների վերափոխումից) և դրանց համակցություններից ինժեներական պաշտպանության կառույցների և միջոցառումների (այսուհետ`ինժեներական պաշտպանություն) վրա: Սեյսմիկ տարածքներում, այլ վտանգավոր պրոցեսների զարգացման և հատուկ հատկություններով գրունտների (նստվածքային, փքվող, աղակալվող և այլն) տարածքներում, ինչպես նաև լրամշակվող տարածքներում, ինժեներական պաշտպանություն նախագծելիս անհրաժեշտ է հաշվի առնել համապատասխան նորմերի լրացուցիչ պահանջները: 12 1 0 2153
Քննարկվել է 23.12.2022 - 07.01.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ: Նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակաուղղված է ապահովելու՝ որոշմամբ հաստատված բնության հուշարձանների ցանկի վերանայման և անձնագրավորման աշխատանքների իրականացման համար, բյուջետային գործընթացի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության 2024-2026 թվականների պետական բյուջեներում համապատասխան ծավալների ֆինանսական միջոցների տրամադրման շարունակականությունը, համաձայն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի կողմից ներկայացված հայտերի: 5 1 0 3417
Քննարկվել է 24.11.2022 - 15.12.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ: Նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակաուղղված է ապահովելու՝ որոշմամբ հաստատված բնության հուշարձանների ցանկի վերանայման և անձնագրավորման աշխատանքների իրականացման համար, բյուջետային գործընթացի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության 2024-2026 թվականների պետական բյուջեներում համապատասխան ծավալների ֆինանսական միջոցների տրամադրման շարունակականությունը, համաձայն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի կողմից ներկայացված հայտերի: 6 1 0 3286
Քննարկվել է 19.08.2022 - 03.09.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1528-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծն ուղղակիորեն բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. Ծրագրի 2.7 կետից, որտեղ ընդգծվում է, որ քաղաքաշինությունը և մասնավորապես շինարարության ոլորտը, Հայաստանի Հանրապետության առավել դինամիկ զարգացում արձանագրող բնագավառն է, որում առկա մարտահրավերները պետք է դիտարկվեն երկրի մրցունակության բարձրացման, տարածքների զարգացման առկա անհամամասնությունների հաղթահարման, ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավոևման, աշխատատեղերի ստեղծման, պատմամշակութային ժառանգության պահպանման համատեքստում: 3 2 0 3311