Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

03.03.2026 18.03.2026
«ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ «ԱՋԱՓՆՅԱԿ» ԿԱՅԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ Երևանի քաղաքապետարանն իրականացնում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում Երևանի մետրոպոլիտենի նոր՝ «Աջափնյակ» պայմանական անվանմամբ կայարանի կառուցման ռազմավարական կարևորության ներդրումային ծրագիրը: Մետրոպոլիտենի նախատեսվող գիծը ձգվելու է Արաբկիր վարչական շրջանի «Բարեկամություն» մետրոյի կայարանից մինչև Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկում ընկած հատվածը: Աջափնյակ վարչական շրջանում նոր կայարանի շինարարությունն իրականացվելու է զուգահեռաբար բաց և փակ եղանակներով։ Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ մետրոպոլիտենի կառուցվող գծի ընդհանուր երկարությունը 1500 մ է, ներառյալ՝ կայարանի լրացուցիչ թունելները: Մետրոկամուրջի երկարությունը շուրջ 210 մ է: Շինարարության մեկնարկն ակնկալվում է 2026 թվականին, և ըստ նախագծային փաստաթղթերի՝ ծրագրի ամբողջական ավարտը նախատեսվում է մինչև 5 տարի (57 ամիս), փուլային կառուցման դեպքում 81 ամիս։ «Աջափնյակ» մետրոյի կայարանի նախագիծն առաջնահերթորեն նպատակ ունի քաղաքային տրանսպորտային ցանցի զարգացման ու բազմամոդալ տրանսպորտային հնարավորությունների ապահովման միջոցով հասցեագրելու Երևանի քաղաքային վերգետնյա տրանսպորտի գերբեռնվածության ու տրանսպորտային հոսքերի անհամաչափության և մի շարք այլ խնդիրներ, մասնավորապես՝ -     տրանսպորտային հոսքերի գերբեռնվածություն. տրանսպորտային միջոցների մեծ խտությունը հանգեցնում է խցանումների, որոնք վատթարացնում են քաղաքի տրանսպորտային շարժունակությունը, -     օդի աղտոտվածություն. շարժունակության աճող պահանջարկի համեմատ տրանսպորտային ցանցի ոչ լիարժեք ծածկույթն ու հանրային տրանսպորտի սահմանափակ բազմազանության արդյունքում ասնավոր ավտոմեքենաների մեծածավալ օգտագործումը հանգեցնում է արտանետումների էքստենսիվ աճին, ինչը բացասական ազդեցություն է ունենում քաղաքի օդի որակի և բնակչության առողջության վրա երկարաժամկետում, -     ժամանակի կորուստ. խցանումները և տրանսպորտի սահմանափակ հասանելիությունը բարդացնում են տեղաշարժը, ավելացնում ուղևորության տևողությունը՝ բացասաբար ազդելով ընդհանուր արտադրողականության վրա։ Ծրագրի կարևորությունը նաև պայմանավորված է քաղաքի մետրոպոլիտենի ցանցի ընդլայնման միջոցով ավելի ժամանակակից, էկոլոգիապես մաքուր, ապահով և արագընթաց փոխադրումներ ապահովելու նպատակով։Մետրոյի նոր կայարանը հնարավորություն կտա ավելի քան 150,000 բնակչի կանոնավոր կերպով ունենալ հասանելիություն մետրոյի ծառայությանը՝ նվազեցնելով անհատական ավտոմեքենաների օգտագործման անհրաժեշտությունը։ Սա խոշոր ենթակառուցվածքային նախագիծ է, որը նաև դեպի քաղաքի նոր և արագ տեմպերով զարգացող այլ վարչական շրջաններ ու հատվածներ մետրոպոլիտենի ցանցի հետագա ընդլայնման հնարավորությունն է:
Մնաց {days} օր
0 409

Քննարկվել է 10.10.2025 - 25.10.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՆՈՐԻՏԱՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծի կարգավորման նպատակն է սահմանել ՊՄԸ-ների և ՄՄԸ-ների նկատմամբ պետության՝ որպես բաժնետիրոջ, սեփականության իրավունքի իրացման միասնական, հստակ և թափանցիկ քաղաքականություն։ Այն ուղղված է պետական մասնակցության դերի հիմնավորմանը, ռազմավարական նպատակների ձևակերպմանը, կառավարման կառուցվածքների ու գործառույթների հստակեցմանը, ինչպես նաև հանրային միջոցների արդյունավետ, հաշվետու և մրցակցային չեզոք սկզբունքներով կառավարմանը:
Մնաց {days} օր
0 1480

Քննարկվել է 07.10.2025 - 27.10.2025

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-397-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ    Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ստեղծել իրավական հիմք՝ ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացի համար գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետը մեկ և վերջին անգամ երկարաձգելու հնարավորություն ընձեռելու միջոցով։ Այս կարգավորումը քաղաքացիներին կտրամադրի լրացուցիչ ժամանակ՝ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառման նպատակով Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված ժամկետներում Կառավարության որոշմամբ սահմանված կարգով Կադաստրի կոմիտե ներկայացված չլինելու և 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում (օրթոֆոտոլուսանկարներում) արտացոլված լինելու դեպքում` դրանց վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառման նպատակով Կառավարության որոշմամբ սահմանված կարգով Կադաստրի կոմիտե ներկայացնելու համար։ Նախագծի ընդունմամբ կապահովվի նաև քաղաքացիների սեփականության և այլ հարակից իրավունքների լիարժեք իրականացումը։
Մնաց {days} օր
8 2134

Քննարկվել է 29.07.2025 - 18.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-Ի N 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ստեղծել իրավական հիմք՝ ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացի համար գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետը մեկ և վերջին անգամ երկարաձգելու հնարավորություն ընձեռելու միջոցով։ Այս կարգավորումը քաղաքացիներին կտրամադրի լրացուցիչ ժամանակ՝ 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում, (օրթոֆոտոլուսանկարներում) արտացոլված ինքնակամ կառույցների (այդ թվում՝ կիսակառույց հատվածների) վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի հաշվառումն իրականացնելու համար։ Նախագծի ընդունմամբ կապահովվի նաև քաղաքացիների սեփականության և այլ հարակից իրավունքների լիարժեք իրականացումը։
Մնաց {days} օր
0 7335

Քննարկվել է 07.05.2025 - 22.05.2025

«Խաղային արտադրանքի հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից, որպես խաղային գործունեությունը և օպերատորի գործունեությունը վերահսկող մարմին, խաղային արտադրանքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու հետ կապված հարաբերությունները, այսինքն` կապահովվի Օրենքի կիրարկումը:
Մնաց {days} օր
0 2032

Քննարկվել է 12.02.2025 - 28.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով նախատեսվում է 1․ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում առաջին մասի 10-րդ ենթակետում կատարել լրացում՝ առաջացող տարակարծություններով պայմանավորված՝ մտցնել իրավական որոշակիություն՝ համայնքային սեփականության արոտավայրերի օտարման սահմանափակումների հարցը թողնել ավագանու հայեցողությանը։ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացման արդյունքում ստեղծվում է իրավական որոշակիություն։ 2․ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի (2-րդ հոդված) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է որպեսզի համապատասխան հողամասերը սեփականության իրավունքով տրամադրելու փոխարեն դրանք տրամադրվեն անհատույց օգտագործման իրավունքով:
Մնաց {days} օր
5 3413

Քննարկվել է 12.12.2024 - 08.01.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի N 1219-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» N 384-Ն և 2023 թվականի հուլիսի 20-ի «Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1219-Ն որոշումների (այսուհետ՝ Որոշում) դրույթների համաձայն՝ քաղաքացիները բնակարանային հաշվառման մեջ ընդգրկվելու,  ամսական դրամական հատուցում ստանալու, ինչպես նաև վերջիններիս սեփականության իրավունքով անհատույց բնակարաններ տրամադրելու նպատակով համապատասխան ոլորտային լիազոր մարմնին պարտադիր պետք է ներկայացնեն՝ Կոմիտեի կողմից տրված՝ զինծառայողի և օրենքով սահմանված նրա ընտանիքի անդամների անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածության առկայության կամ այդպիսին չլինելու մասին, ինչպես նաև զինծառայողի և նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածության օտարման վերաբերյալ տեղեկանք:    Կոմիտեն վերջին տարիներին ձեռնամուխ է եղել դյուրացնելու իր կողմից մատուցող ծառայությունները՝ դրանք հնարավորինս թվայնացնելու և մատուցման ժամկետները կրճատելու նպատակով:    Վերոգրյալի հաշվառմամբ, ինչպես նաև քաղաքացիներին լրացուցիչ վարչարարությամբ չծանրաբեռնելու նպատակով Նախագծով առաջարկվող փոփոխությունների համատեքստում առաջարկվում է ոլորտային լիազոր մարմինների կողմից Որոշումներով պահանջվող տեղեկատվությունը Կոմիտեից ձեռք բերել անմիջականորեն՝ առցանց ռեժիմով, փոխգործելիության միջոցով։
Մնաց {days} օր
0 3163

Քննարկվել է 18.04.2024 - 03.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 452-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Նորատուսի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 452-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է` պետական սեփականություն հանդիսացող 0.49հա դպրոցի տարածքից անհատույց սեփականության իրավունքով փոխանցելու համայնքին՝ համայնքի սեփականություն հանդիսացող Նորատուսի N2 մանկապարտեզի շենքը նկատմամբ իրավունքի պետական գրանցում իրականացնելու համար: ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի համայնքին ունենալ սեփականության իրավունքի վկայական, որի արդյունքում Նորատուսի N 2 մանկապարտեզին  կտրամադրվի գործունեության նոր լիցենզիա:  
Մնաց {days} օր
0 3353

Քննարկվել է 09.01.2024 - 25.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի № 1098-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի №1098-Ն որոշման մեջփոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության 2006 թվականի №1098-Ն որոշմամբ (Որոշում) սահմանվել է ՀՀ համայնքներիվարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի),իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, այդ թվում` անավարտշինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող միջոցների տնօրինման կարգը:Ներկայացված նախագծով առաջարկվում է Որոշումը համապատասխանեցնել ՀՀ ԱԺ 12.09.2023թ.«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»ՀՕ-277-Ն, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-278-Ն,«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելումասին» ՀՕ-279-Ն, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքում փոփոխությունկատարելու մասին» ՀՕ-280-Ն օրենքների սահմանված դրույթներին:Մասնավորապես.- որոշման վերնագրից, 1-ին կետից, որոշմամբ հաստատված կարգի վերնագրից և 1-ին կետից հանել«(բացառությամբ հողերի)» բառերը՝ ինչն ամրագրվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգիմասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-277-Ն օրենքով,-պետական սեփականություն համարվող հողերի օտարումից ստացված միջոցների տնօրինումը իրականացնելվերը նշված օրենքների պահանջներին համապատասխան:
Մնաց {days} օր
0 3730
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: