Քննարկվել է 25.03.2024 - 09.04.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 888-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ««Հայաստանի Հանրապետության դրոշի և Հայաստանի Հանրապետության զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմանները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում առաջարկվող փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության որոշման հավելվածներում ՀՀ դրոշի և զինանշանի՝ տարբեր գունային մոդելներով արժեքներում առկա է գույնի և գույնին համարժեք թվային արժեքի անհամապատասխանություն։ 2 35 1 2199
Քննարկվել է 09.01.2023 - 24.01.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի թույլատվական փաստաթղթի՝ Եզրակացության ստացման և ներկայացման գործընթացի իրականացումը՝ համացանցային կայք էջում հասանելի /www.trade.gov.am/ «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով, որը կստեղծի առավել հարմարավետ պայմաններ տնտեսվարողների համար: 7 1 0 3360
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 07.12.2022 - 23.12.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ և ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ և ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլտվության վայրերը, պահանջները և պայմանները: Ներկայացված է նախագիծը՝ կից փաստաթղթերով։ 0 1 0 2778
Լրամշակման փուլում է Քննարկվել է 07.06.2022 - 22.06.2022 ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1292-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 730-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1533-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը նպատակ ունի կարգավորել վերոհիշյալ խնդիրները և օրենսդրական փոփոխությամբ շտկումներ մտցնել գործող իրավական ակտում՝ նախարարությանը ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպություններում, նախարարության ենթակայության ներքո չգտնվող, սակայն լիազորված ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դրամաշնորհի տրամադրման պայմանագիր կնքած, ինչպես նաև՝ պայմանագիր չկնքած կազմակերպությունների կողմից ներդնելով խնամքի ծառայություններ, որն ուղղված կլինի առավել խոցելի խմբերի բացահայտմանը և նրանց հիմնական իրավունքների պաշտպանությանը։ Ոլորտում առկա և ապագայում ստեղծվելիք կազմակերպությունների առջև կլինեն հստակ պահանջներ՝ տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման տեսանկյունից՝ ապահովելով քաղաքացիների առողջ և արժանապատիվ ծերացումը։ Իրավական կարգավորում է ստացել սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների տարանջատումը՝ ըստ շահառուների շրջանակի, սահմանվել են փոքր տները: Նախագծում ներկայացվել է տարբեր ծառայությունների նկարագրերը և այդ ծառայություններից ստացողների շրջանակը՝ ըստ վերջիններիս գնահատված կարիքները: Հստակեցվել են խնամքի տրամադրում հայցող անձանց՝ ծառայություններից օգտվելու համար դիմելու կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ծառայությունների տրամադրման, դրանց տրամադրումը մերժելու, դադարեցնելու հիմքերը և այլն: 1 0 9 4596
Լրամշակման փուլում է Քննարկվել է 09.11.2021 - 24.11.2021 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր էլեկտրոնային եղանակով պայմանագրերի կնքման, կարգի և պայմանների, վավերականության և իրավաչափության վերաբերյալ, ինչպես նաև նախատեսել սպառողների հետ կնքվելիք միանալու պայմանագրերում կամ օրինակելի պայմաններում անարդար պայմանների ներառելու անթույլատրելիության վերաբերյալ դրույթներ։ Միևնույն ժամանակ, ակնկալվում է առավել ամբողջական կարգավորում նախատեսել պետական կարիքների համար կնքվող պայմանագրերի տարբեր տեսակների համար: 5 5 0 7560
Քննարկվել է 10.09.2021 - 25.09.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է դյուրինացնել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին ըստ նրանց հաշվառման վայրի որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառելու գործընթացը և հանել հաշվառման ժամկետային սահմանափակումները, ինչպես նաև շահառուներին բնակարանային պայմանների բարելավում տրամադրելու առաջնահերթությունը սահմանել ըստ տարիների հաշվառման սկզբունքով: 4 0 1 5114
Քննարկվել է 20.08.2021 - 05.09.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու մասին» N 276-Ն որոշման մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 08-ի N 1105-Ն որոշմամբ կատարվել է լրացում` որոշման հավելվածի 1-ին կետում լրացվել է 37.1-ին ենթակետ` բժշկական օգնության և սպասարկման շարժական անընկալունաբանական (իմունականխարգելիչ) տեսակով: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշմամբ սահմանված են պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, գյուղական բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները: Ուստի անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման մեջ լրացնել բժշկական օգնության և սպասարկման շարժական անընկալունաբանական (իմունականխարգելիչ) տեսակին համապատասխան տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները: 0 0 0 6899
Քննարկվել է 04.08.2021 - 20.08.2021 ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն ստանդարտների մշակման գործընթացն իրականացնում է «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության «Ստանդարտների մշակման ծառայությունների, պետական ծրագիրը, աշխատանքների ցանկը հաստատելու մասին» 2021 թվականի ապրիլի 8-ի N 483-Լ որոշման, այլ իրավական ակտերի, ինչպես նաև` եվրոպական և միջպետական, միջազգային ստանդարտներով, ուղեցույցներով սահմանված պահանջներին համապատասխան: Ստանդարտացման ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա: Միջոցառումների իրականացման արդյունքում տնտեսության ճյուղերում կստեղծվեն բարենպաստ պայմաններ որակի և մրցունակության բարձրացման համար: 0 0 0 5176
Քննարկվել է 18.12.2019 - 08.01.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արդյունաբերական ընկերությունների գործունեության իրականացման համար բարենպաստ իրավական դաշտի ստեղծմամբ։ 8 1 0 7445