Քննարկվել է 24.08.2023 - 08.09.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի ԹԻՎ 733-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի թիվ 733-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելով՝ կսահմանվի նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրության արձակման համար ծառայության վճար 10.000 ՀՀ դրամի չափով: Ծառայության սակագնի առաջարկվող չափի որոշման համար հիմք են ընդունվել նոտարի կողմից համանման նոտրական գործողությունների համար արդեն իսկ նախատեսված սակագները, նշված գործերով նոտարի կողմից իրականացվող գործողությունների ծավալը և կատարվելիք հնարավոր ծախսերը, օրինակ կողմերին արձակված կարգադրությունը ուղարկելու հետ կապված փոստային ծախսերը և այլն: 3 9 0 2155
Քննարկվել է 17.04.2023 - 02.05.2023 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մաuին», «Նոտարիատի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերի փաթեթով առաջարկվում է դատարանին ենթակա վճարման կարգադրութուն արձակելու վերաբերյալ գործերը և պարզեցված վարույթի կարգով քննվող որոշ գործեր վերապահել նոտարների ենթակայությանը: Նախագծի ընդունման պարագայում կապահովվի նշված գործերի առավել կարճ ժամկետում քննությունն ու կնվազեցվի դատարանների ծանրաբեռնվածությունը: 5 2 0 3237
Քննարկվել է 10.02.2023 - 25.02.2023 «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում օրենսդրորեն կհստակեցվեն Օրենքի մի շարք դրույթներ, կվերանայվեն ընթացակարգային այն դրույթները, որոնք պրակտիկ կիրառման ընթացքում այլևս արդիական չեն, կխմբագրվեն խնդրահարույց կարգավորումները, անորոշ ձևակերպումներ ունեցող դրույթները, կապահովվի համապատասխանությունը Քաղաքացիական օրենսգրքի, Քրեական դատավարության օրենսգրքի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի կարգավորումների հետ: 5 2 0 3573
Քննարկվել է 01.02.2023 - 16.02.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի ԹԻՎ 733-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի թիվ 733-Ն որոշման մեջ լրացում կատարելով՝ կսահմանվի նոտարի կողմից արձակված վճարման կարգադրության համար ծառայության վճար 10.000-15.000 ՀՀ դրամի չափով: 3 10 1 2849
Քննարկվել է 16.09.2022 - 01.10.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով նախատեսվում են անշարժ գույքի պետական ռեգիստր դիմում ներկայացնելու եղանակները: 4 1 0 3209
Քննարկվել է 12.08.2022 - 27.08.2022 «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է օրենքով հստակ սահմանել իրավական կադաստրի տեղեկատվության կազմից տեղեկությունների տրամադրման պայմանները իրավատեր չհանդիսացող անձին՝ մասնավորապես սահմանելով իրավատիրոջ համաձայնությանը ներկայացվող հստակ պահանջներ (գրավոր ձև, նոտարական վավերացում), ինչպես նաև ոչ հանրային իրավունքի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց՝ փաստաբաններին և նոտարներին տեղեկատվության տրամադրման դեպքերը: 1 44 12 5961
Քննարկվել է 04.08.2021 - 19.08.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 1110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթները, համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1110-Ն որոշման, իրականացվում են նաև նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների և այլ անձանց կողմից։ ՀՀ-ում բիզնեսի զարգացման և ձեռնարկատիրության խթանման համար անհրաժեշտ է գրանցման և հաշվառման գործընթացի կազմակերպումը ավելի լայն շրջանակների պատվիրակելը, ինչպես նաև պետության կողմից մատուցվող գործնականում բոլոր հանրային ծառայությունները մեկ վայրում կենտրոնացնելը, որի շնորհիվ և՛ ձեռնարկատերերը, և՛ առհասարակ քաղաքացիները կխնայեն իրենց ժամանակը և միջոցները։ 0 0 0 4202
Քննարկվել է 20.08.2020 - 04.09.2020 Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 733-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում որպես առանձին նոտարական գործողություն նախատեսվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրացման դիմումները համապատասխան պահանջի առկայության դեպքում պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնին ներկայացնելը: Արդյունքում, անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 733-ն որոշման մեջ՝ նոտարի կողմից պետական գրանցման ներկայացնելու նոտարական գործողության համար 3000 ՀՀ դրամ վճար սահմանելու համար: 5 1 0 5837
Լրամշակման փուլում է Քննարկվել է 27.08.2019 - 11.09.2019 «Խնամատար ընտանիքի կողմից տարեցին՝ նրա տանը խնամքի ծառայություններ մատուցելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագԻծ Սույն նախագծի նպատակը խնամքի կարիք ունեցող միայնակ տարեցներին, ովքեր ունեն բնակարան, սակայն չունեն օրենքով նախատեսված խնամողներ, խնամքի ծառայությունների մատուցումն է իրենց տանը՝ խնամատար ընտանիքի կողմից: Խնամատար ընտանիքը պետք է չունենա սեփականության կամ համասեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարան և պետք է բնակվի միայնակ տարեցի տանը և խնամի նրան: Ծառայությունը շահավետ է երկուսի համար. տարեցն ստանում է իրեն անհրաժեշտ խնամք, իսկ ընտանիքը՝ առանց բնակարնի համար վարձ վճարելու՝ բնակվելու հնարավորություն՝ տարեց տանտիրոջը խնամելու պայմանով: Այս ծառայության շահառուների ընտրությունը, նրանց կարիքների գնահատումը իրականացնում է սոցիալական աջակցության տարածքային մարմնի սոցիալական աշխատողը (դեպք վարողը) և ՀՀ ԱՍՀ նախարարի հրամանով ստեղծվող գնահատող հանձնաժողովը: Պայմանագրում պետք է մանրամասն նշվեն տարեցի և ընտանիքի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պայմանագրի լուծման հնարավոր բոլոր դեպքերը: Որպես ծրագրի երաշխավոր հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը, հանձինս` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության: 6 2 1 9839