Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 27.10.2025 - 11.11.2025

ԱՆՁԻ ԿՅԱՆՔԻ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն որոշման նախագծով նախատեսվում է սահմանել անձի կյանքի կամ առողջության համար վտանգ պարունակող զբոսաշրջային ծառայությունների մատուցման որակական և տեխնիկական չափորոշիչները։ Նախագծի ընդունումն ուղղված է զբոսաշրջային գործունեության ընթացքում անվտանգության բարձր մակարդակի ապահովմանը և սպառողների՝ հատկապես արկածային զբոսաշրջություն նախընտրող այցելուների կյանքի և առողջության պաշտպանության երաշխիքների ամրապնդմանը։ Առաջարկվող չափորոշիչները մշակվել են հիմք ընդունելով միջազգային ստանդարտները և ոլորտում կիրառվող լավագույն փորձը, ինչը հնարավորություն կտա ձևավորել հստակ պահանջներ ծառայություններ մատուցող տնտեսավարողների նկատմամբ, ապահովել անվտանգության միջոցառումների պատշաճ իրականացումը և նվազեցնել զբոսաշրջային գործունեության ընթացքում վթարների, վնասվածքների կամ արտակարգ իրավիճակների առաջացման ռիսկերը։
Մնաց {days} օր
1 1263

Քննարկվել է 13.10.2025 - 28.10.2025

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ Նախագծով առաջարկվում է սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար զբոսաշրջային ծառայությունները մատչելի դարձնելու նպատակով մեթոդական ուղեցույցները։ Նախագծի նպատակն է ապահովել հասանելի, մատչելի և ներառական ծառայությունների մատուցումը՝ նպաստելով Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդմանը։ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ։
Մնաց {days} օր
0 983

Քննարկվել է 13.10.2025 - 28.10.2025

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԱՇԽԱՏՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ Նախագծով առաջարկվում է սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություն մատուցող զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց աշխատողների վերապատրաստման կարգը։ Նախագծի նպատակն է ապահովել հասանելի, մատչելի և ներառական ծառայությունների մատուցումը՝ նպաստելով Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդմանը։
Մնաց {days} օր
0 618

Քննարկվել է 07.10.2025 - 22.10.2025

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՅՈՒՂԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագիծը ներկայացվում է ի կատարումն 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված «Զբոսաշրջության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև՝ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման Հավելված 1-ի ՀՀ էկոնոմիկայի նախարարության 10-րդ կետի 10.8-րդ ենթակետի ։ Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված չափանիշները։  Որոշման նախագծի ընդունումը կարևորվում է մի շարք ուղղություններով՝ Տնտեսական զարգացում՝ ապահովելով հավելյալ աշխատատեղերի ստեղծման, հյուրընկալության ոլորտում ծառայությունների բարելավման համար անհրաժեշտ նախապայմաններ, խթանելով համաչափ տարածքային զարգացումը, բնակիչների կենսամակարդակի բարելավումը, ապահովելով զբոսաշրջության և այլ ոլորտների միջև (գյուղատնտեսության, առողջապահության, տեխնոլոգիաների և այլն) համագործակցության ամրապնդումը, զբոսաշրջության բնագավառում աջակցող գործարար և ձեռնարկատիրական միջավայրի ձևավորումը, ապակենտրոնացնելով զբոսաշրջային հոսքերը Երևանից դեպի մարզեր և այլն․ Մշակութային ու պատմական արժեքների, ինչպես նաև՝ ավանդույթների հանրահռչակում և պահպանում՝ բարձրացնելով Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային երկրի իմիջը, համաշխարհային շուկայում Հայաստանը և հայկական զբոսաշրջային արդյունքը դարձնելով ճանաչելի իր պատմությամբ, մշակույթով, հյուրընկալությամբ, հյուրասիրությամբ, անվտանգությամբ և վստահելիությամբ՝ այցելուներին և միջազգային գործընկերներին շարունակաբար և ստեղծագործաբար ներկայացնելով հստակ և հետաքրքիր փաթեթավորմամբ զբոսաշրջային գրավչություններն ու հնարավորությունները։
Մնաց {days} օր
1 947

Քննարկվել է 07.10.2025 - 22.10.2025

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Զբոսաշրջային կենտրոններ հայտարարելու որոշման ընդունման նպատակն է ՝ ապահովել զբոսաշրջային ուղղությունների կենտրոնացված, համակարգային կառավարում, զբոսաշրջային ներուժ ունեցող բնակավայրերը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, կարևորել և պաշտպանել տվյալ բնակավայրի միջավայրի լանդշաֆտները, կենսաբազմազանությունը, նյութական և ոչ նյութական մշակութային բազմազանությունը և տեղական արժեքները, իրականացնել զբոսաշրջության զարգացմանն ուղղված միջոցառումների և ծրագրերի արդյունքների մշտադիտարկում և գնահատում, բարելավել պետություն-մասնավոր հատված գործընկերությունը և համայնքների ակտիվ ներգրավումը, բարելավել հաղորդակցությունը, ենթակառուցվածքները, ներգրավել ներդրումներ, ապահովել ենթակառուցվածքների` ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, ջրի մաքրման կայանների, կոմունալ այլ ծառայությունների մատուցումը, բարելավել դրանց որակը, արդիականացնել այդ ծառայությունները, դրանց սպասարկմանն ուղղված ենթակառուցվածքները, ապահովել շարժական և անշարժ ինտերնետին հասանելիությունը կամ բարելավել ինտերնետ կապի որակը, խթանել զբոսաշրջության բնագավառում ներգրավված սուբյեկտների կողմից բնական ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործումը՝ ապահովելով կայուն զարգացում։
Մնաց {days} օր
0 895

Քննարկվել է 27.05.2025 - 12.06.2025

ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ԿԱՐԳԸ, ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏԸ, ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՈՒ ՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՔԱՐՏԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված «Զբոսաշրջության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետի պահանջներից՝ Զբոսավարները և ուղեկցորդները որակավորվում են։ Զբոսավարների և ուղեկցորդների որակավորումը պարտադիր է։ Զբոսավարների և ուղեկցորդների որակավորման պահանջները, որակավորման ընթացակարգը, վերապատրաստման ծրագիրը, կարգը, պարբերականությունը և ժամկետները, որակավորման վկայականի ձևը և ժամկետը, զբոսավարների ու ուղեկցորդների անվանաքարտերի ձևերը, մասնագիտացման ուղղությունները, որակավորման դադարման հիմքերը սահմանում է Կառավարությունը։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն մշակել է «Զբոսավարների և ուղեկցորդների որակավորման պահանջների, որակավորման ընթացակարգերի, վերապատրաստման ծրագրի, կարգի, պարբերականության, ժամկետների, մասնագիտացման ուղղությունների մասին» որոշման նախագիծ, որը նախատեսում է երեք հիմնական որակավորման ընթացակարգերի ներդրում՝ պարզեցված, արագացված և կանոնավոր։ Այս մոտեցումը հնարավորություն կտա թե՛ փորձառու զբոսավարներին, թե՛ սկսնակներին անցնել համապատասխան որակավորման գործընթաց՝ ըստ իրենց փորձի և պատրաստվածության մակարդակի։ Նախագծի նպատակն է բարձրացնել զբոսավարների և ուղեկցորդների մասնագիտական որակը, ապահովել զբոսաշրջիկների անվտանգությունն ու տեղեկատվական անվտանգությունը, ինչպես նաև նպաստել ոլորտի զարգացմանը։ Նախագծի ընդունման պարագայում հնարավորություն կընձեռվի ապահովել միասնական ծրագրով զբոսավարների և ուղեկցորդների վերապատրաստումը, ինչպես նաև Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մասին ճշգրիտ և ամբողջական տեղեկատվության տրամադրումն ու զբոսաշրջիկների անվտանգությունը։ Միևնույն ժամանակ, պարտադիր վերապատրաստման և որակավորման համակարգի ներդրումը կնպաստի շուկայում առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը։
Մնաց {days} օր
2 1604

Քննարկվել է 23.05.2025 - 07.06.2025

«Զբոսաշրջային ավտոբուսի որակավորման կարգը, ընթացակարգը, չափանիշները, վկայականի և նշանի ձևերը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ «Զբոսաշրջային ավտոբուսի որակավորման կարգը, ընթացակարգը, չափանիշները, ինչպես նաև որակավորման վկայականի և նշանի ձևերը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված «Զբոսաշրջության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից: Առաջարկվող որոշման նախագծի համաձայն` զբոսաշրջային ուղևորափոխադրողները զբոսաշրջային ավտոբուսի որակավորման հավաստագիր ստանալու համար պետք է ներկայացնեն էլեկտրոնային հայտ՝ ուղղված պետական լիազոր մարմնին՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեին։ Հայտին կցվում են մի շարք պարտադիր փաստաթղթեր, այդ թվում՝ հայտատուի փորձի մասին տեղեկատվություն, ավտոտրանսպորտային միջոցի անվտանգության ապահովման վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ, ինչպես նաև տեխնիկական վիճակի զննության վերաբերյալ փաստաթղթեր։ Զբոսաշրջային ավտոբուսի որակավորման պահանջներին համապատասխանությունը կստուգվի ոլորտի լիազոր մարմնի՝ Զբոսաշրջության կոմիտեի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի միջոցով, որն իր գործունեությունը կկազմակերպի համագործակցելով շահագրգիռ մարմինների հետ։ Նախագծի ընդունման նպատակն է սպառողների համար բարձր անվտանգության երաշխիքների սահմանումը՝ կիրառելով խիստ վերահսկողություն ավտոբուսների տեխնիկական վիճակի և վարորդների որակավորման նկատմամբ։ Նախագծի ընդունմամբ կներդրվեն արդյունավետ մեխանիզմներ ու համապատասխան գործիքակազմեր, որոնք կկարգավորեն զբոսաշրջային ավտոբուսների գործունեությունը և կվերահսկեն դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին։ Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով այն սահմանումը, համաձայն որի զբոսաշրջային երթուղիների կազմակերպման համար զբոսաշրջային օպերատորները, ներգնա և ներքին զբոսաշրջային գործակալները պարտավոր են իրենց ծառայություններից օգտվողներին մեկ վայրից մեկ այլ վայր տեղափոխել կամ զբոսաշրջային երթուղին կազմակերպել միայն զբոսաշրջային ավտոբուսների միջոցով, եթե այդ անձանց թիվը հավասար է կամ գերազանցում է 9-ը՝ առավել քան անհրաժեշտ է ապահովել զբոսաշրջային ավտոբուսների համապատասխանությունը որակական բոլոր պահանջներին ու չափանիշներին։  
Մնաց {days} օր
0 1523

Քննարկվել է 21.05.2025 - 05.06.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը  ներկայացվում է ի կատարումն  ՀՀ կառավարության 2021թ․ նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-L որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի «10.2 Հայաստանի զբոսաշրջության 2022-2030թթ․ ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման հաստատում և իրագործում» միջոցառման։ Ռազմավարական ծրագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից, զբոսաշրջության ոլորտի զարգացման տեսլականից ու Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից բխող ոլորտի զարգացման գերակայությունները, վերջիններիս հասնելու արդյունավետ ճանապարհը, ինչպես նաև առկա մարտահրավերներին արձագանքելու ուղիները։ Ռազմավարական ծրագրով ամրագրված են զբոսաշրջության ոլորտի զարգացման տեսլականն ու նպատակները, որոնցից բխում են վերջինիս գործողությունների ծրագիրը՝ նախանշելով բարեփոխումներից ակնկալվող արդյունքները և ազդեցությունը տնտեսության և հասարակության վրա։ Բացի այդ՝ ռազմավարական ծրագրի առկայությունը հնարավորություն է տալիս համակարգել և լուծում տալ մի շարք այնպիսի խնդիրների, որոնք անմիջականորեն կապված են զբոսաշրջիկների, նրանց փորձառությունների, մատուցվող ծառայությունների հետ, սակայն նմանատիպ խնդիրների լուծումը կախված չէ զբոսաշրջության բնագավառի պետական լիազոր մարմնից։ Նմանատիպ խնդիրներից են դեպի զբոսաշրջավայրեր տանող ճանապարհների բարելավումը, մաքրության ապահովումը, զբոսաշրջիկների կարիքների բավարարմանն ուղղված ենթակառուցվածքների ապահովումը (այդ թվում՝ սանհանգույցների) և այլն։ Ռազմավարական ծրագրի ընդունմամբ հնարավոր կլինի ունենալ ուղենիշային փաստաթուղթ առաջիկա 5 տարիներին զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության մշակման և իրականացման համար՝ ի նպաստ զբոսաշրջության կայուն զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, ծառայությունների որակի բարելավմանը, ինստիտուցիոնալ բարեփոխումներին, Հայաստանի՝ որպես ապահով և բարենպաստ զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդմանը, Հայաստանի ճանաչելիության և հասանելության բարձրացմանը և այլն։
Մնաց {days} օր
0 2431

Քննարկվել է 21.05.2025 - 05.06.2025

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծի ընդունման նպատակն է` «հետվճար (cashback)» մեխանիզմի կիրառմամբ խթանել զբոսաշրջային այցելությունների թվի ավելացմանը, ինչպես նաև՝ ՀՀ-ում անցկացվող գիշերակացերի թվի երկարաձգմանը։ Նման մոդելը հնարավորություն է տալիս զբոսաշրջային ծառայություններ մատուցողներին (հյուրանոցներ, զբոսաշրջային գործունեության սուբյեկտներ) առաջարկել ավելի գրավիչ պայմաններ՝ նպաստելով առաջարկվող ծառայությունների արդյունավետ օգտագործմանը և ոլորտի ընդհանուր զարգացմանը։
Մնաց {days} օր
1 1855
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: