Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
14.11.2024 29.11.2024
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ, ՆՊԱՏԱԿԱՅԻՆ–ԾՐԱԳՐԱՅԻՆ, ԳԻՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Հաշվի առնելով գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման նպատակները, ինչպես նաև գիտության ոլորտում տեղի ունեցած բարեփոխումները՝ անհրաժեշտություն է առաջացել հաստատել գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային–ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման կարգերը՝ նկարագրելով ֆինանսավորման ամբողջական գործընթացը, գիտական և գիտատեխնիկական փորձաքննության տեսակները և կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման գործիքները:  
0 339

Քննարկվել է 01.11.2024 - 16.11.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի ««Յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը, փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները և դրա փորձաքննության արժեքն` ըստ դատական փորձաքննությունների տեսակների և ենթատեսակների սահմանելու մասին» N 1864-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշում Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է պետության կողմից ձեռքբերվող փորձագիտական ծառայությունների արժեքների նվազում միջինացված 35 տոկոսի չափով։
23 708

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.10.2024 - 31.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1902-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծով նախատեսվող փոփոխությունները կնպաստեն Որոշման N 1 հավելվածով հաստատված Կոմիտեի կոմից կատարման ենթակա միջոցառումները սահմանված ժամկետում իրականացնելուն, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցների խնայողությանը:
0 681

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 06.09.2024 - 26.09.2024

ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Տարածական տվյալների մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ֆինանսավորման կարգը, որով կարգավորվելու են տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի կողմից Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) ազգային և ոլորտային գեոպորտալների, բազային թեմատիկ տարածական տվյալների, մետատվյալների, ստանդարտների մշակման, ստեղծման, ներդրման և փոխգործելիության համար նախատեսվող ֆինասական միջոցների կառավարման հետ կապված հարաբերությունները:    Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ֆինանսավորման կարգի մշակումը հիմնավորված է նաև վերջին տարիներին Կադաստրի կոմիտեի կողմից ԱՏՏԵ-ի ներդրման, զարգացման և կառավարման գործընթացների կայունության ապահովման անհրաժեշտությամբ, միաժամանակ կարևորելով ինչպես ՀՀ պետական բյուջեից ֆինասական միջոցների, այնպես էլ տեղական և միջազգային դրամաշնորհային ծրագրերի ներգրավումը:      Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին զարգացման դրամաշնորհի կարգով տրամադրված միջոցների հաշվին ծրագրերի իրականացման գործընթացը կարգավորելու նպատակով սույն որոշման մեջ առաջարկվել է հստակ սահմանել  լիազոր մարմնի՝Կադաստրի կոմիտեյի կողմից տրմադրվող համաձայնության ընթացակարգը:
0 924

Քննարկվել է 26.07.2024 - 11.08.2024

«ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման» նախագծի ընդունում բխում է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից:  ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումն իրականացման արդյունքում անվջար նախադպրոցական կրթություն են ստանում զինծառայող ծնողի երեխաները: Իրավական ակտի կիրառման ընթացքում ՀՀ մարզպետարաններից և համայնքապետարանից Կրթության, գիտության, մշակույթի և ստորտի նախարարություն են հասցեագրվել տասնյակ գրություններ՝ «զինծառայող» հասկացության շրջանակները հստակեցնելու մասին: ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի N 351-Լ որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրում սահմանված է «Պետական բյուջեից համայնքային մանկապարտեզներում 0-2 տարեկան երեխաների խմբերի ֆինանսավորում` ապահովելով բոլոր խոշորացված համայնքներում մսուրի ծառայությունների հասանելիություն» միջոցառում, որի իրականացման համար առաջացել է նախագծով առաջարկվող լրացման անհրաժեշտությունը:
0 1095

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 04.06.2024 - 19.06.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծերի փաթեթի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ փոխարկելի փոխառության պայմանագրերի կնքման և կատարման համար: Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքներում` դրանցում սահմանելով փոխարկելի փոխառության պայմանագրի հասկացությունը և դրա կիրառման հիմնական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ ձևավորված գործարար պրակտիկան: Մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ Փոխառության պայմանագրով, որի համաձայն փոխառու է հանդիսանում բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, կարող է նախատեսվել, որ փոխառության գումարի կամ դրա մասի վերադարձի և տոկոսների կամ դրանց մի մասի վճարուման պարտավորության փոխարեն փոխառության պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով և պայմաններով փոխառուն պարտավոր է փոխատուի օգտին տեղաբաշխել համապատասխանաբար պայմանագրով սահմանված կարգով որոշված քանակի, տեսակի և դասի բաժնետոմսեր կամ տրամադրել բաժնեմասեր (փոխարկելի փոխառության պայմանագիր): Առաջարկվում է նաև սահմանել, որ փոխարկելի փոխառության պայմանագրում բաժնետոմսերի կամ բաժնեմասերի փոխարկման հնարավորությունը պետք է սահմանված լինի պայմանագրի կնքման պահին: Առաջարկվում է նաև կանոնակարգել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների և բաժնետիրական ընկերությունների կողմից փոխարկելի փոխառության պայմանագրի կնքման մասին որոշման կայացման և դրա հիման վրա բաժնետոմսերի/բաժնեմասի տրամադրման կարգը: Նախագծի ընդունմամբ կստեղծվեն ՀՀ ընկերություններում  ներդրումներ կատարելու համար լրացուցիչ գործիքներ: Այդ գործիքների իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների և ներդրողների ներգրավմանը, փոխարկելի փոխառության պայմանագրի կողմերի միջև ծագող հարաբերությունների հստակ կարգավորմանը, իրավահարաբերությունների կայունությանն ու կանխատեսելիությանը: Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:
0 1974

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 30.05.2024 - 14.06.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է ստեղծել պայմաններ ՀՀ գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագրերի միջոցով գնումների մասնակիցների համար առավել նպաստավոր պայմաններով ֆինանսավորման հնարավորություններ ստեղծելու համար: Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում, սահմանելով, որ. Ընտրված մասնակիցն իրավունք ունի գնման պայմանագրի կնքումից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 48-րդ գլխով սահմանված դեպքերում և կարգով կնքել գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագիր, Նման պայմանագրի կնքման դեպքում ֆինանսական գործակալը պարտավոր է պատվիրատուին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը գրավոր ծանուցել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 898-րդ հոդվածով սահմանված կարգով, Ֆինանսական գործակալն իրավունք ունի պատվիրատուից կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից պահանջել և ստանալ Ֆակտորինգի պայմանագրի առարկա հանդիսացող պահանջի համար հիմք հանդիսացած գնման պայմանագրի, ներառյալ դրա կատարման վերաբերյալ տեղեկատվություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, Ֆակտորինգի պայմանագրի կնքման մասին ծանուցում ստացած լինելու դեպքում լիազորված մարմինը վճարումը կատարում է ֆինանսական գործակալին: Նախագծի ընդունմամբ կստեղծվեն պայմաններ գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագրերի միջոցով գնումների մասնակիցների համար առավել նպաստավոր պայմաններով ֆինանսավորման հնարավորություններ ստեղծելու համար:  Նախագծի ընդունումը ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում լրացուցիչ ֆինանսական միջոցների վերաբաշխման անհրաժեշտություն չի առաջացնում։
0 1304

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.03.2024 - 06.04.2024

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է համապարփակ աջակցություն սահմանել ՓՄՁ սուբյեկտների համար՝ ձեռնարկատիրական զարգացման դասընթացների մասնակցության վճարի փոխհատուցման, արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրման և հովանոցային մեխանիզմով պետական երաշխիքների տրամադրման ձևով՝ նպաստելով աճի ներուժ ունեցող ՓՄՁ սուբյեկտների ընդլայնմանը և մրցունակության բարձրացմանը։
0 2543

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.02.2024 - 23.02.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Իրականացման նպատակն է՝   Ստեղծել պայմաններ ՀՀ գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագրերի միջոցով գնումների մասնակիցների համար առավել նպաստավոր պայմաններով ֆինանսավորման հնարավորություններ ստեղծելու համար։ Նախագծով առաջարկվող կարգավորումներն են՝ Լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում, սահմանելով, որ. Ընտրված մասնակիցն իրավունք ունի գնման պայմանագրի կնքումից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 48-րդ գլխով սահմանված դեպքերում և կարգով կնքել գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագիր, Նման պայմանագրի կնքման դեպքում ֆինանսական գործակալը պարտավոր է պատվիրատուին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը ֆակտորինգի պայմանագրի կնքման պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 898-րդ հոդվածով սահմանված կարգով, Պատվիրատուն կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության խնդրանքով՝ ֆինանսական գործակալը, պարտավոր է երեք աշխատանքային օրվա ժամկետում նրանց ապացույց ներկայացնել այն մասին, որ դրամական պահանջի զիջումը ֆինանսական գործակալին իրականում տեղի է ունեցել: Եթե ֆինանսական գործակալը չի կատարում այդ պահանջը, տվյալ պահանջով վճարումն իրականացվում է  ընտրված մասնակցին` ի կատարումն վերջինիս հանդեպ ունեցած պարտավորության, Ֆինանսական գործակալն իրավունք ունի պատվիրատուից կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից պահանջել և ստանալ Ֆակտորինգի պայմանագրի առարկա հանդիսացող պահանջի համար հիմք հանդիսացած գնման պայմանագրի, ներառյալ դրա կատարման վերաբերյալ տեղեկատվություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, Ֆակտորինգի պայմանագրի կնքման մասին ծանուցում ստացած լինելու դեպքում լիազորված մարմինը վճարումը կատարում է ֆինանսական գործակալին:
0 2020