Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 30.05.2024 - 15.06.2024

"Կրիպտոակտիվների մասին" ՀՀ օրենքի նախագիծ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կրիպտոակտիվների ոլորտում կձևավորվի հստակ կարգավորման դաշտ՝ գործունեություն ծավալող անձանց հստակ սահմանված իրավունքներով և պարտականություններով, հաճախորդների շահերի պաշտպանության բավարար մեխանիզմներով և շուկայի թափանցիկ գործունեությամբ: Կարգավորումը հնարավորություն կտա ձևավորել հստակ իրավական դաշտ՝ կապված կրիպտոակտիվների և դրանց հիմքում ընկած տեխնոլոգիաների հետ, ստեղծել ԱԳՏ-երի զարգացման և նորարարությունների համար անհրաժեշտ պայմաններ, սահմանել ոլորտում գործունեություն ծավալող անձանց համար խաղի հստակ կանոններ, ինչը կապահովի ՀՀ-ում կրիպտոակտիվների հետ կապված երկարաժամկետ գործունեություն պլանավորելու համար անհրաժեշտ նախադրյալներ՝ ներգրավելով նաև ոլորտում միջազգային խաղացողներին:
18 4801

Քննարկվել է 21.05.2024 - 06.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1423-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում  է լրամշակել  Բնապահպանության բնագավառում ստուգումների իրականացնելու համար անհրաժեշտ ստուգաթերթերը՝ ստուգաթերթերում տեղ գտած մի շարք հարցերի իրավական ակտերի հղումները համապատասխանեցնելով Կառավարության կողմից նոր հաստատված Որոշման պահանջներին, ինչպես նաև կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:
0 545

Քննարկվել է 20.05.2024 - 06.06.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում  է լրամշակել  տրանսպորտային անտանգության բնագավառում ստուգումների իրականացնելու համար անհրաժեշտ ստուգաթերթերը։ Նախատեսվում է նաև անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով սահմանել նոր ստուգաթերթ, ինչպես նաև կատարել տեխնիկական բնույթի փոփոխությունները:
0 593

Քննարկվել է 20.05.2024 - 06.06.2024

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ Նախագծերի ընդունման արդյունքում Օրենքներում առաջարկվող նորմերի ամրագրումը կստեղծի իրավական հիմք՝ Տեսչական մարմին վարչական բողոք ներկայացնելու պարագայում կամ Վարչական դատարան՝ վիճարկման հայց ներկայացանելու դեպքում չկասեցնել Տեսչական մարմնի արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագրի (վարչական ակտ)  կատարումը, որում նշված խախտումն իր բնույթով կարող է տվյալ պահին տեխնածին վթարի կամ արտադրական պատահարի սպառնալիք առաջացնել կամ անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։  
0 547

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 25.04.2024 - 11.05.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1139-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1139-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2023 թվականին փոփոխություններ և լրացումներ են կատարվել՝ «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքներում և ոլորտը կարգավորող այլ օրենքներում, ինչպես նաև լրացումներ, փոփոխություններ և ուժը կորցրած են ճանաչվելը կրթության ոլորտի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի մի շարք հրամանները:Կրթության տեսչական մարմնի (այսուհետև՝ Տեսչական մարմին) գործող ստուգաթերթերում ամրագրված են իրավական ակտերի մասեր, կետեր, ենթակետեր, որոնք արդեն ուժը կորցրած են ճանաչվել կամ փոփոխության են ենթարկվել։ Հետևաբար, որպեսզի վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում տեսչական մարմինը չունենա խոչընդոտող հանգամանքներ իրավական դաշտում, անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ կրթության ոլորտում անցկացվող ստուգումների ստուգաթերթերում։
1 817

Քննարկվել է 18.04.2024 - 04.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 25-ի N 106-Ն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» որոշմամբ սահմանվել են բնակավայրերում սպանդանոցային կետին ներկայացվող նվազագույն պահանջները, որի մեջ ներառվել է նաև «կախովի ուղի» ունենալու պահանջը, որը սակայն կիրառելի չէ բնակավայրերում սպանդանոցային կետերի համար, ուստիև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը, ներկայացվող պահանջները և սպանդից գոյացած մթերքի անասնաբուժական դրոշմման կարգը սահմանելու մասին» N 993-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է բնակավայրերում սպանդանոցային կետին ներկայացվող նվազագույն պահանջներից «կախովի ուղի» ունենալու պահանջը հանելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, տվյալ տեխնոլոգիական հագեցվածության պահանջը չի կարող ներկայացվել սպանդանոցային կետին, վերջինս կիրառելի չէ բնակավայրերում սպանդանոցային կետերի համար և էական ծախս է առաջացնում տնտեսավարողների համար:
0 846

Քննարկվել է 18.04.2024 - 03.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1266-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1629-Ն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 142-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին», Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1631-Ն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 25-ի N 106-Ն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» որոշումներով՝ սպանդանոցների և բնակավայրերում սպանդանոցային կետերի վերաբերյալ սահմանած պահանջների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությամբ:   Հիմք ընդունելով սպանդանոցների և բնակավայրերում սպանդանոցային կետերի վերաբերյալ սահմանած նոր պահանջները, անհրաժեշտություն է առաջացել վերախմբագրել սպանդանոցների համար նախատեսված համապատասխան հավելվածը:  
0 733

Քննարկվել է 17.04.2024 - 05.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետև՝ Տեսչական մարմին) գործող ստուգաթերթերում ամրագրված են իրավական ակտերի մասեր, կետեր, ենթակետեր, որոնք արդեն ուժը կորցրած են ճանաչվել կամ փոփոխության են ենթարկվել։ Հետևաբար, որպեսզի վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում տեսչական մարմինը ունենա վարչական ակտի կայացման հնարավորություն, ինչպես նաև իր գործունեության չխոչընդոտող այլ հանգամանքներ իրավական դաշտում, անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ համապատասխան ոլորտի ստուգաթերթերում։
0 793

Քննարկվել է 10.04.2024 - 26.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1228-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է կանոնոկարգել սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքից առանձնացված պահեստային նմուշի այլ ռեֆերենս լաբորատորիա ուղարկելու հետ կապված իրավահարաբերությունները, մասնավորապես՝ պահեստային նմուշը պետական բյուջեի միջոցների հաշվին այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա ուղարկելու դեպքերը և կարգը սահմանող իրավակարգավորումները: Բացի այդ նախատեսվում է նաև փոփոխություններ և լրացումներ կատարել նաև ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության ցուցանիշներում, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա ուղարկելու հիմքերից մեկը  հանդիսանում է նաև ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության աստիճանը։
0 740