Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 29.10.2024 - 13.11.2024

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի  և հարակից օրենքների նախագծերով կարգավորվում է  պետական ծառայություն իրականացնող անձանց, համայնքի ավագանու, վարչական շրջանի ղեկավարի, համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից վարքագծի կանոնները խախտելու (բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների) և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները, անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերի կապակցությամբ հնարավորինս կոլեգիալ, անաչառ, պրոֆեսիոնալ, բազմակողմանի, ինչպես նաև հետագա խախտումների կանխարգելմանն ուղղված ծառայողական քննության իրականացման և այդ սկզբունքներին համապատասխան օրենսդրորեն ամրագրված էթիկայի հանձնաժողովների ստեղծման, այդ հանձնաժողովի ստեղծման շրջանակներում իրականացվող ծառայողական քննության արդյունավետության բարձրացման, իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների լուծման, ծառայողական քննության շահագրգիռ կողմերի իրավունքների ապահովման և երաշխիքների ամրագրման, ինչպես նաև վարքագծի կանոնների՝ միասնական սկզբունքների հիման վրա սահմանելու անհրաժեշտությամբ:     
0 488

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.10.2024 - 07.11.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  Որոշման նախագծի նպատակն է կանոնակարգել հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում՝ գերեզմանի բարեկարգման,մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար համապատասխան ֆինանսավորում հատկացները գործընթացը։ Ներկայումս հանգուցյալի հարազատներին կամ նրանց կողմից լիազորված անձանց այդ օգնության տրամադրումը պահանջում է հանձնաժողովի կողմից լրացուցիչ որոշման ընդունում։ Սա հանգեցնում է գործընթացի անհարկի ձգձգումներ։ Միևնույն ժամանակ հանգուցյալի հարազատները  ոչ լիարժեք են տիրապետում այդ գործընթացների ժամանակացույցին։ Որոշման նախագիծը ենթադրում է օգնության տրամադրման մեխանիզմի փոփոխություն։ Նոր խմբագրությամբ նախատեսվում է, որ գերեզմանի մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար ֆինանսական օգնությունը կտրամադրվի ավտոմատ կերպով՝ համապատասխան հանձնաժողովի ստեղծումից հետո:Այսպիսով, հանձնաժողովի ստեղծման փաստը կդառնա օգնության տրամադրման միակ հիմքը, և լրացուցիչ որոշում չի պահանջվի:
0 468

Քննարկվել է 22.10.2024 - 06.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 347-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Փոփոխություն է կատարվում ՀՀ վարչապետի  կառավարության 2021 թվականի ապրիլի 6-ի N 347-Ա որոշման մեջ, մասնավորապես, առաջարկվում է` 1.  միջգերատեսչական հանձնաժողովի կազմում նշված պաշտոնատար անձանց պաշտոնները համապատասխանեցնել համապատասխան պետական մարմինների անվանումներին, 2. միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների թիվը սահմանել վեց` յոթի փոխարեն, 3. Միավորված ազգերի  կազմակերպության ներկայացուցիչների թիվը սահմանել երեք` երկուսի փոխարեն:
0 559

Քննարկվել է 23.09.2024 - 09.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի №273-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա հանրային կազմակերպությունների գնումների գործընթացների թափանցիկությունը և օբյեկտիվությունը։
0 912

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 06.09.2024 - 26.09.2024

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծով հստակ սահմանվում են որակավորման հանձնաժողովի ստեղծման ընթացակարգը, հանձնաժողովի անդամների քանակը, հանձնաժողովի անդամների թեկնածուներին ներկայացվող պարտադիր պահանջները, այդ թվում՝ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, անդամության հայտի ներկայացման կարգը, ժամկետները և եղանակները։ Բացի այդ, Նախագծով սահմանվում են նաև որակավորման հանձնաժողովի անդամության համար սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանող հայտատուների ընտրության կարգը և պայմանները, որակավորման հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունները, հանձնաժողովի նիստերի անցկացման կարգն ու պայմանները։
0 934

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 06.08.2024 - 22.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի №232-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ առավել հստակ կարգավորումներ հանձնաժողովի նիստի ընթացքում քվեարկության ընթացակարգի վերաբերյալ և շտկել առկա անհամապատասխանությունները։
0 905

Քննարկվել է 19.07.2024 - 04.08.2024

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Պաշտպանության նախարարության համակարգում մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների ատեստավորման կազմակերպման գործընթացի հստակեցում
0 1245

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 16.07.2024 - 01.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի №234-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում կարգավորվող անձանց գործունեության մոնիթորինգի ընթացակարգը։
0 1839

Քննարկվել է 13.06.2024 - 28.06.2024

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԱՅՔԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ Նախագիծը մշակվել է ՝ ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի մարտի 20-ի ՀՕ-132-Ն և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի մարտի 20-ի ՀՕ-133-Ն ՀՀ օրենքների կիրար­­կումն ապա­­­­­հո­վելու նպատակով: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել Օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի եվ վիճակախաղերի արգելափակման ենթակա կայքերը բացահայտող միջգերատեսչական հանձնաժողով, հաստատել   հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը:
0 1065