Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 31.10.2024 - 16.11.2024

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր  Նախագծով առաջարկվում է  փոփոխել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-159-Ն սահմանադրական օրենքի, «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-163-Ն, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-161-Ն օրենքների  անցումայի դրույթներով սահմանված բարեվարքության ուսումնասիրությունների իրականացման ժամկետները։ Մասնավորապես․ այն դատավորներն, որոնք մինչև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-159-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելը դատավորի պաշտոնում նշանակվելիս բարեվարքության ուսումնասիրություն չեն անցել, բարեվարքության վերաբերյալ առաջին ընթացիկ ուսումնասիրությունն անցնելու են  2025 թվականին։ այն դատախազները, որոնք մինչև «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-163-Ն ուժի մեջ մտնելը  դատախազի պաշտոնում նշանակվելիս բարեվարքության ուսումնասիրություն չեն անցել, բարեվարքության վերաբերյալ առաջին ընթացիկ ուսումնասիրությունն անցնելու են  2025 թվականին։ 2024 թվականին բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնելու են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց 14 տոկոսը։
0 490

Քննարկվել է 04.10.2024 - 20.10.2024

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին հատկացված զենքը պահելու և կրելու կարգը սահմանելու մասին», «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին (ծառայողին) հատուկ միջոցներ հատկացնելու, ինչպես նաև հատուկ միջոցները պահպանելու և դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգը սահմանելու մասին», «Հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների, անձնական պաշտպանության հատուկ միջոցների, զենքի, զենքի լրակազմի, օժանդակ միջոցների և ռազմամթերքի տեսակների ցանկերը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, ձեռք բերելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր Նախագծերը մշակվել են Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:  Նախագծերով առաջարկվում է սահմանել Կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկվող զենքերի, հատուկ և անձնական պաշտպանության հատուկ միջոցների տեսակները, այն հնարավորություն կընձեռի Կոմիտեին ձեռք բերելու անհրաժեշտ միջոցներ, կկարգավորի դրանց հետ կապված հարաբերությունները՝ ապահովելով օրենսդրական նորմերի իրացումը։ Նախագծերով առաջարկվում է նաև նախատեսել հատկացված զենքը պահելու և կրելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև հատուկ միջոցները ծառայողներին հատկացնելու, դրանք պահպանելու և պիտանելիությունը պարբերաբար ստուգելու հետ կապված հարաբերությունները։
0 634

Քննարկվել է 15.07.2024 - 30.07.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման ընդունման արդյունքում կհստակեցվեն և կլրացվեն հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով համայնքի ղեկավարի կողմից Կոմիտեի համաձայնեցմանը ներկայացվող փաստաթղթերի ցանկը, կհստակեցվի հողամասի նպատակային նշանակության փոփոխությունների մասով ներկայացվող առաջարկությունների կազմին ու բովանադակությանը ներկայացվող պահանջները, որի նպատակն է հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունների գործընթացի ժամկետների կրճատումը:
0 939

Քննարկվել է 02.07.2024 - 17.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1864-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի «Յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը, փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները և դրա փորձաքննության արժեքն` ըստ դատական փորձաքննությունների տեսակների և ենթատեսակների սահմանելու մասին» որոշմամբ, ըստ էության,  սահմանվել են  փորձաքննությունների արժեքներն ըստ փորձաքննությունների տեսակների և ենթատեսակների` ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության համար։ Որոշման 3-րդ կետով ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարվել է, իսկ ՀՀ գլխավոր դատախազին առաջարկվել է Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կիրառել դրանով սահմանված կարգավորումները: Առաջարկվում է, նոր խմբագրությամբ շարադրել Որոշման 3-րդ կետը, դրանում ներառել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին՝ որպես «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լիազորված մարմնի ղեկավարի: Որոշման նշված կետում փոփոխության կատարմամբ դրանով սահմանված կարգավորումները կտարածվեն նաև «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վրա, ինչն իր հերթին հնարավորություն կտա հաշվարկելու դատական փորձաքննությունների մատուցման ծառայությունների դիմաց համարժեք պետական բյուջեով հատկացման ենթակա  ծախսերը և ապահովել համապատասխան ֆինանսավորում։ 
0 1179

Քննարկվել է 21.06.2024 - 06.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել Հակակոռուպցիոն կոմիտեի սանիտարահիգիենիկ, մաքրման և տնտեսական աշխատանքների արդյունավետ և պատշաճ իրականացումը:  
0 1225

Քննարկվել է 04.04.2024 - 19.04.2024

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին Նախագծով առաջարկվում է պետական մարմինների շահագործմանը հանձնված կամ հանրային նշանակության կամ կարևորության այլ շենքերի ու տարածքների վերաբերյալ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ցանկացած տեղեկատվություն փաստաբաններին՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար տրամադրել միայն համապատասխան մարմնի կամ գույքի սեփականատիրոջ կողմից գրավոր տրված համաձայնության հիման վրա: Միաժամանակ առաջարկվում է պետական մարմինների շահագործմանը հանձնված կամ հանրային նշանակության կամ կարևորության այլ շենքերի ու տարածքների ցանկը սահմանել Կառավարության որոշմամբ:
1 1519

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 01.04.2024 - 16.04.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը, որը կիրառվել է 2023-2024 ուսումնական տարվանից։ Սույն նախագծով վերանայվել են 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշմամբ հաստատված հավելված N 2-ի «Երևանի պետական համալսարան» բաժնի Բակալավրի կրթական ծրագրերը՝ համապատասխանեցնելով դրանք 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության համար սահմանված մասնագիտությունների ցանկին: ԲՏՃՄ մասնագիտությունների ցանկը վերանայելու անհրաժեշտությունն առաջացել է՝ հաշվի առնելով Երևանի պետական համալսարանի կրթական ծրագրերի փոփոխությունները:  
0 1876

Քննարկվել է 14.12.2023 - 30.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է տվյալ հարկային տարվա ընթացքում անշարժ գույքի հարկ վճարողի կողմից հարկային պարտավորությունները ամբողջական կատարված լինելու դեպքում՝ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի որակական կամ քանակական տվյալների ճշգրտման ժամանակ անշարժ գույքի հարկման բազայի փոփոխման արդյունքում առաջացած հարկի նկատմամբ տույժեր չհաշվարկվելուն։
0 2464

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 12.12.2023 - 27.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացված իրավական ակտի նախագծով նախատեսվում է կատարել փոփոխություն ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման  N 6 հավելվածում: Նշված փոփոխությունների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնի հաստիքների կրճատման շնորհիվ կավելացվի Քննչական կոմիտեում հիմնական մասնագիտական կառուցվածքային (նախաքննություն իրականացնող) և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքների քանակը, որի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել քրեական վարույթների շրջանակներում նախաքննության պատշաճ իրականացումը՝ Քննչական կոմիտեի գործառույթների ավելացման պայմաններում:
0 1941