Քննարկվել է 19.07.2024 - 04.08.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 25-ի N 589-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Անհրաժեշտություն է առաջացել հայտարարված 2024 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով երկարաձգել զորակոչի անցկացման ժամկետը։ 6 4 0 1756
Քննարկվել է 20.06.2024 - 05.07.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն» որոշման N 1 հավելվածով սահմանված «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկի որոշ կազմակերպություններ վերանվանվել են կամ լուծարվել և կամ ստեղծվել են նորերը: Այսպիսով անհրաժեշտություն է առաջացել «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացում՝ ապահովելով ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների կատարումը։ 1 3 0 1143
Քննարկվել է 13.09.2023 - 28.09.2023 «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի N 81-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Սույն կարգով կարգավորվում են նախադպրոցական այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային), լրացուցիչ կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայությունների ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման հետ կապված հարաբերությունները: 0 1 0 2591
Քննարկվել է 19.06.2023 - 04.07.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն» որոշման մեջ համապատասխան լրացումներ և փոփոխություն կատարելու միջոցով որոշման N 1 հավելվածով սահմանված «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկը շարադրել նոր խմբագրությամբ։ 0 1 0 2323
Քննարկվել է 14.12.2022 - 29.12.2022 «Այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններում հասկացությունների բաժնում սահմանվել են այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագիր, դրա տեսակները: Հանրակրթական ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ է կարգավորել փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգը: Կրթական ծրագրերը որպես հանրակրթական ծրագիր ներդնելը պահանջում է կարգավորման դաշտ՝ հստակ սահմանված ընթացակարգով: 1 2 2 3489
Քննարկվել է 11.11.2022 - 26.11.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ Այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների ցանկում փոփոխություններ կատարելու մասին է: 1 2 0 2755
Քննարկվել է 05.08.2022 - 20.08.2022 «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱUԻՆ» OՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 2022 թվականի ամառային զորակոչի շրջանակում Հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի կողմից 2022 թվականին այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված 20 ծառայողի ծառայության ժամկետի ապահովման և վճարման ենթակա դրամական բավարարման գումարները ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված չեն, որի պատճառով խնդիր է առաջանում այլընտրանքային աշխատանքային ծառայողներին օրենքով նախատեսված համապատասխան գումարներ վճարելու հարցում: Առաջարկում ենք Այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված 20 քաղաքացիներին 2022 թվականի դրամական բավարարման գումարները վերաբաշխել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված «1070 Աջակցություն փախստականների ինտեգրմանը» ծրագրի «12003 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառումից, քանի որ միջոցառման շրջանակներում դեռևս ծախսեր չեն իրականացվել: Տեղեկացնում ենք, նաև որ նշված միջոցառման համար լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն չի առաջանա։ 0 1 0 3301
Քննարկվել է 23.05.2022 - 07.06.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համայնքների խոշորացման արդյունքում այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրերի մի շարք կազմակերպությունների գործունեությունը դադարեցվել է կամ դրանք գտնվում են լուծարման գործընթացում: Միևնույն ժամանակ ՀՀ մարզպետարաններից և Երևանի քաղաքապետարանից առաջարկություններ են ստացվել այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրերի ցուցակում նոր վայրեր ընդգրկելու վերաբերալ: Ուստի, խնդիր է առաջացել ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկում կատարել համապատասխան փոփոխություն և ապահովել ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների կատարումը։ 0 0 0 3265
Լրամշակման փուլում է Քննարկվել է 10.08.2021 - 25.08.2021 «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱUԻՆ» OՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2021 թվականի ամառային զորակոչի շրջանակում այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ՀՀ առողջապահության նախարարությանը, ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզպետարաններին 2021 թվականին հատկացնել 2,400.0 հազ. դրամ՝ համաձայն N 2 հավելվածի: 0 0 0 4584