Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

12.05.2026 28.05.2026
ՓՄՁ-Ի ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ, ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՓՄՁ սուբյեկտներին աջակցության ծրագրերի համակարգում և կառավարում» միջոցառման 2026 թվականի ծրագիրը նպատակ ունի ապահովել սկսնակ ձեռնարկատիրության զարգացումը, գործարար գաղափարների կենսագործման խթանումը, ՓՄՁ սուբյեկտների մրցունակության բարձրացումը, ինչպես նաև պետություն–մասնավոր երկխոսության և միջազգային համագործակցության զարգացումը։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել նախաինկուբացիայի և բիզնես կրթության միջոցառումներ, «Գաղափարից մինչև բիզնես» ֆինանսական աջակցություն, ինչպես նաև ՓՄՁ ոլորտում համագործակցության և քաղաքական երկխոսության զարգացմանն ուղղված միջոցառումներ։        
Մնաց {days} օր
0 315

12.05.2026 01.06.2026
««ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1275-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ««ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1275-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Մնաց {days} օր
0 259

12.05.2026 27.05.2026
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 153-րդ հոդվածի 3-րդ մասը ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1.    Հաստատել հանրային ծառայությունների ցանկի բարելավման և թվայնացման մեթոդաբանությունը՝ համաձայն հավելվածի․ 2․ Հանրային ծառայությունների թվայնացման գործընթացի պատշաճ համակարգման, մատուցվող ծառայությունների ավելորդ վարչարարական պահանջներն ու ընթացակարգերը նվազեցնելու, միասնական թվային քաղաքականության ու ճարտարապետության սկզբունքներին հակասող թվային լուծումների ու հարթակների ստեղծումը բացառելու և փոխարենը ծառայությունները քաղաքացու փորձառության տեսանկյունից դիտարկելու և համակարգային փոփոխություններ ապահովելու նպատակով.
Մնաց {days} օր
0 282

12.05.2026 02.06.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 243-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 47.3-րդ հոդվածով սահմանված կարգավորումների պատշաճ և ամբողջական իրացումը։    Մասնավորապես՝ կսահմանվի հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնելու ընթացակարգը։    Նախագծի ընդունումը կնպաստի փաստաթղթաշրջանառության էլեկտրոնայնացմանը, թղթային ընթացակարգերի կրճատմանը, իրավասու մարմինների միջև փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացների արագացմանն ու թափանցիկության ապահովմանը։    Միաժամանակ, Նախագծի ընդունմամբ կապահովվի հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման գործընթացում ներգրավված մարմինների կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման միասնական և կանխատեսելի ընթացակարգ՝ նվազեցնելով վարչարարական բեռը և բացառելով փաստաթղթերի ներկայացման ոչ միասնական պրակտիկան։
Մնաց {days} օր
0 335

11.05.2026 26.05.2026
«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման  մասին» օրենքում  փոփոխություններ կատարելու մասին օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու անհրաժեշտությամբ և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերի կատարումն ապահովելու նպատակով։
Մնաց {days} օր
0 443

11.05.2026 26.05.2026
«Ֆոնդային բորսաների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդուն­­ման նպա­տակն այն ֆոնդային բորսաների ցանկի սահմանումն է, որոնցում չցուցակ­ված բաժ­նե­տոմ­սե­րից ստաց­վող շահա­­բա­ժին­ների մասով կիրառվելու է եկամտային հարկով և շահու­թահարկով հարկ­ման, իսկ 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը՝ նաև պետական տուրքի հաշվարկման տար­բերակված կանոն։ 
Մնաց {days} օր
0 390

11.05.2026 27.05.2026
«Հայաստանի Հանրապետության տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման գլուխ սոխի ներմուծման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Համաձայն նշյալ Որոշման՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 5,0 հազ․ տոննա չափով գլուխ սոխի սակագնային արտոնություն, ներմուծման մաքսատուրքի ազատման պայմանով։ Որոշմամբ Հայաստանի Հանրապետություն ներկրվող գլուխ սոխի նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանված 2026 թվականի ապրիլի 18 - ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ։
Մնաց {days} օր
0 346

11.05.2026 01.06.2026
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին Նախագծի ընդունումը պայմանավորված է ընդերքօգտագործման ոլորտում անբարեխիղճ շահառուների վերադարձը կանխելու անհրաժեշտությամբ։ Նախագծով առաջարկվում է սահմանել 10-ամյա սահմանափակում այն իրավաբանական անձանց, իրական շահառուների և նրանց հետ փոխկապակցված անձանց համար, որոնց գործողությունների կամ անգործության հետևանքով դադարեցվել է ընդերքօգտագործման իրավունքը։ Միաժամանակ նախատեսվում է ընդլայնել իրական շահառուների վերաբերյալ վերահսկողության մեխանիզմների կիրառման շրջանակը՝ այն տարածելով ընդերքօգտագործման բոլոր իրավունքների նկատմամբ։ Ակնկալվում է բարձրացնել ոլորտում պատասխանատվության մակարդակը և նպաստել առավել թափանցիկ ու վստահելի ընդերքօգտագործման համակարգի ձևավորմանը։
Մնաց {days} օր
0 326

11.05.2026 26.05.2026
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի նպատակը ֆիզի­կա­կան անձանց կողմից վճարված եկամտային հարկի հաշվին ոչ առևտ­րա­­յին կազ­մա­­­կերպու­թյուն­ներին և զանգ­վա­ծային լրատ­վու­թյան միջոց­ներին հատ­կա­ցում­ներ կատարելու կառուցա­կար­գերի ձևավո­րումն է։
Մնաց {days} օր
0 774
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: