Պաշտպանության նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 12.06.2018 - 27.06.2018

Զինվորական հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին      Որոշման նախագծի համաձայն սահմանվում են քաղաքացիների զինվորական հաշվառման նպատակը, խնդիրները, հաշվառում իրականացնող մարմինները, քաղաքացիների զինվորական հաշվառման հետ կապված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական-իրավական ձևից կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների գործողությունները, զինվորական հաշվառման գործընթացում կիրառվող փաստաթղթերի ձևերը:
0 9403

Քննարկվել է 12.06.2018 - 27.06.2018

Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին     Որոշման նախագծի համաձայն սահմանվում են պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու հետ կապված հարաբերությունները: Փոխհատուցման չափի որոշման հիմքում դրվել են պայմանագրային զինծառայողի ընտանիքի անդամների քանակի և բնակելի տարածության վարձակալության վայրի սկզբունքները, փոխհատուցման իրավունքը և վճարումը դադարեցնելու պայմանները:
7 11540

Քննարկվել է 11.05.2018 - 26.05.2018

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին    Որոշման նախագծի համաձայն սահմանվում են շարքային կազմի և պահեստազորի սպաների պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման, զորակոչի կազմակերպումն ապահովող մարմինների գործունեության կարգերը, նրանց կողմից ընդունվող որոշումները համապատասխանեցվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:
0 9912

Քննարկվել է 11.05.2018 - 26.05.2018

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ և 405-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին      Որոշման նախագծի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն և 405-Ն որոշումներում վերացվում են զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում և առողջական վիճակի փորձաքննության կարգում տեղ գտած վրիպակները և տեխնիկական բնույթի թերությունները:
0 17388

Քննարկվել է 02.05.2018 - 17.05.2018

Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին      Օրենքի նախագծի համաձայն վերանայվում են սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումների քննարկող հանձնաժողովի կողմից քաղաքացու վերաբերյալ որոշումների կայացման դրույթները, հանձնաժողովի կողմից որոշման ընդունումը փոխարինվում է եզրակացության կայացմամբ, համապատասխան որոշման ընդունման լիազորությունը վերապահվում է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարին:
0 9010

Քննարկվել է 02.05.2018 - 17.05.2018

Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին      Օրենքի նախագծի համաձայն վերանայվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում տարկետումների կամ ազատումների տրման գործընթացում մարզային և հանրապետական զորակոչային, ինչպես նաև մանդատային հանձնաժողովների կողմից քաղաքացու վերաբերյալ որոշումների կայացման դրույթները, այդ հանձնաժողովների կողմից համապատասխան որոշումների ընդունումը փոխարինվում է եզրակացության կայացմամբ, համապատասխան որոշման ընդունման լիազորությունը վերապահվում է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարին: Բացի այդ, հստակեցվում են քաղաքացու ընտանեկան պայմանների շրջանակներում ծնողների հաշմանդամության արդյունքում աշխատունակության սահմանափակման աստիճանի, ուսումնառության գործուղված զինծառայողներին պաշտոնից ազատելու և կադրերի տրամադրության տակ թողնելու, զինվորական ծառայությունից արձակելիս արձակման հրամանում ստաժի, կադրերի տրամադրության տակ կամ արձակուրդում կամ գործուղման մեջ գտվելու դեպքում զինծառայողի դրամական ապահովության հաշվարկման հետ կապված դրույթները, ծառայության մեջ գտվելու սահմանային տարիքը լրանալու դեպքում պայմանագիրը երկարաձգելու հնարավորություն է ընձեռնվում նաև կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների համար:
0 10176

Քննարկվել է 02.05.2018 - 17.05.2018

Այլընտրանքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին      Օրենքի նախագծի համաձայն վերանայվում են այլընտրանքային ծառայության կազմակերպման գործընթացում այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի կողմից քաղաքացուն այլընտրանքային ծառայության ուղարկելու կամ քաղաքացու դիմումը մերժելու վերաբերյալ որոշումների կայացման դրույթները, հանձնաժողովի կողմից որոշման ընդունումը փոխարինվում է եզրակացության կայացմամբ, համապատասխան որոշումների ընդունման լիազորությունը վերապահվում է այն պետական կառավարման մարմնի ղեկավարին, որի ենթակայությամբ գործող կազմակերպությունում (այլընտրանքային զինվորական ծառայության մասով՝ զորամասում) եզրակացությամբ առաջարկվել է իրականացնել քաղաքացու այլընտրանքային ծառայությունը, իսկ այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին դիմումի վերաբերյալ բացասական եզրակացության հիման վրա քաղաքացու դիմումի մերժման իրավասությունը՝ ՀՀ արդարադատության նախարարին:
0 8211

Քննարկվել է 06.04.2018 - 21.04.2018

Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդի վայրից վերադառնալիս զինծառայողի տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու կարգը և պայմանները, զինվորական ծառայությունից արձակվելիս չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց զինծառայողին տրվող փոխհատուցման չափը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 և 2004 թվականի մայիսի 6-ի N 886-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին     Որոշման նախագծի համաձայն սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդի անցկացման վայրից վերադառնալիս զինծառայողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման պայմանները, որի համաձայն փոխհատուցում տրվում է տարեկան մեկ անգամ, բացառությամբ լրացուցիչ արձակուրդների դեպքերի, քանի որ օրենքի համաձայն դրանք պայմանավորված են ծառայության բարձր ցուցանիշներով կամ ընտանեկան հանգամանքներով, նախատեսվել են փոխհատուցման տրման վերջնաժամկետը և չափերը, արձակուրդի վայրում գտնվելու հանգամանքի հիմնավորումները և դրանց բացակայության դեպքում տրված փոխհատուցման հետ վերադարձման պարտավորությունը: Օրենքի պահանջների համաձայն սահմանվել է նաև, որ զինվորական ծառայությունից արձակվելիս չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց զինծառայողին տրվող փոխհատուցման չափը հաշվարկվում է զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված պաշտոնային դրույքաչափը 30-ի բաժանելու և չօգտագործված արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով:  
0 8058

Քննարկվել է 06.04.2018 - 21.04.2018

Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը և դրամական աջակցության չափերը, զինծառայողի հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատուցելու կարգը և չափերը, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափը, վճարման կարգը և պայմանները սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 18-ի N 341 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին     Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին տրվող դրամական աջակցության, զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին զինծառայողի հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի հատուցման, օրենքով սահմանված մի շարք դեպքերի կապակցությամբ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափերը, դրանց տրամադրման կարգը և պայմանները:  
0 8591