Քննարկվել է 06.08.2024 - 22.08.2024 <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2001-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2024թ. հոկտեմբեր ամիսը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ: 4 1 0 878
Քննարկվել է 26.07.2024 - 12.08.2024 «Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու նպատակով այդ բնակարանների գնման գործընթացի կազմակերպման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 27-ի N 1665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու նպատակով այդ բնակարանների գնման գործընթացի կազմակեպման կարգի սահմանումն է: 2 1 0 1085
Քննարկվել է 19.07.2024 - 04.08.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 25-ի N 589-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Անհրաժեշտություն է առաջացել հայտարարված 2024 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով երկարաձգել զորակոչի անցկացման ժամկետը։ 6 4 0 1772
Քննարկվել է 19.07.2024 - 04.08.2024 «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Պաշտպանության նախարարության համակարգում մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների ատեստավորման կազմակերպման գործընթացի հստակեցում 5 8 0 1264
Քննարկվել է 10.07.2024 - 25.07.2024 <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N1825-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով հստակեցվում է ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության նպատակներին համահունչ կառուցվածքային փոփոխությունները գործող օրենսդրության պահանջներին համապատասխան իրավաչափ իրականացման գործընթացը: Հստակեցվում է կազմակերպավերլուծական բաժնի ստեղծման եղանակը, կազմակերպվում է նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության գործառույթների իրավաչափ վերաբաշխումը համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների միջև՝ ըստ գործառույթների բովանդակության: 0 5 0 1291
Քննարկվել է 01.07.2024 - 16.07.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի N 1174-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Օրենքում 2024թ. մայիսի 22-ի ՀO-239-Ն oրենքով կատարված լրացումների և փոփոխությունների համաձայն հստակեցվել են վարժական հավաքների և զինվորական վարժանքների (զորավարժությունների) կազմակերպման և անցկացման շրջանակներում պահեստազորայիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը: Մասնավորապես, քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք են համարվում` 1) ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը. 2) փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում` ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթուղթը կամ էլեկտրոնային հավաստումը. 3) անհատական ծանուցման դեպքում` «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը. 4) հրապարակային ծանուցման դեպքում` օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքի տեղադրումը: Նշված հարաբերությունների շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 18.10.2018թ. N 1174-Ն որոշմամբ հաստատված պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման կարգում ներառել համապատասխան կարգավորումները, այդ թվում նաև՝ հայտարարվող վարժական հավաքների և զինվորական վարժանքների (զորավարժությունների) կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ծանուցումների տրման գործընթացը: 2 7 0 1184
Քննարկվել է 01.07.2024 - 16.07.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Օրենքում 2024թ. մայիսի 22-ի ՀO-239-Ն oրենքով կատարված լրացումների և փոփոխությունների համաձայն հստակեցվել են շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը: Մասնավորապես, քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք են համարվում` 1) ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը. 2) փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում` ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթուղթը կամ էլեկտրոնային հավաստումը. 3) անհատական ծանուցման դեպքում` «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը. 4) հրապարակային ծանուցման դեպքում` օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքի տեղադրումը: Նշված հարաբերությունների շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 04.10.2018թ. N 1132-Ն որոշմամբ հաստատված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգում ներառել համապատասխան կարգավորումները, այդ թվում նաև՝ հստակեցնելով օտարերկրյա պետություններում հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացիներին տրվող ծանուցումների շրջանակը և կարգը: 3 5 0 1142
Քննարկվել է 18.06.2024 - 04.07.2024 <<Վարժական հավաքներ հայտարարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2024թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր թիվը և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների թիվը: 3 17 0 2686
Քննարկվել է 03.06.2024 - 19.06.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2001-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2024թ. օգոստոս ամիսը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ: 3 2 1 1231